Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12 թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

             Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշմամբ։ Սույն որոշման համաձայն ՀՀ ոստիկանությունն իրավասու է տրամադրել քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքում թույլատրող փաստաթուղթ՝ եզրակացություն։ Ընդ որում, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից համապատասխան թույլատվական փաստաթղթերի տրամադրման համար դիմումները ՀՀ ոստիկանություն են ներկայացնում և թույլատվական փաստաթղթեր ստանում թղթային տարբերակով։

      ՀՀ Վարչապետի 16․06․2022թ․ 02/16.11/19353-2022 հանձնարարկանի՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից տրամադրվող թույլատվական փաստաթղթերի բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրմանը անցում կատարելու վերաբերյալ, կատարման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ 

     2  Կարգավորման նպատակը և բնույթը: 

       Նախագծով նախատեսվում է ՀՀ ոստիկանության կողմից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքում համապատասխան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով։

Միաժամանակ, նախագծով իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռվել համապատասխան դիմումն ու փասատաթղթերը ներկայացնել ինչպես էլելկտրոնային, այնպես էլ թղթային եղանակով, իսկ եզրակացությունը թույլտվությունը) ստանալ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով։ Ընդ որում, ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում առձեռն ներկայացրած դիմումն ու փաստաթղթերը դարձյալ ներբեռնվում են «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ։

            3 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

                  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

4  Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

5 Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար «մեկ կանգառ մեկ պատուհան սկզբունքով կհեշտացվի ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման գործընթացը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

                 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 5-րդ կետի՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան համակարգի կատարելագործում, 5.2-րդ ենթակետի՝ մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում, կատարման շրջանակներում:

  • Քննարկվել է

    18.08.2022 - 02.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3928

Տպել