ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը – «Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ կառավարության թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 15.1-ին կետի պահանջով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջների բացակայություն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը – Ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ապահովում ամբողջական նախագծային փաստաթղթերի առկայության միջոցով:
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից: