Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածում.
1) վերնագրում «սպայական կազմի» բառերը հանել.
2) 2-րդ մասում՝
ա. «զինծառայողը» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ զինծառայող)» բառերը,
բ. 2-րդ կետում «նշանակելիս» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն զինծառայողի, ում նկատմամբ սույն մասով սահմանված ժամկետում իրականացված ատեստավորման արդյունքում առկա է սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում նշված եզրակացությունը» բառերը.
3) լրացնել 9-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«9. Մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին լրավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 61-րդ հոդված լրացնել 18.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«18.1. Մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հաշվարկվում է լրավճար՝ սույն օրենքի 47-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված ատեստավորման արդյունքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափերով ու կարգով: Ընդ որում, հաշվարկված լրավճարի վճարումը դադարում է՝ պայմանագրային զինծառայողին «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված «կարգապահական վաշտ ուղարկելը» կամ «նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կամ «զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժի ենթարկելու դեպքում՝ համապատասխան կարգապահական տույժի կրման ժամկետով: Սույն մասի համաձայն լրավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չի հաշվարկվում:»:

ՀՈԴՎԱԾ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված նորմատիվ իրավական ակտերն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

  • Քննարկվել է

    15.08.2022 - 31.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4425

Տպել

Առաջարկներ`

Ռոման Հակոբյան

16.08.2022

Շաաաատ լավ նախագիծ է։ Հիանալի գաղափար։ Մալադեց հեղինակներին։ Ասեմ, որ ավելի լավն է քան <<կոչումների հավելավճարների>> որոշման նախագիծն։ Պարզապես չեմ կարողանում հասկանալ թե սպաներն այնքան շատ գումար ինչպես պիտի ծախսեն, չէ որ բազմաթիվ արտոնություններ ունեն (ռադիոյի բաժանորդագրությունն անվճար, աղբահանությունն կես գին, գույքահարկի արտոնություն, անվճար հանգիստ հանգստյան տներում, համազգեստն տալիս են, սնունդն տալիս են, բնակարանով ապահովված են) ։ Այդ ամենից հետո էլ գումարն ում է պետք։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը, վճարման վերաբերվող մասն ստորագրումից 90 օր անց։ Հաշվի առնելով սպաների վերաբերվող նախագծերի նախկին պատմություններն, մի երկու անգամ տարբեր պատճառներով կմերժվի, ետ կուղարկվի վերամշակման, Լալա, լոլո, 2035 թվականի մոտ ժամանակներում կընդունվի։ Եվ այս ամենով հանդերձ ողջունում եմ նախագիծն իր հեղինակներով հանդերձ, քանզի վստահ եք որ սպաներն անսասան են տանում զինվորական ծառայության դժվարություններն

Տեսնել ավելին