Հիշել նախագիծը
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ
-
46 - Կողմ
-
149 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Շմավոն Ավագյան 24.08.2022 13:49:21 | Ստացվում է, որ եթե ես փող ունեմ, ուրեմն իմ երեխան չի ծառայի, իսկ ով չունի, կամ տուն տեղ ծախելու է, կամ էլ ստիպված ծառայի։ Սա զին․ ծառայությունից՝ նախկինում կաշառքով ազատվելու փորձը դարձնում եք օրինական, իսկ սա կոռուպցիայի դեմ պայքար չէ, այլ պետականության հիմքերի թուլացում, քանի որ պետք է հաշվի առնեք, որ 2020թ-ի պատերազմից հետո ինչքան էլ շահավետ պայմաններ առաջարկեք, շատ-շատ քչերն են միանալու ծրագրին, ու արդյունքում ունենալու ենք սակավաթիվ բանակ։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
2 | Տարոն Շահինյան 24.08.2022 14:03:56 | Առաջարկում եմ ծառայության 20 տարին լրացած, նախկինում բնակարան ստանալու համար չհերթագրված, ինչպես նաև ընդհանրապես սեփականություն չունեցող զինծառայողներին հատկացնել անհատույց բնակարան:Սա շատ կարևոր խնդիր է, որին պետք է պատշաճ լուծում տրվի, քանի որ 20 տարի ծառայած զինծառայողը չի կարող 100000 դրամ թոշակով համ վարձով ապրի, համել ընտանիք պահի | Չի ընդունվել Առաջարկությունը նախագծի հետ առնչություն չունի | Փոփոխություն կատարված չէ |
3 | Արամ Հարությունյան 24.08.2022 15:15:37 | Ես կողմ եմ այդ նախագծին։ Միայն մի առաջարկ ունեմ, այն շարքային զինծառայոները գումարը բյուդջե փոխանցելուց հետո, օրինակ 2 շաբաթով կամ այն ժամկետով ինչքան որ անհրաժեշտ է բավարար չափով իմանալ նախնական զինվորական պատրաստությունը։ Շնորհակալություն | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
4 | Կարեն Աբրահամյան 24.08.2022 15:33:09 | Վճարի նման շեմ սահմանելով,ակամայից հայրենիքի պաշտպանության գործը թողնվում է աղքատ, անապահով խավի 18 տարեկան զավակի վրա,ինչպես նախկինում,քանզի գումար ունեցողը ազատվելու է ծառայությունից,իսկ ով որ չունի գումար գնալու է գյուլլի բերան։ Էս ինչ էք անում,էս ինչ օրենքա։ Այսինքն,գումարով բանակից ազատվելն օրինականացնու՞մ եք։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
5 | Հմայակ Մարտիրոսյան 24.08.2022 16:02:35 | Առաջարկում եմ թուրքական կամ ռուսական փողերով չքանդել հայոց բանակը: Շուտով բոլորդ կանգնելու եք ռազմական դատարանի առաջ: | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
6 | Գրիգորի Դավթյան 25.08.2022 09:51:35 | Գումանը վճարելու պայմանով ծառայությունից վաղաժամկետ զորացրված անձինք պետք է զրկվեն հետագայում պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու և ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից։ Այս պայմանի առկայությունը որոշակիորեն հավասարություն կսահմանի տարբեր սոցիալական խմբերի քաղաքացիների միջև։ | Ընդունվել | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
7 | Վահե Աստվածատրյան 25.08.2022 10:59:00 | ՍԽԱԼՆԱԽԱԳԻԾ. հիմնավորեմ` 1) Նախ եթե կա վճար, ապա առհասարակ պետք է զինվորը չծառայի, հակառակ պարագայում ստացվում է խաղ ենք խաղում. 5 ամիս հետո կպարզենք ով է զինվոր, ով էր հարուստի երեխա։ 2) գումարը ահռելի մեծ է` ինչ է նշանակում 1 հոգու վճարով 5 տարի պայմանագրային ենք պահելու ? 1 հոգին վճարում է 1.5 տարի չծառայելու համար, ոչ թե 5, ուստի նշանակում է պետք է հաշվարկել առավելագույնը այդ ժամկետով։ 3) սխալ է ներկայիս պայմանագրայինի ամսավճարային/աշխատավարձային համակարգը։ Պայմանագրային զինվորը շարքային զինվորի պես պետք է զորակոչվի բանակ 1 կամ 2 տարով և գումար ստանա ծառայության ավարտին` միանվագ` օրինակ միանվագ 10 մլն դրամ յուր. տարվա համար։ Իսկ պայմանագրայինի ընթացիկ ծախսերը (հագուստ, սնունդ և այլն) այսպես թե այնպես պետությունը պետք է հոգա։ 4) պայմանագրայինը իրեն պետք է մարտի պատրաստ զինվորի դերում զգա ոչ թե 15 օր տանը, 15 օր պոստերում《կիսազինվոր》 կարգավիճակում։ 5) պայմանագրայինը իր գումարը, եթե ստանա ծառայության վերջում չի ծախսի և կունենա միանվագ մեծ գումար նոր բիզնես սկսելու կամ բնակարանի հարց կարգավորելու, իսկ նրանց ում այդ գումարը քիչ կթվա կրկին կգրանցվի որպես պայմանագրային և ևս մեկ տարի կծառայի` այդպես այնքան մինչև լինի գերմարտունակ և գերպրոֆեսիոնալ զինվոր, ում գործը ծառայելը և կռվելն է։ 6) ծառայության չգնալը պետք է նման լինի հարկի` չծառայող մեկ զինվորը պետք է վճարի ծառայող մեկ զինվորի համար, ոչ թե 15։ 7) չծառայելու վճարը վճարելը պետք է հասանելի լինի բոլոր ցանկացողներին` պետք է լինի անտոկոս կամ ցածր տոկոսով վարկի հնարավորություն կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն` վճարման ժամկետների խախտման դեպքում չվճարած չափի մասով անվճար և առանց արտոնությունների ծառայության անցնելու պայմանով։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
8 | Վահագն Սիմոնյան 25.08.2022 11:05:34 | Երբ ժողովուրդը բարոյական քաջություն չի ունենում պատժելու իր դժբախտության հեղինակներին, այդ միևնույն հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին։ Գարեգին Նժդեհ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
9 | Ռաֆայել Հարությունյան 25.08.2022 23:04:47 | Անհասկանալի հաշվարկ է կատարված՝ քանի որ ստացվում է մեկ զինվոր մեկ ու կես տարի չծառայելու համար վճարում է 5 տարվա պայմանագրային ծառայողի գումար։Գումարը պետք է կրճատել առնվազն 50 տոկոսով, որպեսզի պահպանվի արդարության սկզբունքը։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
10 | Давид Арутюнян 26.08.2022 00:26:55 | Պետք է այլ օրենք մշակենք | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
11 | Давид Арутюнян 26.08.2022 00:26:55 | Սա խնդրի լուծում չէ։ Սա անարդար է, այսինքն՝ ստացվում է, եթե չես ուզում ծառայել, վճարիր, չես կարող վճարել, ծառայիր։ Շատ քաղաքացիներ, այդ թվում՝ ես, երկար տարիներ եղել են այլ պետության քաղաքացիներ, կրթություն են ստացել, աշխատում են այստեղ, և իրենք մեղավոր չեն, որ երկքաղաքացիության մասին օրենք է ընդունվել, որն իրենց չի ազատում ծառայությունից։ Եթե օրենք առաջարկենք, ապա այնպիսին, որ հավասար լինի բոլորի համար, ոչ թե փող ունեցողների համար | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
12 | Robert Harutyunyan 26.08.2022 11:24:47 | Կարծում եմ 24 միլիոն դրամը չափազանց մեծ գումար է, որը հասանելի է լինելու բնակչության շատ փոքր տոկոսին և արդյունքում այս օրենքը չի գործի։ Շատ հարուստների երեխաները առանց 4,5 ամիս էլ ծառայելու ազատվում են բանակից։ Այս ծրագիրը իրագործելու համար հարկավոր է այդ գումարի չափը դարձնել խելամիտ, որպեսզի կարելի լինի կազմակերպել պայմանագրային ծառայությունը։ 400 հազար դրամով 2 տարվա պայմանագրայինի աշխատավարձը կազմելու է 9 միլիոն 600 հազար դրամ։ Ինչ 24 միլիոնի մասին է խոսքը։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
13 | Սևադա Աղաջանյան 26.08.2022 15:28:37 | Իմ կարծիքով, եթե ՀՀ Սահմանադրության ՞՞Զինված ուժերը և պաշտպանությունը՞՞ հոդվածի 3-րդ կետը սահմանում է՝ «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»: ՈՒրեմն բոլորն էլ սահմանված ժամկետի չափով ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ծառայելՀՀ ԶՈՒ-ում /սահմանափակումներով զորակոչային տարիքի անձանց չի վերաբերվում/: Ասենք թե զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացին զորակոչվեց, 3-4 ամիս ծառայեց, մուծեց 24 000 000 դրամն ու հաջորդ օրը բանակը բերվեց ՞՞Լրիվ՞՞ մարտական պատրաստականության աստիճանի /մարտական գործողությունները սկսվեց/: Տվյալ քաղաքացին լրահամալրմամբ կհամալրի° զինված ուժերի որևէ մարտական ստորաբաժանում, թե մուծվել է ՎԵՐՋ՝ ազատ է կամ պիտի համալրի թիկունքային ապահովման որևէ ստորաբաժանում: | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
14 | Ֆրիենդ ՍՊԸ 27.08.2022 00:36:30 | Այս նախագիծը խտրականություն է դնում հարուստի և աղքատի որդիների միջև։ Ստացվում է փող ունես դա ազատություն է, փող չունես դա ծառայություն է։ Հայերնիքին ծառայելու համար բոլոր պայմանները պետք է լինի հավասար խտրականություն չդնելով ունևորի և չունևորի միջև։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
15 | Արմինե Հակոբյան 28.08.2022 21:19:23 | Այս նախագծով պետության կողմից ստեղծվում է ունևոր և չքավոր քաղաքացիների օրինական դասակարգում ։ Կտրականապես դեմ եմ այս նախագծին ։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
16 | Ավետիք Չալաբյան 05.09.2022 09:12:28 | Այս նախագիծը “հարուստ դասալիքների” երազանքն է՝ օրինական հիմքով, փողի ուժով ազատվել հայրենիքի պաշտպանության սահմանադրական պարտականությունից, եւ այն թողնել իրենց տեսակետից “երկրորդ սորտի” քաղաքացիների վրա, որոնք նույն այդ դրամական միջոցները չունեն: Հատկանշական է, որ այս դիսկրիմինացիոն, հակասահմանադրական նախագիծը շրջանառության մեջ է դրել հենց այն կառավարությունը, որն իշխանության է եկել հասարակության առավելապես չունեվոր հատվածի աջակցությամբ, սոցիալական արդարության ակնկալիքով: | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
17 | Անահիտ Ժամկոչյան 05.09.2022 09:56:17 | Կտրականապես դեմ եմ, քանի որ հայրենիքին ծառայելը բոլորի պարտականությունն է։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
18 | Մելինե Թովմասյան 05.09.2022 10:16:05 | Կտրականապես դեմ եմ այս նախագծին ։ Այն խտրականություն է սերմանում և թուլացնում պետության պաշտպանունակությունը։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
19 | Վահագն Մակարյան 05.09.2022 10:36:01 | Հերթական ամոթալի նախագիծը չնայած սրանցից ավելին չի կարելի սպասել։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
20 | Վահագն Մակարյան 05.09.2022 10:36:01 | Մենք ենք մեղավոր փաստորեն եթե հարուստ ես պարզվում է դու պարտք չունես հայրենիքի առաջ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
21 | Լիլիթ Դալլաքյան 05.09.2022 10:41:31 | Առռրեևույտ հակասահմանադրական նախագիծ է։ Ըստ Սահմանադրության խտրականությունը արգելված է, բոլոր քաղաքացիները հավասար են անկախ սոցիալական կարգավիճակից։ Բացի այդ դա բանակի գաղափարական քայքայման ուղղված նախագիծ է։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
22 | Եսայի Քարամյան 05.09.2022 11:13:29 | Դավաճանությունը հո տենց մեծ, պոզով պոչով կենդանի չի՞, էս ա | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
23 | Դավիթ Հարությունյան 05.09.2022 11:57:35 | Օրենսդրական փոփոխությունների նախագծի տրամաբանությունը բխում է ժամկետային ժառայությունը պրոֆեսիոնալ ծառայությամբ փոխարինելու ցանկությամբ, ինչը թեև առաջին հայացքից հասկանալի է, սակայն ելնելով ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներից և Հայաստանում առկա ինստիտուցիոնալ կառուցվածքից, իր մեջ պարունակում է ֆունդամենտալ թերություններ։ Մասնավորապես, 1․ Նախաձեռնությունը բացասական ազդեցություն կունենա հասարակության բարոյահոգեբանական միջավայրի վրա՝ այն բաժանելով արտոնյալների և "հասարակ" խավի ներկայացուցիչների։ 2․ Այն կնպաստի բանակում խորը բարոյահոգեբանական խնդիրների առաջացմանը՝ 4,5 ամսվա ծառայության ընթացքում հետագա ազատվողների (արտոնյալների) և ստիպված ծառայությունը շարունակողների առկայության պատճառով։ Սա ընդհանուր առմամբ կարող է կործանարար լինել բանակի մարտունակության համար։ 3․ Պատերազմի չավարտված լինելու պատճառով և հաշվի առնելով հասարակության մեջ ընդհանուր բարոյահոգեբանական վիճակը, ընտանիքներն անելու են ամեն հնարավորն ու անհնարինը գտնելու այդ 24 մլն․ դրամը, որպեսզի ազատեն իրենց զավակներին հետագա ծառայությունից։ Մարդիկ "մտնելու" են վարկերի տակ, գրավ են դնելու իրենց տները և այլն, որպեսզի լուծեն այդ խնդիրը, ինրը հետագայում լուրջ սոցիալական և տնտեսական հետևանքների կարող է բերել։ 4․ Արդյո՞ք հաշվարկնել արվել են, թե քանի մարդ Հայաստանում, ելնելով իր օրինական եկամտից, ի վիճակի է վճարել 24 մլն․ դրամ։ 5․ Արդյոք ուսումնասիրություն է կատարվել թե հասարակության մեջ մոտավոր քանի ցանկացող կլինի պայմանագրային ծառայության անցնելու ամսեկան 400 հազ․ դրամ աշխատավարձով։ Այստեղ առանցքային հարցն այն է, որ պայմանագրային ծառայությունը դեռ չի նշանակում հայրենասիրություն, նվիրում և պրոֆոսիոնալիզմ՝ հաշվի առնելով այն, որ ոչ հարուստ երկրներում շատ անգամ պայմանագրային ծառայողներ են դառնում զուտ աշխատավարձի այլ ոչ թե գաղափարի համար։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
24 | Սուրեն Չոբանյան 05.09.2022 23:36:34 | Նախագիծը հարուստների և օլիգարխների թոռների համար է միայն, իսկ հասարակ ժողովուրդը պիտի նրանց փոխարեն ծառայի։ Եթե կա կոռուփցիա, պետք է պայքարել կոռուփցիայի դեմ, այլ ոչ թե այն օրինականցնել։ | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |
25 | Arayik Avalyan 06.09.2022 01:16:18 | Գուցե 24 միլիոն դոլլար? | Ընդունվել է | Կատարվել է փոփոխություն, 6-րդ հոդվածը խմբագրվել է: |