Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 470-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 470-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (լիազորող նորմեր):

Ազգային ժողովի կողմից 2022թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-273-Ն օրենքը, որի հիման վրա Վարչապետի 2022թվականի հուլիսի 26-ի N 869-Ա որոշմամբ հաստատվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված որոշմամբ հաստատված  միջոցառումների ցանկում ընդգրկված միջոցառում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ: Բացի այդ որոշման նախագծի կազմման ընթացքում առանձնացվել են նաև մի քանի այլ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն (այդ թվում՝ 2020 թվականի ապրիլի 2-ի N 470-Ն որոշման մեջ), ներառյալ՝ տեխնիկական բնույթի, հիմք ընդունելով գործող օրենսդրությունը։

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝

-Որոշման նախաբանում նշել այն իրավական ակտը (լիազորող նորմ), որի հիման վրա ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-ն որոշումը.

-«ճգնաժամային աջակցության կենտրոնները վերանվանել «երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ հիմք ընդունելով Կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1878-Ն, 2021թ. հունվարի 14-ի N 37-Ն որոշումները.

- կենսաբանական ընտանիքից դուրս բերելու անհրաժեշտության դեպքում 0-3 տարեկան երեխաների խնամքի կազմակերպում բացառապես խնամատար ընտանիքում կամ ճգնաժամային աջակցության կենտրոնում կազմակերպելը սկսել 2026 թվականից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0-3 տարեկան երեխաների մանկալքությունը հիմնականում կապված է առողջական լուրջ խնդիրների արդյունքում ծնողների կողմից խնամքը չկազմակերպելու հետ, իսկ ներկայում հաշվառված խնամատար ծնողները գրեթե դիմում չեն ներկայացնում՝ առողջական խնդիրներ ունեցող երեխայի խնամքի կազմակերպման ցանկության վերաբերյալ, իսկ ճգնաժամային աջակցության կենտրոններում վեցամսյա խնամքի կազմակերպումից հետո ստացվելու է, որ այդ երեխաները զրկվելու են պետական հոգածության ներքո գտնվելու իրենց իրավունքից։ Ինչ վերաբերում է 0-3 տարեկան առողջական խնդիրներ չունեցող ընտանիքից բաժանված երեխաներին՝ ներկայում ներդրված աշխատանքների արդյունքում վերջիններիս խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպվում է կամ կենսաբանական ընտանիքից դուրս բերելուց անմիջապես հետո, կամ հաստատությունում տեղավորվելուց կարճ ժամանակ անց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած պարագայում խնամքի կազմակերպումը պետք է բխի երեխայի շահից և հնարավոր է, որ մանկալքության պահին հաշվառված և տվյալ չափանիշներով երեխայի խնամք կազմակերպելու ցանկություն ունեցող խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ չլինի և համադրումն անմիջապես իրականացնել գործնականում հնարավոր չլինի։ Ժամկետի երեկացման արդյունքում հնարավոր կլինի խնամատարության մասնագիտացված եղանակի զարգացման արդյունքում ապահովել մասնագիտացված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց թիվը։

- իրականացնել այլ փոփոխություններ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագիծն ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն որոշումը կապահովվի համապատասխան լիազորող նորմով և Որոշումը կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը: Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.

      Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

       Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    04.08.2022 - 19.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2974

Տպել