Լրամշակման փուլում է
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2022 թվականի N –Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
- որոշման 2-րդ կետում «Սույն» բառը փոխարինել «Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին նշանակվող պարգևավճարի, սույն» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով ձեռք են բերում սույն որոշմամբ սահմանված պարգևավճարի իրավունք:»․
- որոշման հավելվածում`
ա. 3-րդ կետից հետո լրացնել լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Սույն կարգով զոհված զինծառայողի երեխայի համար սահմանված չափով պարգևավճարի իրավունք ունի զոհված զինծառայողի՝ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակը` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը կամ պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելը։»,
բ. 5-րդ կետի 3-րդ ենթակետում «ժամանակ» բառը փոխարինել «մարտական գործողությունների ժամանակ կամ այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ» բառերով, իսկ 4-րդ ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «կամ պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ» բառերով․
գ․ 8-րդ կետը լրացնել լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) զոհված երկու զինծառայողի (երկու ծնողի, երկու զավակի, ամուսնու և զավակի, ծնողի և զավակի, ծնողի և ամուսնու) դեպքում՝ յուրաքանչյուր երեխան՝ 76000 դրամ, իսկ յուրաքանչյուր այլ անդամ՝ 62000 դրամ:»,
դ․ 10-րդ կետից հանել «(ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)» բառերը,
ե. 11-րդ կետից հետո լրացնել լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Պարգևավճարի իրավունք ունեն զոհված զինծառայողների ընտանիքները`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքը` 250.000 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 150.000 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 100.000 դրամ:»,
զ. 13-րդ կետից հետո լրացնել լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին և 13.2-րդ կետերով.
«13.1 Զոհված զինծառայողի՝ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը սույն կարգի 11.1-ին կետում նշված պարգևավճարն նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:
13.2. Զոհված զինծառայողի՝ ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում պարգևավճարն նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը։»,
է. 15-րդ կետում «ապա» բառից հետո լրացնել «սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքերում» բառերը,
ը․ 16-րդ կետում «կետում» բառը փոխարինել «և 11.1-ին կետերում» բառերով,
թ. 17-րդ կետում «նշանակվում է» բառերից հետ լրացնել «(անձը ձեռք է բերում պարգևավճար ստանալու իրավունք)» բառերը․
ժ․17-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ հաշմանդամության պատճառական կապի մասին վարչական ակտի քաղվածքի՝ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամ անձ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված վարչական ակտի քաղվածքի՝ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթիվից հետո` երեք ամսվա ընթացքում (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ),»
ժա. 17-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «ներկայացվել են զինծառայողի զոհվելու կամ մահանալու օրվանից» բառերը փոխարինել «ներկայացվել են զինծառայողի մահվան պետական գրանցման ամսվանից» բառերով,
ժբ. 17-րդ կետի 4-րդ ենթակետում «ներկայացվել են զինծառայողի զոհվելու օրվանից հետո` վեց» բառերը փոխարինել «ներկայացվել են զինծառայողի մահվան պետական գրանցման ամսվանից հետո՝ 12» բառերով,
ժգ․ 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով,
«4.1) սույն կարգի 11.1-ին կետում նշված դեպքերում` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է պարգևատրելու ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում(բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ).»,
ժդ․ 17-րդ կետի 5-րդ ենթակետում «1-4-րդ» բառերը փոխարինել «1-4.1-ին» բառերով,
ժե․ 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18. Ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի (ում պարգևավճարը չի վճարվում բաժնեմասով) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամի անձամբ ներկայացրած դիմումի հիման վրա պարգևավճար նշանակվում է`
- պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում.
- դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո։
- Ընտանիքին տրվող պարգևավճարի իրավունքն ունեցող անդամի պահանջով պարգևավճարի նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է առանձին: Բաժնեմասը հաշվարկվում է նշանակված պարգևավճարի չափն այդ պարգևավճարի իրավունք ունեցող՝ ընտանիքի անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Բաժնեմասը հաշվարկելիս սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխայի (զավակի) համար տրվող պարգևավճարի գումարը պարգևավճարի՝ բաժանվող գումարի մեջ չի ներառվում (չի բաժանվում)։ Զոհված զինծառայողի երեխայի (զավակի) կամ նրա օրինական ներկայացուցչի պահանջով սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարգևավճարի նրա բաժնեմասն առանձնացնելու դեպքում նրան վճարվում է այդ բաժնեմասը և այդ երեխայի (զավակի) համար լրացուցիչ ավելացվող պարգևավճարի գումարը: Պարգևավճարի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
- Ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված պարգևավճարը վերահաշվարկվում է նրա ընտանիքի անդամներից մեկի ներկայացրած դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։ Այս դեպքում պարգևավճարը վերահաշվարկվում է՝
1) ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում,
2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո։»,
ժզ․ 22-րդ կետի 3-րդ ենթակետում «հիմքով» բառից հետո լրացնել «կամ զոհվածի՝ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակի վերափորձաքննության արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության աստիճանը փոխվելու դեպքում» բառերը, 4-րդ ենթակետում «դադարելու» բառը փոխարինել «կորցնելու» բառով, իսկ 6-րդ ենթակետից հանել «և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու» բառերը,
ժէ․ 28-րդ կետում «10-րդ կետով» բառերը փոխարինել «10-րդ և 11.1-ին կետերով» բառերով,
ժը․ 29-րդ կետի «Բնակչության» բառը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին և բնակչության» բառերով, իսկ «որոշմամբ հաստատված «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգին» համապատասխան» բառերը փոխարինել «որոշման NN 8 և 9 հավելվածներով սահմանված կարգով» բառերով,
ժթ․ 34-րդ կետի 5-րդ ենթակետում «տեղեկանքը զինծառայողի զոհվելու մասին» բառերը փոխարինել «զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը՝ համաձայն սույն կարգով սահմանված Ձև N 1 տեղեկանքի» բառերով, իսկ «մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «մասին փաստաթուղթը՝ համաձայն սույն կարգով սահմանված Ձև N 2 տեղեկանքի» բառերով,
ի․ 35-րդ կետի 4-րդ ենթակետում «տված տեղեկանքը» բառերը փոխարինել «տված՝» բառով, իսկ «զոհվելու մասին» բառերից հետո լրացնել «փաստաթուղթը՝ համաձայն սույն կարգով սահմանված Ձև N 1 տեղեկանքի» բառերը,
իա․ 35-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե», «զ», «է», «ը» պարբերություններով․
«ե. ամուսնության վկայականը` զոհվածի ամուսնու համար,
զ. զոհվածի ծննդյան վկայականը` զոհվածի ծնողի համար,
է. երեխայի ծննդյան վկայականը և երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը)՝ զոհվածի երեխայի համար,
ը․ խնամակալությունը հաստատող փաստաթուղթը՝ զոհվածի ընտանիքի՝ խնամակալության տակ գտնվող անդամի համար։»
իբ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35.1-ին կետով․
«35.1. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար սույն կարգի 11.1-ին կետում նշված պարգևավճար ստանալու նպատակով ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում սույն կարգի 35-րդ կետի 1-3-րդ, 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը և քաղվածք՝ «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը։»․
իգ․ամբողջ տեքստում «, կամ» բառը փոխարինել «կամ» բառով։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 302-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժգ» պարբերության գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
-
Քննարկվել է
17.08.2022 - 01.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3032
Տպել