Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա
14.09.2022
Առաջարկվում է նախագծում կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին։
Լրամշակման փուլում է
4 - Կողմ
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
սեպտեմբերի 2022 թվականի N - Լ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի -ի N - Լ որոշման |
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով.
բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․
2) զոհված (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) անձանց ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) համար՝ 3.000.000 դրամի չափով։
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը.
4) 2022 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհվածի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի -ի N - Լ որոշման |
Կ Ա Ր Գ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻ) ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ԽԵՂՈՒՄ, ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց դեպքում՝
ա. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը),
բ. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի լուսապատճենը,
գ. շահառուի (սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված դեպքում՝ օրինական ներկայացուցչի) էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային հաշվեհամարը կամ բանկը.
2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝
ա. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը կամ բանկը, զոհվածի մահվան վկայականի կամ մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը,
բ. ամուսնության վկայականի կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ամուսնու համար,
գ. զոհվածի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար,
դ. երեխայի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի և առկայության դեպքում՝ երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) երեխայի համար,
ե. ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները,
զ. տեղեկատվություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ` համաձայնության դեպքում կցելով նաև զոհվածի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը՝ համաձայն Ձևի։
1) ներկայացված տվյալները թերի են և դրա մասին Ծառայությունից տեղեկանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում չեն լրացվել.
2) ներկայացված տվյալները հավաստի չեն (Ծառայության իրականացրած ուսումնասիրության արդյունքում).
3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում: Այս դեպքում, զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների այլ անդամի առկայության դեպքում, վերջիններս աջակցությունից օգտվելու համար դիմում են սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով.
4) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ ուսումնասիրության արդյունքում չի հաստատվել սույն որաշման N 1 հավելվածի 3-րդ կետով սահմանված՝ ընտանիքի անդամ լինելու հանգամանքը.
5) շահառուի համար առկա է հաստատված դիմում, բացառությամբ այն դեպքերի, երբ զոհված անձի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքի անդամը հանդիսանում է նաև վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձ կամ զոհված (այդ թվում գտնվելու վայրը անհայտ) այլ անձի ընտանիքի անդամ։
1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց համար՝ 150.000 դրամ.
բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց համար՝ 300.000 դրամի չափով.
2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ 3.000.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն),
3) եթե առկա չէ զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ՝ 1.000.000 դրամ: 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ միանվագ դրամական օգնության վերջնական չափի հաշվարկումը կատարվում է համաձայն սույն կետի 2-րդ ենթակետի։
10․ Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի մահվան պատճառով չվճարված գումարը վճարվում է դիմողի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, դիմողի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) Ծառայություն են ներկայացվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը
Ձև
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ես՝_________________________________ս ____________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն) (անձնագրի սերիանն և համարը կամ նույնականացման քարտի համարը,
____________________________________________________________________________
ծննդյան օր, ամիս, տարի հաշվառման/բնակության վայր)
հանդիսանալով զոհ(գտնվելու վայրը անհայտ անձի)___________________________-ի
(անուն, ազգանուն)
(նշել)_______________________________________________________________________
(հայր, մայր, քույր, եղբայր, զավակ, խնամքի տակ գտնված անձ, 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչ)
տալիս եմ իմ համաձայնությունը, Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների համար նախատեսված աջակցության գումարը ստանա ________________________________, ով հանդիսանում է զոհվածի
(անուն, ազգանուն)
(գտնվելու վայրը անհայտ անձի)՝ ամուսինը, հայրը, մայրը, քույրը, եղբայրը, զավակը,
(ընդգծել)
օրինական ներկայացուցիչը, խնամքի տակ գտնված անձը:
Ստորագրություն ______________________ « » 2022թ.
Ծանոթություն՝ միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը.
4) 2022 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհվածի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Քննարկվել է
29.08.2022 - 14.09.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5128
Տպել14.09.2022
Առաջարկվում է նախագծում կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին։