ԲԻՄ Կոնսալթինգ
23.09.2022
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախքան որոշումը ուժի մեջ մտնելը կազմակերպել հանրային քննարկում և լսել այս որոշմանը կողմ և դեմ իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնավորումները և կարծիքները:
23 - Կողմ
24 - Դեմ
Նախագծի նպատակը՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա տեղեկատվական համակարգի ստեղծման համար իրավական հիմքերի ամրագրումն է: Նման համակարգի ստեղծումը կհանդիսանա բնակարանային ֆոնդի վիճակի վերաբերյալ ակտուալ ժամանակահատվածում տեղեկատվության տնօրինման, ինչպես նաև բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված որոշումների կայացման համար օբյեկտիվ գործիք, որը հնարավորություն կտա նաև ակտուալ ժամանակահատվածում դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի մասով տվյալները:
Քննարկվել է
08.09.2022 - 23.09.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Քաղաքաշինություն
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 3315
Տպել23.09.2022
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախքան որոշումը ուժի մեջ մտնելը կազմակերպել հանրային քննարկում և լսել այս որոշմանը կողմ և դեմ իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնավորումները և կարծիքները:
08.09.2022
Հարգելի գործընկերներ, Առաջարկում եմ այս տվյալները տեքստային տարբերակով մուտքագրելու և պահպանելու փոխարեն մտածենք ունենալ կառույցների տեղեկատվական մոդելները, որոնք կբավարարեն փաստաթղթում նշված պահանջներին և ավելի ճկուն կդարձնեն հետագայում այդ կառույցների սպասարկման և շահագործման գործընթացը: Կառույցների տեղեկատվական մոդելների կիրառման վերաբերյալ արդեն առկա է զգալի միջազգային փորձ, որը մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում կարելի է ինտեգրել և կիրառել ՀՀ-ում: Կարծում եմ, որ այս տեխնոլոգիայի կիրառությունը և տվյալների պահպանումը տեղեկատվական մոդելի տեսքով շատ ավելի ճկուն հնարավորություն կընձեռի Հայաստանի հանրապետությանը հետագայում կառավարելու ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդը: