Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.
«8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը:»:
Հոդված 2. Oրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «ընտանեկան ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգերի» բառերը փոխարինել «միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի՝
- 3-րդ մասի առաջին պարբերությունում «չի գերազանցել է» բառերը փոխարինել «չի գերազանցել» բառերով,
- 5-րդ մասում՝
1) 3-րդ կետից հանել «անձնական օգտագործման» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.
«11) վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կամ 9-րդ» բառերը փոխարինել «, 9-րդ կամ 11-րդ» բառերով։
Հոդված 5. Օրենսգրքի 269-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից.»,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակներում եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար» բառերը:
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 271-րդ հոդվածը:
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
- Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ծախսերի` հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցման սահմանափակումը կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո՝
1) ձեռք բերված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերի մասով,
2)հաշվեգրված՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի մասով,
3) ձեռք բերված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների ձեռք բերման արժեքի և այդ ապրանքների սկզբնական արժեքի տարր համարվող՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո հաշվեգրված այլ ծախսերի մասով,
4) ձեռք բերված՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում չնշված ակտիվների օտարման դեպքում՝ դրանց հաշվեկշռային արժեքի մասով,
5) հաշվեգրված վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի մասով,
6) հաշվեգրված ֆինանսական ծախսերի մասով:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի 22-րդ հոդվածի 10.1-ին մասը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2023 թվականի հունվարի 1-ն է կամ դրանից հետո: