ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ՝ ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 876-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ՝ ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 876-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (Արմստատ) կողմից իրականացվող տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություններում տնային տնտեսությունների կողմից սպառված ապրանքների ու ծառայությունների, ինչպես նաև սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքմամբ, մշակմամբ, ամփոփման գործընթացներում օգտագործմամբ:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Դեռևս 2013թ.-ի սեպտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի N 876-Ն հրամանով հաստատվել և ներկայումս կիրառվում է «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչը (ՀԴ-013-2013)» (այսուհետ՝ Գործող դասակարգիչ)։ Սույն դասակարգիչը պարտադիր է կիրառման համար սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքման և մշակման ոլորտում: Այն ապահովում է տեղեկատվության միօրինակ կոդավորումը ավտոմատացված համակարգերում և տվյալների հիմնապահեստներում, ինչպես նաև վիճակագրական տվյալների համադրելիությունը ազգային և միջազգային մակարդակներում: Նշված կարգավորումներով հանդերձ, այնուամենայնիվ, անհրաժեշտոություն է առաջացել այն արդիականցանել և համապատասխանեցնել Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանում որպես միջազգային ստանդարտ ընդունված «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» հետ։
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
«Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակի նախագիծը մշակվել է՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կողմից 14.04.1994թ.-ին ընդունված (29.01.2014թ. ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից վերահաստատված՝ Բանաձև 68/261) ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից 9-րդ` «Միջազգային ստանդարտների օգտագործում» և 10-րդ` «Միջազգային համագործակցություն» սկզբունքներով սահմանված դրույթներով, կարևորելով ցուցանիշների միատեսակ/միօրինակ սահմանման, չափման, դասակարգման, ծածկագրման ու հաշվառման, ինչպես նաև միջազգային վիճակագրական համադրելիության ապահովման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով 2018 թվականի մարտին տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանում որպես միջազգային ստանդարտ ընդունված «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգիչը», ինչպես նաև ղեկավարվելով 2022թ.-ի վիճակագրական ծրագրի 170009՝ ««Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակի մշակում» ծածկագրով սահմանված դրույթով։
Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի» ազգային տարբերակի նախագծի հաստատումն է, որի գործնական կիրառման արդյունքում կապահովվի ոլորտը կարգավորող իրավական ակտի առկայությունը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հետ համատեղ:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վիճակագրական տվյալների համադրելիությունը ազգային և միջազգային մակարդակներում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական որևէ փաստաթղթի հետ:
-
Քննարկվել է
12.08.2022 - 31.08.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2943
Տպել