Լրամշակման փուլում է
«Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
7 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Կարգավորման ենթակա խնդիրը․ Նախագծի մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ դրույթներում: Նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով նախատեսվում է փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները ՀՀ կառավարության կողմից սահմանելու անհրաժեշտությունը, ուստի մշակվել է ՀՀ կառավարության որոշում, որով կսահմանվի համապատասխան ընթացակարգերը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Նպատակը և ակնկալվող արդյունքը․ Նախատեսվում է ունենալ համապատասխան իրավական դաշտ՝ փոխհամաձայնեցման ընթացակարգի կարգավորումների կիրառման համար։
-
Քննարկվել է
12.09.2022 - 27.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3087
Տպել