Հիշել նախագիծը
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.09.2022 15:02:34 | Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Անհրաժեշտ է շտապ կարգով դուրս գալ ԵՏՄ կազմից, քանզի դրա կազմում ընդգրկված պետությունները մեր հանրապետության նկատմամբ թշնամաբար են տրամադրված և առաջնորդվում են Ադրբեջանի հետ համագործակցության իրենց երկկողմանի շահերով, դրա շրջանակներում համագործակցությունը խոչընդոտում է մեր տնտեսական զարգացումը և մեզ հետ է պահում տնտեսական զարգացման միջազգային չափանիշներից ու թրենդներից, Ռուսաստանի նկատմամբ արդի և կանխատեսվող շարունակական պատժամիջոցները ուղղակիորեն ու անուղղակիորեն հարվածում են մեր տնտեսությանն ու տնտեսվարողներին: |