Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2022 թ. №  ---------  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի ««Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստը սահմանող կարգը հաստատելու մասին» № 985-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից։

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի _________________

№ ____________ որոշման

«   «ՓԱՐԻԶ 2024» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ   ԵՎ  ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ  ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ  ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ,  ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  ՕԼԻՄՊԻԱԿԱՆ  ԽԱՂԵՐՈՒՄ,  ԱՇԽԱՐՀԻ  ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ   4-8-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ  ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ  ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ   ՆՊԱՍՏԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

        Հիմք ընդունելով   «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետը ՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝ «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և  Եվրոպայի առաջնությունների հաղթողներին,  մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական  խաղերում,  աշխարհի  առաջնություններում   4-8-րդ տեղը գրաված մարզիկներին  և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների գլխավոր, ավագ, երկրորդ, անձնական մարզիչներին  և բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստը սահմանող կարգը՝  համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

 

 

 

 

 

 

 

                  

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 30-ի N  985-Ն որոշման

   

«ՓԱՐԻԶ 2024» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ   ԵՎ  ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ  ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ  ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ,  ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ  ՕԼԻՄՊԻԱԿԱՆ  ԽԱՂԵՐՈՒՄ,  ԱՇԽԱՐՀԻ  ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ    4-8-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ  ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ  ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ

  1. Սպորտային նպաստի շահառուներ (այսուհետ՝ շահառու) հանդիսանում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների անդամ  հանդիսացող այն մարզիկները, ովքեր`

1) 2021 թվականի օլիմպիական խաղերում, 2021 կամ 2022 կամ 2023 թվականների աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր, ինչպես նաև նոր շահառուի իրավունք ձեռք բերելու դեպքում՝ սպորտային նպաստը տրամադրվում է իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

2) ձեռք են բերել 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ.

3) երիտասարդների աշխարհի կամ Եվրոպայի 2021 կամ 2022 կամ 2023 թվականների առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր,

4) Օլիմպիական խաղերում կամ աշխարհի մեծահասակների առաջնություններում 2021 կամ 2022 կամ 2023 թվականներին գրավել են  4-8-րդ տեղերը,

5) 2021 թվականից շահառու հանդիսացող մարզիկները՝ ովքեր աշխարհի  և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների  առաջնություններում  զբաղեցրել են մրցանակային տեղեր, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի մեծահասակների առաջնություներում 4-8-րդ տեղեր, սակայն սույն կետում նշված արդյունքները 2022 թվականին չգրանցելու  պարագայում՝ 2023 թվականին չեն ընդգրկվի շահառուների ցանկում: 

  1. Սպորտային նպաստի շահառուներ կարող են հանդիսանալ.

          1) օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության մեծահասակների հավաքականներին Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստող այդ հավաքականների գլխավոր, երկրորդ  և անձնական մարզիչները, եթե նրանց սաները 2021 կամ 2022  կամ 2023 թվականների աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր, ինչպես նաև հավաքականի  բժիշկը և մերսողը,

          2) օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության երիտասարդների հավաքականների ավագ,  երկրորդ և անձնական մարզիչները, Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքականների ավագ և երկրորդ մարզիչները, եթե նրանց սաները 2021 կամ 2022  կամ 2023 թվականների աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր:

  1. Շահառուներին սպորտային նպաստ կտրամադրվի 2022 թվականից մինչև օլիմպիական խաղերի ավարտը, յուրաքանչյուր ամիս, ընդ որում մարզիկներին` իրենց մեկ լավագույն արդյունքի համար, իսկ մարզիչներին (գլխավոր, ավագ և երկրորդ) ֆեդերացիաներում իրենց զբաղեցրած մեկ պաշտոնի համար, իսկ անձնական մարզչին՝ մարզիկի կատարած մեկ լավագույն նվաճման համար:
  2. Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիկների, մարզիչների և բժիշկների ու մերսողների փոփոխության դեպքում սպորտային նպաստը կտրամադրվի համաձայն համապատասխան ֆեդերացիայի կողմից հրամանով հաստատված և գրությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարություն ներկայացված   փոփոխվող մարզիկին, մարզչին, բժշկին և մերսողին՝  հաջորդող ամսվա 1-ից:
  3. Սպորտային նպաստ ստացող շահառուների հաշվառումը, փաստաթղթերի հավաքագրումը և սպորտային նպաստ տրամադրելու համար թեկնածուների առաջադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (մրցումների արձանագրությունները, հավաքականների ցուցակները հաստատված մարզաձևը ներկայացնող Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի կողմից և մարզիկի անձնագիրը):
  4. 2022 թվականի հունիսի 1-ից սպորտային նպաստ տրամադրվում է յուրաքանչյուր ամիս ՝ հետևյալ չափով.
  • Մարզիկներ (մեծահասակներ)`

ա. 2021  թվականի օլիմպիական խաղեր                2-րդ տեղ՝      500.000  ՀՀ դրամ                                                                            3-րդ տեղ՝      400.000   ՀՀ դրամ 

բ. Օլիմպիական խաղերի վարկանիշ                                 300.000  ՀՀ դրամ

 

գ. Աշխարհի մեծահասակների առաջնություն            1-ին տեղ՝   500.000 ՀՀ դրամ

                                                                               2-րդ տեղ՝   400.000 ՀՀ դրամ                                                                               3-րդ տեղ՝   300.000 ՀՀ դրամ

 

դ. Եվրոպայի մեծահասակների առաջնություն           1-ին տեղ՝    400.000 ՀՀ դրամ 

2-րդ տեղ՝    300.000 ՀՀ դրամ                                                                   3-րդ տեղ՝        200.000 ՀՀ դրամ

 

2)  Մարզիկներ (մեծահասակներ)՝                

          Օլիմպիական խաղեր,

         Աշխարհի   առաջնություններ                         4-8-րդ տեղ՝      150.000 ՀՀ դրամ 

    

  • Մարզիկներ (երիտասարդներ)՝

ա. Աշխարհի առաջնություն                           1-ին տեղ՝         200.000  ՀՀ դրամ     

                                                                   2-րդ տեղ՝         150.000  ՀՀ դրամ

                                                                   3-րդ տեղ՝        100.000  ՀՀ դրամ 

 

բ. Եվրոպայի առաջնություն                          1-ին տեղ՝         150.000   ՀՀ դրամ     

                                                                   2-րդ տեղ՝         100.000   ՀՀ դրամ     

                                                                   3-րդ տեղ՝         75.000    ՀՀ դրամ     

 

  • ՀՀ հավաքականների մարզիչներ՝ մեծահասակներ

ա.Գլխավոր մարզիչ                                      350.000 ՀՀ դրամ                   

բ. Երկրորդ մարզիչ                                       250.000 ՀՀ դրամ                    

գ. Անձնական մարզիչ                                   250.000 ՀՀ դրամ                  

դ. Բժիշկ                                                       250.000 ՀՀ դրամ

 ե. Մերսող                                                   250.000 ՀՀ դրամ                  

  • ՀՀ հավաքականների մարզիչներ՝ երիտասարդներ

ա. Ավագ մարզիչ                                         200.000 ՀՀ դրամ                    

բ.  Երկրորդ մարզիչ                                     150.000 ՀՀ դրամ                     

գ.  Անձնական մարզիչ                                   150.000 ՀՀ դրամ                            

  • ՀՀ հավաքականների մարզիչներ՝ պատանիներ

ա. Ավագ մարզիչ                                          200.000 ՀՀ դրամ                   

բ.  Երկրորդ մարզիչ                                      150.000 ՀՀ դրամ:                                                                                      

     Ներկայացված թվերը չեն  ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկեր և պարտադիր այլ վճարներ:»

  • Քննարկվել է

    22.08.2022 - 10.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2887

Տպել