Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

___________________ 2021 թվականի N ____ -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14‑ի ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման (այսուհետ` որոշում) տեքսում և հավելվածներում «հաշմանդամ երեխա» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող երեխա» բառերով և համապատասխան հոլովաձևերով.
  • Որոշման տեքսում և հավելվածներում «բժշկասոցիալական փորձաքննություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատում» բառերով և համապատասխան հոլովաձևերով.
  • որոշման N 2 հավելվածում`
  • 3-րդ կետից հանել «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խումբ սահմանելու (խումբը վերանայելու) կամ» բառերը.
  • 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«9. Միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն կամ գործատուներից մեկը  (եթե վարձու աշխատողը նաև աշխատում է համատեղությամբ)։».

  • 10-րդ կետը «գործունեությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ, երբ ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածում)» բառերով․
  • 28-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվան նախորդող տարվա՝ օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը, եթե վարձու աշխատողը, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածում որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը (բացառությամբ երբ ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածում):».

  • 45-րդ կետը «դատապարտյալը» բառից հետո լրացնել «անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով» բառերով.
  • որոշման N 5 հավելվածում՝
  • 6-րդ կետը «կազմակերպություն» բառերից հետո լրացնել «, իսկ անաշխատությունը ոչ աշխատանքային օրվա ընթացքում կամ աշխատանքային օրվա ավարտից հետո առաջանալու դեպքում՝ շտապ բժշկական օգնության ծառայություն» բառերով.
  • 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

     «6.1. Անաշխատունակությունը ոչ աշխատանքային օրվա ընթացքում կամ աշխատանքային օրվա ավարտից հետո առաջանալու դեպքում անաշխատունակության թերթիկը սույն կարգի 6-րդ կետի համաձայն՝ բացվում է շտապ բժշկական օգնության ծառայություն դիմելու օրվանից, եթե այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից հաստատված՝  շտապ բժշկական օգնության կանչի ընթացքում շտապ բժշկական օգնության բրիգադի բժշկի կողմից տրվող պացիենտի առողջական վիճակի մասին տեղեկանքը քաղաքացին ներկայացրել է այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, որտեղ գրանցված է։»

  • 18-րդ կետից հանել «կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը.
  • 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած.
  • 19-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«19. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքերի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) դեպքում, բացառությամբ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվանից հետո 80-րդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում` դրան նախորդող աշխատանքային օրը), եթե անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը դեռևս չի վերականգնվել: Հիվանդը անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:»

  • 21-րդ կետում «բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա» բառերը փոխարինել «հիվանդը» բառով.
  • որոշման N 6 հավելվածում՝
  • 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2. Քաղաքացին անձամբ Առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը և դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը լրացված են ռուսերեն:»

  • 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2-րդ կետով.

«2.2. Հղիության և ծննդաբերության պատճառով ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքում սույն կարգի համաձայն անաշխատունակության թերթիկ տրամադրվում է, եթե Առողջապահության նախարարություն դիմելու օրվա դրությամբ երեխան ծնվել է օտարերկրյա պետությունում։ Այս դեպքում դիմումին կից ներկայացվում է նաև երեխայի ծննդյան վկայականը։ Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված ծննդյան վկայականը ներկայացվում է նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ (բացառությամբ այն դեպքի, երբ այդ փաստաթուղթը լրացված է ռուսերեն):».

  • 3-րդ կետը «թույլտվություն» բառից հետո լրացնել «, որը քաղաքացուն ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով կամ տրամադրվում է առձեռն (թույլտվությունը ստանալու եղանակը քաղաքացին նշում է իր դիմումում)։» բառերով․
  • 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Առողջապահության նախարարության տրամադրած թույլտվության մեջ նշվում է ժամանակավոր անաշխատունակության սկիզբը և վերջը։ Սույն կետում նշված՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը նշվում է ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում՝ հիվանդության կամ հղիության և ծննդաբերության պատճառով)  տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխան՝ անկախ օտարերկրա բժշկական փաստաթղթում նշված ժամկետից։

3.2. Առողջապահության նախարարությունը մերժում է քաղաքացուն թույլտվություն տրամադրելը, եթե՝

  • թույլտվություն տալու համար քաղաքացին անձամբ չի դիմել,
  • պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման օրվանից վեց ամիս հետո,
  • ժամանակավոր անաշխատունակության տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ չի տրամադրվում,
  • ներկայացվել են պակաս փաստաթղթեր։».
  • 4-րդ կետը «թերթիկ» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով Առողջապահության նախարարության գրավոր թույլտվության մեջ նշված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը: Առողջապահության նախարարության գրավոր թույլտվությունը իրեն առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությանը քաղաքացին ներկայացնում է անձամբ՝ այդ թույլտվությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։» բառերով.
  • 5-րդ կետը «անձը» բառից հետո լրացնել «անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով» բառերով.
  • 6-րդ կետից հանել «բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և» բառերը.
  • 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 8.1-ին կետերով.

«8. Բժշկական հաստատությունը մերժում է քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելը, եթե՝

  1. դիմելու օրվա դրությամբ աշխատունակության վերականգնման, հղիության և ծննդաբերության արձակուրդի (ժամանակահատվածի) ավարտման օրվան հաջորդող ամսվանից անցել է ավելի քան  վեց ամիս կամ
  2. Առողջապահության նախարարության գրավոր թույլտվությունը տալուց հետո անցել է ավելի քան մեկ ամիս կամ
  3. Քաղաքացին անձամբ չի դիմել անաշխատունակության թերթիկի ստացման համար:

  8.1. Անաշխատունակության թերթիկ տալը մերժելու դեպքում բժշկական հաստատությունը քաղաքացու այցից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է քաղաքացուն և Առողջապահության նախարարություն՝  նշելով մերժման պատճառները:»

  • Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

 

  • Քննարկվել է

    01.09.2022 - 16.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3236

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Ենգիբարյան

01.09.2022

Իսկ այն հպարտ քաղաքացիները, որոնք անաշխատունակության թերթիկ չեն ունեցել, սակայն ունեն հաշմանդամության կարգ ստանալու բոլոր հիմքերը (առողջության հետ կապված), ինչ որ առաջարկ ունեք իրենց համար՞՞՞՞ Օրենքում ավելացրել եք, որ առանց անաշխատունակության թերթիկի կարող է մասնակցել բժշկական փորձաքննությանը՞՞՞

Տեսնել ավելին