Հիշել նախագիծը

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

  • Քննարկվել է

    25.08.2022 - 09.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3414

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Ասատրյան

27.08.2022

Առաջարկվող նախագծով սահմանվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի որոշակի փոփոխություններ, որոնք նաև վերաբերվում են հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից զենքի կամ հատուկ միջոցների տրամադրումը և կիրառության կարգը: Հարկ է նշել, որ կառույցը հանդիսանալով ուժային կառույց բնականաբար ենթադրում է, որ իրավասու է տիրապետել և օգտագործել զենք և հատուկ այլ միջոցներ, որը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն է պայմանով, որ առաջարկվող միջոցները պետք է կիրառվեն համաչափորեն: Ցավոք նախագծում չեմ նկատել համաչափության վերաբերյալ կանոններ: Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանվում է, որ Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Կարող ենք փաստել, որ մարդու կյանքը, առողջությունը և սեփականությունը հիմնական իրավունքներ են, իսկ այս նախագծով առաջարկվում է այդ իրավունքները որոշակի հանգամանքի ի հայտ գալով սահմանափակելու կանոն: Սակայն նշված չէ սկզբունքը՝ համաչափության վերաբերյալ կարգավորումները: Օրինակ նախագծի 45.5-րդ հոդվածի 2-րդ մասում, երբ նախատեսվում է ծառայողի կողմից զենքի օգտագործում այն դեպքում, երբ անձը ձեռքերը գրպաններն է տանում կամ կտրուկ շարժում է կատարում ապա ծառայողը իրավունք ունի զենք օգտագործել: Գտնում ենք, որ նման դեպքերում պետք է ծառայողը ելնի համաչափության սկզբունքից, որը պետք է օրենքով հստակ արձանագրվի: Անթույլատրելի կլինի նման օրենքի պաշտպանության ներքո ցանկ ոչ համաչափ գործողությունները: Այսպիսով, առաջարկում եմ օրենքով սահմանել կանոններ զենքի կամ հատուկ միջոցների կիրառման համաչափության վերաբերյալ:

Տեսնել ավելին