ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է իրավական ակտում առկա անհամապատասխանությունները ուղղելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը․
2022 թվականի հուլիսի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1038-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետի 2022թ․ օգոստոսի 02-ի N 245-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու մասին բնակիչների ներկայացրած դիմումներին կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է որոշ անհամապատասխանություններ Որոշման N5 հավելվածի հետ կապված։ Նշված անհամապատասխանությունները կարող են առաջացնել որոշակի խնդիրներ շահառուների համար՝ նոտարական կարգով վավերացման ենթակա բնակարանի /բնակելի տան/ առուվաճառքի պայմանագրի կնքման ընթացքում։
Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվում է, որ վկայագրերը տրամադրվում են շահառուներին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի կողմից ծանուցումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա։ ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից շահառուները ըստ հերթականության ծանուցվել են վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին 2022 թվականի օգոստոսի 3-ից սկսած և մինչև 2022 թվականի սեպտեմբերի 3-ը շահառուներին պետք է տրամադրվեն վկայագրերը։ Հաշվի առնելով, որ Որոշման մեջ նախատեսվում է կատարել փոփոխություններ և սահմանված ժամկետում վկայագրերի տրամադրումը 4 շահառուների մասով անիրատեսական է, անհրաժեշտ է նաև Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկասյա ժամկետում» բառերը փոխարինել «երկամսյա ժամկետում» բառերով՝ գործընթացը սահմանված կարգով իրականացնելու համար։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծի ընդունման նպատակն է ուղղել Որոշման N 5 հավելվածում առկա անհամապատասխանությունները։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից։
5․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ուղղել Որոշման N 5 հավելվածում առկա անհամապատասխանությունները՝ ապահովելով բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու գործընթացի պատշաճ իրականացումը։
6․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
31.08.2022 - 16.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2776
Տպել