Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի  2012 թվականի դեկտեմբերի 21-ի «Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանելու մասին» N 1060-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
  • Հրամանի հավելվածը լրացնել նոր 28․1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«28․1 Շահագործման մեջ գտնվող չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը չի վերաբերվում այն չափման միջոցներին, որոնք արտադրվել են սերտիֆիկատի վավերականության ժամկետի ընթացքում: Շահագործման մեջ գտնվող վերոնշյալ չափման միջոցները ենթակա են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի N133-Ն հրամանով սահմանված կարգով ստուգաչափման։»։

  • Հրամանի հավելվածի N Ձև 6-ում շեղակի նշված «Խորհրդանիշ» բառը փոխարինել «Նմուշ» բառով։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    29.08.2022 - 13.09.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2816

Տպել