Հիշել նախագիծը

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1425-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1425-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածով հաստատված արձանագրությունը և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  2.1-ին հոդվածը.

  ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

  1. Հաստատել արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի և/ կամ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգը` համաձայն հավելված 1-ի։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող լիցենզավորման ենթակա և առանց լիցենզիայի ներմուծվող ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի և բարձր հաճախականության սարքավորումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի թիվ 85-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1425-Ն հրամանը:
  3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հրամանով սահմանված հավելվածի 14-րդ և 23-րդ կետերի:
  4. Սույն հրամանով սահմանված հավելվածի 14-րդ և 23-րդ կետերն ուժի մեջ են մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:

 


 

 

 Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարի 2022 թվականի ..................
թիվ 
................-Ն հրամանի

ԿԱՐԳ

 

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրի նպատակով ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի (այսուհետ` սարքեր), այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիաների և/ կամ թույլատվական փաստաթղթերիտրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները։
  2. Սույն կարգով սահմանված պահանջները բխում են ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1524-Ն որոշման հավելված 4-ով նախատեսված պահանջներից:
  3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`

1) Բարձր հաճախականության սարքավորումներ՝ սարքավորումներ կամ սարքեր, որոնք նախատեսված են ռադիոհաճախականային էներգիայի առաջացման և օգտագործման համար` արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային և այլ նպատակներով, բացառությամբ` հեռահաղորդակցության ոլորտում կիրառության,

2) Ռադիոէլեկտրոնային միջոցներ՝ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են ռադիոալիքների հաղորդման և (կամ) ընդունման համար, կազմված են մեկ կամ մի քանի հաղորդիչ և (կամ) ընդունիչ սարքերից կամ կազմված են նման սարքավորումների համադրությունից և իրենց մեջ ներառում են օժանդակ սարքավորումներ,

3) Միասնական ռեեստր` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար սահմանված մեկ միասնական գրանցամատյան, որտեղ նշված Սարքերի ներմուծման ժամանակ չի պահանջվում լիցենզիա,

4) Արտաքին առևտուր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն չհանդիսացող ցանկացած այլ պետության հետ իրականացվող առևտուր,

9) Թույլատվական փաստաթուղթ՝ լիազոր մարմնի կողմից արտաքին առևտրային գործունեության մասնակցին տրամադրվող փաստաթուղթ,

  1. Սույն Կարգը տարածվում է արտաքին առևտրի գործունեության մասնակիցների վրա:
  2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար սահմանված միասնական ռեեստրը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական ինտերնետ կայքում, իսկ հղումը տեղադրված է իրավասու մարմնի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում և թարմացվում կամ փոփոխվում է իրական ժամանակում:
  3. Միասնական ռեեստրի փոփոխությունը կատարվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետության առաջարկությամբ՝ հիմնավորմամբ:
  4. Լիցենզիա տրամադրելու (ձևակերպելու) համար Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից գանձվում է պետական տուրք՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով։
  5. Լիցենզիայի ձևը սահմանված է ձևաթուղթ 1-ով:
  6. Թույլատվական փաստաթղթերի տրամադրման ժամանակ պետական տուրք չի գանձվում:
  7. Սարքերի ներմուծումը իրականացվում է առանձին ապրանքատեսակների ներմուծման համար լիցենզիայի կամ թույլատվական փաստաթղթի կամ միասնական ռեեստրում ընդգրկված լինելու մասին տեղեկատվության առկայության հիման վրա:
  8. Թույլատվական փաստաթղթի ձևը սահմանված է ձևաթուղթ 2-ով:
  9. Սարքերը ներմուծվում են առանց լիցենզիայի՝ թույլատվական փաստաթղթի հիման վրա, եթե՝

1) Սարքերը ընդգրկված են  Ձև 1-ում,

2) Սարքերը տեղադրված են երրորդ երկրներում գրանցված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում (ներառյալ դատարկ և ուղևորներ տեղափոխող),

3) Սարքերը ներմուծվում են առանց շահագործման իրավունքի (կիրառման, օգտագործման) թույլտվության, նախատեսված՝ վերանորոգման կամ Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրվող տրանսպորտային և այլ տեխնիկական միջոցներում տեղադրման և նախատեսված են տրանսպորտային և պատրաստման կամ Սարքերի վերանորոգման արդյունքում ստացված այլ տեխնիկական միջոցների կազմում Եվրասիական տնտեսական միության տարածքից արտահանման,

4) Սարքերի ներմուծման ժամանակ հետևյալ մաքսային ընթացակարգերի՝ մաքսային տարանցման, մաքսային պահեստի, ոչնչացման, անմաքս առևտրի, հօգուտ պետության հրաժարման համար նախատեսված դեպքերում,

5) Ժամանակավոր ներմուծված օդային ավիացիոն և նավերի սարքավորումների, պահեստամասերի, տեղադրման համար նախատեսված սարքավորումների կազմում ընդգրկված սարքերի, ինչպես նաև արտահանման ենթակա անսարք սարքավորումների համար:

 

  1. Լիցենզիաների և/կամ թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգը

 

  1. Արտաքին առևտրի նպատակով ապրանքներ ներմուծելու համար տրվում է մեկանգամյա լիցենզիա և/ կամ թույլատվական փաստաթուղթԼիազոր մարմինը հաստատում և իր կայքում է տեղադրում լիցենզիայի ձևերը և ձևակերպման կանոնները:
  2. Լիցենզիաները և/կամ թույլատվական փաստաթղթերը տրամադրվում են հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտաքին առևտրի նպատակով ապրանքներ ներմուծելու լիցենզիաներ և/ կամ թույլատվական փաստաթղթեր պահանջվում են: Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով https://sw.gov.am/ համացանցային կայքէջում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով (այսուհետ՝  «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) ենթահայտով:
  3. Լիցենզիա ստանալու համար հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացվում և լիազոր մարմնի կողմից լիցենզիան տրամադրվում է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով:
  4. Լիցենզիայի և/կամ թույլատվական փաստաթղթերի ստացման համար էլեկտրոնային փաստաթղթի ձևով լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) լիցենզիա և/կամ թույլատվական փաստաթուղթ ստանալու մասին հայտը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի լուսապատճենը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (այսուհետ՝ հայտ) ապրանքների առք ու վաճառքի պայմանագիրը և (կամ) հաշիվ ապրանքագիրը, ապրանքի շահագործման վայրը, նպատակը, վերջնական օգտագործողը,

2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի լուսապատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

3) լիցենզավորման ենթակա հայտերի դեպքում հայտատուն հայտի հետ միասին ներկայացնում  է նաև պետական տուրքի վճարման  անդորրագրի լուսապատճեն կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,

4) տվյալներ ներկրվող սարքերի մասին` անվանումը, տեսակը, մոդելը, արտադրող երկիրը, տեխնիկական բնութագիրը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի մոդուլյացիայի տեսակն ու ձևը),

5) յուրաքանչյուր սարքի համար սահմանված օրինակի համապատասխանության (համապատասխանության հաստատման) հավաստագրի պատճենը` հաստատված հավաստագիրը տրամադրող մարմնի կնիքի դրոշմվածքով, եթե նման փաստաթղթի առկայությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, 

  1. Հայտատուից պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են «Թույլատվական համակարգով»՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:
  2. Ներկայացված ոչ բնօրինակ փաստաթղթերի օրինակների յուրաքանչյուր էջը վավերացվում է հայտատուի՝ ֆիզիկական անձի դեպքում՝ ստորագրությամբ, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ ստորագրությամբ կամ կնիքով:
  3. Լիցենզիայի և/ կամ թույլատվական փաստաթղթի տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  4. Լիցենզիայի և/ կամ թույլատվական փաստաթղթերի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

3) քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառված է:

  1. Մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 20-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
  2. Լիազոր մարմինը ձևակերպում և էլեկտրոնային եղանակով տրամադրում է լիցենզիան և/ կամ թույլատվական փաստաթուղթը հայտատուին: Լիցենզիաները և/ կամ թույլատվական փաստաթղթերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` https://sw.gov.am/ համացանցային կայքէջում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում:
  3. Տրամադրված լիցենզիաների և/ կամ թույլատվական փաստաթղթերի մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
  4. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում ընդունել հետևյալ դեպքերում`

1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման,

3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիան դադարեցնելու և կասեցնելու, եթե գործունեության նման տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել,

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռով:

  1. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 24-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին։
  2. Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:
  3. Լիցենզիայի հսկողությունից հանելու մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը կցում է էլեկտրոնային բազայում առկա տվյալ լիցենզիայի գործին, որը հասանելի է հայտատուի համար, իսկ հայտատուի դիմումի դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է նաև թղթային տարբերակը:
  4. Մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում են անմիջապես լիազոր մարմնին` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ։

Ձևաթուղթ 1

 

 

 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. ֆաքս՝ (+37410) 59-00-17, էլ. փոստ` info@mtcit.am

 

ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ բարձր հաճախականության սարքերի ներմուծման

լիցենզիա

 

 

1․ Ներմուծող՝

 

3. Լիցենզիայի համար

 

4. Վավեր. Սկիզբ

5. Ուժի մեջ է մինչև

 

 

 

 

 

6. Հայտի համար

 

7. Գրանցման ամսաթիվ

8. Տրման ամսաթիվ

2. Արտահանող՝

9. Տեսակ

 

10. Արժեք (EUR)

11. Արժեք (USD)

 

12. Արտահանող երկիր

 

13. Առևտուր անող երկիր

14. Փոխարժեքի ամսաթիվ

15. Էլ. Փաստաթղթի համար

 

 

 

 

16. Հիմնավորող փաստաթղթեր`

 

N

Անվանում

Ծածկագիր

Համար

Ամսաթիվ

 

1

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

17. Լիցենզավորվող ապրանքներ`

N

Նկարագիր

ԱՏԳ ԱԱ ծածկ․

Քանակ

Միավոր

Ծագման երկիր

 Արժեք

1

 

 

 

 

 

 

               

 

18․ Հատուկ նշումներ

  Lիազորված անձ`

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Ստորագրություն

      

Ձևաթուղթ 2

 

 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼԱՏՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

 

1. Ներմուծող`

2. Հայտի համար

3. Գրանցման ամսաթիվ

4. Տրման ամսաթիվ

 

 

 

 

 

 

 

5. Էլ. Փաստաթղթի համար

6. Արտահանող երկիր

7. Առևտուր անող երկիր

8. Չլիցենզավորվող ապրանքներ`

N

Նկարագիր

ԱՏԳ ԱԱ ծածկ․

Քանակ

Միավոր

Ծագման րկիր

Արժեք

1

 

 

 

 

 

 

                       

                            

      Lիազորված անձ`

 ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Ստորագրություն

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածք առանց լիցենզիայի թույլատվական փաստաթղթի հիման վրա ներմուծվող ռադիոէլեկտրոնային եվ (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ցանկը բերված է Ձև 1-ում։

Ձև 1

 

  1. Կենցաղային գերբարձր հաճախականության և ինդուկցիոն վառարաններ,
  2. Բարձր հաճախականության սարքեր, ռադիոհաճախականություններ կամ ռադիոհաճախականության շերտեր օգտագործող (ռադիոհաճախականություն և հզորություն)` համաձայն սույն հրամանի հավելված 4-ի,

2.1 Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներ, Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի համակարգեր, որոնք աշխատում են հետևյալ ռադիոհաճախականային շերտերում.

1) 13560 կՀց +/- 1,0% կամ 13424-13696 կՀց

2) 14600 կՀց +/- 1,72% կամ 14348-14852 կՀց

3) 40,68 ՄՀց +/- 1,0% կամ 40,2-41,1 ՄՀց

4) 63,8 ՄՀց +/- 1,26% կամ 62,90-64,61 ՄՀց

5) 81,36 ՄՀց +/- 1,0% կամ 80,5-82,2 ՄՀց

6) 127,7 ՄՀց +/- 0,63 % կամ 126,8-128,51 ՄՀց․

  1. Տարբեր կիրառության ռադիոէլեկտրոնային միջոցներ՝ ձայնի, պատկերի, տվյալների և (կամ) այլ տեսակի տեղեկատվության հաղորդման կամ ընդունման համար, այդ թվում ներկառուցված կամ այլ ապրանքների կազմում ներառված համար նախատեսված և բավարարող հետևյալ պահանջներին.

1) բջջային կապի ցանցերի համար ընդունիչ Սարք պարունակող վերջնակետային (բաժանորդային) հաղորդիչ սարքավորում (բջջային հեռախոսներ, նաև բջջային կապի ցանցում կիրառվող մոդեմներ)՝ այդ թվում ներկառուցված կամ այլ սարքավորումների բաղադրիչ հանդիսացող,

2) 433, 075– 434, 790 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող ռադիոկայաններ,

3) 446,0- 446,1 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 0,5 Վտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող ռադիոկայաններ,

4) 27 ՄՀց տիրույթով 26,965 –27, 860 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 5 Վտ-ից ոչ ավել ելքային հզորության հաղորդչով աշխատող ռադիոկայաններ,

5) IEEE 802.15 փոքր շառավղով գործողության ստանդարտի տարբեր մոդելների (մոդիֆիկացիայի) 2400-2483,5 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 100 ՄՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և ընդունիչ Սարք պարունակող հաղորդիչ սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված,

6) IEEE 802.11 փոքր շառավղով գործողության ստանդարտի տարբեր մոդելների (մոդիֆիկացիաների) 2400-2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 100 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և ընդունիչ Սարք պարունակող հաղորդիչ վերջնակետային (բաժանորդային) սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված,

7) IEEE 802.11 փոքր շառավղով գործողության ստանդարտի տարբեր սերիաների (մոդիֆիկացիաների) 5150-5350 ՄՀց, 5650-5850 ՄՀց և 57-66 ԳՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 100 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և ընդունիչ Սարք պարունակող հաղորդիչ վերջնակետային (բաժանորդային) սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված,

8) IEEE 802.16, IEEE 802.16.e (Wi-MAX) ստանդարտների 2500-2690 ՄՀց և 3400-3600 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 100 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և ընդունիչ Սարք պարունակող հաղորդիչ վերջնակետային (բաժանորդային) սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված (ռադիոհաճախականությունների 3400-3600 ՄՀց տիրույթը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության վրա),

9) Ռադիոընդունիչ միջոցներ, որոնք չեն պարունակում ռադիոճառագայթող սարքավորումներ, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված,

10) 1880-1900 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող «ԴԵՔՏ» (DECT) տեխնոլոգիայի անլար հեռախոսների բազային և բաժանորդային բլոկներ,

11) 457 կՀց ռադիոհաճախականությամբ աշխատող սարքավորումներ, նախատեսված բնական աղետներից տուժածներին հայտնաբերելու և փրկելու համար,

12) 13,553–13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող ռադիոհաճախականային նույնականացման սարքավորումներ,

13) 433,05 ՄՀց -434,79 (433,92 +-0,2%) ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող պիտակների շտրիխ կոդի, ԱռԷֆԱյԴի (RFID)-նշումների մշակման և այդ պիտակներից և ԱռԷֆԱյԴի (RFID)-նշումներից ստացված տեղեկատվության հաղորդման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային միջոցներ,

14) 433,075 ՄՀց-434,79 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող հեռակառավարման վահանակների և հեռուստատեսության հաղորդման, հեռուստակառավարման, ազդանշանման, տվյալների հաղորդման և այլ նմանատիպ հաղորդումների փոքր շառավղով գործողության սարքավորումներ,

15) 26,945 ՄՀց և 26,960 ՄՀց ռադիոհաճախականություններով և 2 Վտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող, 433,05 ՄՀց-434,79 (433,92 +- 0,2%) ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 5 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող և 868-868,2 ՄՀց տիրույթում ռադիոհաճախականությունների տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող աղետի ազդանշանների հաղորդման ավտոմատ ռադիոհաղորդիչների, պահպանման ռադիոազդանշանային սարքավորումներ,

16) մինչև 230 ՄՀց ռադիոհաճախականությունների և 108-144 ՄՀց, 148-151 ՄՀց, 162,7-163,2 ՄՀց, 168,5-174 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերը չօգտագործող 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդիչներ աշխատող լսողական խանգարումներ ունեցող անձանց համար նախատեսված անլար սարքերի և աքսեսուարների (լսողական սարքավորումներ և ռադիովարժասարքեր) համակարգեր,

17) 28,0-28,2 ՄՀց և 40,66-40,70 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 1 Վտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ աշխատող հաղորդչով ինքնաթիռների, նավակների և նմանատիպ մոդելների ռադիոկառավարման սարքավորումներ և 2400-2483,5 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով,

18) 26957-27283 կՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող մանկական ռադիոհաղորդակցման սարքավորումներ և ռադիոկառավարվող խաղալիքներ,

19) 38,7-39,23 ՄՀց և 40,66-40,70 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով և 863,933-864,045 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում և 2 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով աշխատող մանկական ռադիոազդանշանային և ռադիոհաղորդակցման սարքավորումներ, ինչպես նաև երեխային հետևող ռադիոհսկողության սարքեր,

20) 66-74 ՄՀց, 87,5-92 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող և մինչև 10 մՎտ ներառյալ թույլատրելի ճառագայթման հզորությամբ հաղորդչով ռադիոխոսափողներ («Կառաոկե» տեսակի):

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող լիցենզավորման ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ցանկը սահմանված է Աղյուսակ 1-ում։

Աղյուսակ 1

 

Ապրանքի անվանումը

ԵՏՄ ԱՏԳ ԱԱ խումբը կամ կոդը

 

1. Արդյունաբերական, գիտական և բժշկական նշանակության

8419

բարձր հաճախականության սարքեր և սարքավորումներ,

8514

որոնք իրենց մեջ ներառում են բարձր հաճախականության գեներատորներ:

8540

 

8543

 

9018

 

9027

2. Տարբեր կիրառության ռադիոէլեկտրոնային միջոցներ ձայնի,

8470

պատկերի, տվյալների և (կամ) այլ տեսակի տեղեկատվության

8471

ընդունման և փոխանցման համար:

8517

 

8518

 

8519

 

8521

 

8525

 

8526

 

8527

 

8528

 

8531

 

90

   

3. Տեխնիկական ռադիոհսկողության ծրագրասարքավորումային

8526

համալիրներ, ընդունիչ սարքավորումներ՝ նախատեսված

8527

էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր հանդիսացող

 

ռադիոէլեկտրոնային միջոցների հայտնաբերման համար:

 

 

  1. Բարձր հաճախականության սարքերի համար նշված ռադիոհաճախականությունների կամ ռադիոհաճախականությունների շերտերի ցանկը սահմանված է Աղյուսակ 2-ում։

Աղյուսակ 2

 

N հ/հ

Թույլատրելի շեղումներով նշված ռադիոհաճախականություններ կամ ռադիոհաճախականությունների տիրույթներ

 Հզորությունը

1

1,0 կՀց +/- 20% կամ 0,8 - 1,2 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

2

2,4 կՀց +/- 7,5% կամ 2,2 - 2,6 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

3

4 կՀց +/- 7,5% կամ 3,7 - 4,3 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

4

8 կՀց +/- 7,5% կամ 7,4 - 8,6 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

5

10 կՀց +/- 7,5% կամ 9,2 - 10,8 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

6

11 կՀց +/- 7,5% կամ 10,1 - 11,9 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

7

16 կՀց +/- 7,5% կամ 14,8 - 17,2 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

8

18 կՀց +/- 7,5% կամ 16,7 - 19,4 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

9

20 կՀց +/- 7,5% կամ 18,5 - 21,5 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

10

22 կՀց +/- 7,5% կամ 20,4 - 23,7 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

11

30 կՀց +/- 7,5% կամ 27,7 - 32,3 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

12

40 կՀց +/- 7,5% կամ 37 - 43 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

13

44 կՀց +/- 10% կամ 40 - 48 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

14

60 կՀց +/- 10% կամ 54 - 66 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

15

66 կՀց + 12% - 10% կամ 59 - 74 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

16

180 կՀց +/- 2,5% կամ 175,5 - 184,5 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

17

205 կՀց +/- 2,5% կամ 200 - 210 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

18

215 կՀց +/- 2,5% կամ 210 - 220 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

19

225 կՀց +/- 2,5% կամ 220 - 230 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

20

235 կՀց +/- 2,5% կամ 230 - 240 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

21

245 կՀց +/- 2,5% կամ 239 - 251 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

22

255 կՀց +/- 2,5% կամ 249 - 261 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

23

265 կՀց +/- 2,5% կամ 259 - 271 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

24

275 կՀց +/- 2,5% կամ 269 - 281 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

25

288 կՀց +/- 2,5% կամ 281 - 295 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

26

300 կՀց +/- 2,5% կամ 292,5 - 307,5 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

27

302 կՀց +/- 2,5% կամ 295 - 309 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

28

316 կՀց +/- 2,5% կամ 309 - 323 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

29

330 կՀց +/- 2,5% կամ 322 - 338 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

30

338 կՀց +/- 2,5% կամ 330 - 346 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

31

354 կՀց +/- 2,5% կամ 346 - 362 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

32

372 կՀց +/- 2,5% կամ 363 - 381 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

33

390 կՀց +/- 2,5% կամ 381 - 399 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

34

400 կՀց +/- 2,5% կամ 390 - 410 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

35

410 կՀց +/- 2,5% կամ 400 - 420 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

36

430 կՀց +/- 2,5% կամ 420 - 440 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

37

440 կՀց +/- 2,5% կամ 429 - 451 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

38

450 կՀց +/- 2,5% կամ 439 - 461 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

39

472 կՀց +/- 2,5% կամ 461 - 483 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

40

495 կՀց +/- 2,5% կամ 484 - 507 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

41

519 կՀց +/- 2,5% կամ 507 - 531 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

42

600 կՀց +/- 2,5% կամ 585 - 615 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

43

871 կՀց +/- 2,5% կամ 850 - 892 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

44

880 կՀց +/- 1,0% կամ 871 - 889 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

45

914 կՀց +/- 2,5% կամ 892 - 936 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

46

959 կՀց +/- 2,5% կամ 936 - 982 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

47

1007 կՀց +/- 2,5% կամ 982 - 1032 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

48

1058 կՀց +/- 2,5% կամ 1032 - 1084 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

49

1060 կՀց +/- 2,5% կամ 1033,5 - 1086,5 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

50

1112 կՀց +/- 2,5% կամ 1085 - 1139 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

51

1168 կՀց +/- 2,5% կամ 1139 - 1197 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

52

1760 կՀց +/- 2,5% կամ 1720 - 1800 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

53

2200 կՀց +/- 2,5% կամ 2145 - 2255 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

54

2640 կՀց +/- 1,0% կամ 2610 - 2670 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

55

5280 կՀց +/-2,5% կամ 5150 - 5410 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

56

6780 կՀց +/- 0,2% կամ 6767 - 6794 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

57

13560 կՀց +/- 1,0% կամ 13424 - 13696 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

58

27120 կՀց +/- 1,0% կամ 26850 - 27390 կՀց

ոչ ավել, քան 5 Վտ

59

40,68 ՄՀց +/- 1,0% կամ 40,3 - 41,1 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

60

81,36 ՄՀց +/- 1,0% կամ 80,6 - 82,2 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

61

433,92 ՄՀց +/- 0,2% կամ 433,05 - 434,79 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

62

915 ՄՀց +/- 1,4% կամ 902 - 928 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

63

2450 ՄՀց +/- 2,0% կամ 2400 - 2500 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

64

5800 ՄՀց +/- 1,3% կամ 5725 - 5875 ՄՀց

ոչ ավել, քան 5 Վտ

65

24,125 ԳՀց +/- 0,5% կամ 24,0 - 24,25 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

66

42,3 ԳՀց +/- 2,5% կամ 41,3 - 43,4 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

67

46,2 ԳՀց +/- 2,5% կամ 45,0 - 47,4 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

68

48,4 ԳՀց +/- 2,5% կամ 47,2 - 49,6 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

69

61,25 ԳՀց +/- 0,4% կամ 61,0 - 61,5 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

70

122,5 ԳՀց +/- 0,4% կամ 122,0 - 123,0 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

71

245 ԳՀց +/- 0,4% կամ 244,0 - 246,0 ԳՀց

ոչ ավել, քան 5 Վտ

 

 

 

  • Քննարկվել է

    08.09.2022 - 23.09.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3268

Տպել