Վահե Եղոյան
03.09.2022
Շատ կարևոր է ընդունել այս ծրագիրը։
5 - Կողմ
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 83–րդ հոդվածում լրացնել նոր 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ և 2.4-րդ մասեր.
«2.1. Յուրաքանչյուր տարի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման նպատակով ավագանին պետք է ներգրավի աուդիտորական կազմակերպություն` բացառությամբ մեծամասնական ընտրակարգով ձևավորվող ավագանի ունեցող համայնքների՝ որտեղ ավագանին կարող է տարեկան հաշվետվության ստուգումն իրականացնել ավագանու անդամի (անդամների) և (կամ) աուդիտորական մասնագիտացված կազմակերպության միջոցով։
2.2. Աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ավագանու կողմից։
2.3. Աուդիտորական կազմակերպությունը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով պետք է կազմի աուդիտորական եզրակացություն, որը պետք է ներկայացնի ավագանուն։
2.4. Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և hամայնքի գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) անհամապատասխանությունների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում ավագանին դիմում է համապատասխան իրավասու մարմինների:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 82-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Յուրաքանչյուր տարի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման նպատակով ավագանին պետք է ներգրավի աուդիտորական կազմակերպություն։»։
Հոդված 2. Օրենքի 82-րդ հոդվածը լրացնել 4․1-ին, 4․2-րդ և 4․3-րդ մասերով հետևյալ խմբագրությամբ․
«4․1․ Աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ավագանու կողմից։
4․2․ Աուդիտորական կազմակերպությունը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով պետք է կազմի աուդիտորական եզրակացություն, որը պետք է ներկայացնի ավագանուն։
4․3․ Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և համայնքի գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) անհամապատասխանությունների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում ավագանին դիմում է համապատասխան իրավասու մարմինների:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Քննարկվել է
02.09.2022 - 18.09.2022
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2881
Տպել03.09.2022
Շատ կարևոր է ընդունել այս ծրագիրը։