ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
- Որոշման 2-րդ կետից հանել «միայն» կետը.
- Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 1 և 2.2 կետեր հետևյալ խմբագրությամբ.
2.1. Գնումների պլանում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետությունում չգրանված դեղեր, որոնք ունեն Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և ԱՀԿ նախաորակավորում և (կամ) գրանված են Եվրոպական միության լիիրավ անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում:
2.2 Մատակարարը պարտավորվում է մինչև մատակարարում իրականացնելը ապահովել ՀՀ օրենքով սահմանաված կարգով դեղերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ներկայացումը ՀՀ առողջապահության նախարարություն:
- Որոշման 7-րդ կետից հետո լրացնել (դ) կետի հետևյալ խմբագրությամբ.
- Առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից, փոխատուցվող անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը, հիվանդին դեղատոմսով դեղատնից կամ առողջության առաջնային պահպանման կազմակերպությունից տրամադրման պահին` պետք է ունենան 6 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ:
- 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
12.10.2017 - 27.10.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8977
Տպել