ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար:
- Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
Գործող կարգավորումներում նախատեսված չէ հիբրիդային դասագրքի օգտագործումը: Հստակեցված չէ դասագրքերի ստեղծման և հրատարակման համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար դասագրքին ներկայացվող պահանջը, մրցույթների իրականացման ժամկետները, դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացների՝ այդ թվում հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի օգտագործման, հոնորարի, գույքային իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները:
Հաջորդ ուսումնական տարվա դասագրքերի պատվերի ձևավորման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար հաստատությունների կողմից ներկայացված պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի հայտերի ընդունման և ամփոփման գործառույթների իրականացումը նախագծով վերապահվել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին:
Տպագրության համար դասագրքի գինը նվազագույնը 100-5000 խմբաքանակի համար սահմանելը խնդրահարույց է և տարակարծությունների առիթ է տվել, այդ պատճառով դասագրքի գնառաջարկի նվազագույն շեմը սահմանվել է 50-1000:
Առաջարկվում է նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներին հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացնել հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 24 ժամվա ընթացքում. պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ Նախարարության կողմից, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կողմից:
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:
Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում, կկարողանա օգտագործել հիբրիդային դասագիրք:
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի նվազեցում կամ ավելացում չի նախատեսում:
-
Քննարկվել է
08.08.2022 - 23.08.2022
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3356
Տպել