Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2020  թվականի   օգոստոսի  13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ սահմանված  Միքայել խաչատուրի Մարգարյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 Միքայել Խաչատուրի Մարգարյանը ընդունվել է Գրենոբլի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրա և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ձմեռային զորակոչը, նրան տրվել է տարկետում:

       Համալսարան (Գրենոբլ) ժամանելիս հափշտակել են Մ. Մարգարյանի անձնական փաստաթղթերը (անձնագիր, վիզա, բանկային քարտեր): Չունենալով անձնական փաստաթղթեր իր ուսում սկսել է 2021 թվականի սեպտեմբերին՝ 2020 թվականի փոխորեն, որն էլ պետք է ավարտվի 2023 թվականի դեկտեմբերին` 2022 թվականի փոխարեն: Նշված փոփոխության նպատակն է ապահովել քաղաքացու կրթության իրավունքը՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմաման 10-րդ կետի, ըստ որի  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:           

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N    1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Մ. Մարգարյանին  ավարտելու ուսումնառությունը:

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  օգոստոսի 13-ի N  1337-Ա որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում  կամ  նվազեցում  չի նախատեսվում:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
  • Քննարկվել է

    11.08.2022 - 28.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3202

Տպել