Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգ

Ներկայացված նախագծի նպատակը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումն է՝ երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում:

  • Քննարկվել է

    16.10.2017 - 31.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15135

Տպել

Առաջարկներ`

Ռաիսա Գալստյան

18.10.2017

Առաջարկում եմ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտ¬ման և ուղղորդման կարգի» (հավելված) նախագծում (այսուհետ՝ նախագիծ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝ 1. նախագծի վերնագրում և տեքստում «պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխա» բառերը փոխարինել «պարտադիր կրթությունից դուրս մնացած անձ» բառերով (ըստ համապատասխան հոլովաձևերի), քանի որ՝ 1) «պարտադիր ուսուցում» հասկացությունը սահմանված չէ որևէ իրավական ակտով (ՀՀ Սահմանադրությամբ՝ «պարտադիր կրթություն», «Կրթության մասին» ՀՀ օրենքով՝ «տասներկուամյա միջնակարգ պարտադիր կրթություն»). 2) ուսուցումը չի ներառում դաստիարակության գործընթացը, մինչդեռ հանրակրթությունը անձի ուսուցման և դաստիարակության (կրթության) գործընթաց է. 3) «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ…» դրույթը, ուստի նախագծում «6-18 տարեկան երեխա» բառերը փոխարինել «6-19 տարեկան անձ» բառերով, քանի որ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված է՝ «Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք». 2. նախագծում «դպրոց» բառը փոխարինել «հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն, անկախ ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից (այսուհետ՝ ուսումնական հաստատություն)» բառերով, քանի որ հիմնական դպրոցն ավարտած, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և ուսումնառությունը ընդհատած մինչև 19 տարեկան անձը նույնպես ենթակա է հայտնաբերման կամ հաշվառման. 3. անհրաժեշտ է հանրակրթությունից դուրս մնացած անձանց հայտնաբերման գործընթացում ներգրավել ոչ միայն հանրակրթական դպրոցներին, այլև հանրակրթական ծրագրեր իրականացնող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին. 4. նախագծի 2-րդ կետում «Տեղական ինքնակառավարման մարմինները» բառերը փոխարինել «տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով, քանի որ մարզպետները նույնպես ունեն օրենքով սահմանված համապատասխան իրավասություններ: Առկա են տեխնիկական և քերականական վրիպակներ: ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ՝ Ռաիսա Գալստյան

Սուսաննա Բարսեղյան

17.10.2017

Կաելի է ավելացնել առանձին բաժին ծնողի դիմումների վերահսկողության համար: Հաճախ ՌԴ կամ այլ երկիր տեղափոխելու անվան տակ հանում են սովորողին դպրոցից և այլ դպրոց չեն ընդունում: Շատ դեպքեր կան նաև, որ սովորողներին տանում են այլ երկիր, ամենաշատը ՌԴ և երեխաները դպրոց չեն գնում: Պետք է լրացուցիչ կարգ կամ կետեր հետադարձ տեղեկատվություն ստանալը կանոնակարգելու համար:

Տեսնել ավելին