««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի սահմանադրական օրենքի այսուհետ՝ Օրենք 21-րդ հոդվածում՝
1) 2.1-ին և 2.2-ին մասում «վարույթները» բառից հետո լրացնել «, մասնավոր մեղադրանքով վարույթները, » բառերը.
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, ինչպես նաև մասնավոր մեղադրանքով վարույթների քննությունն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը: Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալները:»:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
« 1. Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների, բողոքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների, ինչպես նաև մասնավոր մեղադրանքով վարույթների բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները, ինչպես նաև մասնավոր մեղադրանքով վարույթները քննող առանձին դատավորների միջև այլ գործեր չեն բաշխվում:».
Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածի վերնագրում «բողոքներ» բառից հետո լրացնել «, մասնավոր մեղադրանքով վարույթներ» բառերը.
Հոդված 5. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«30) սահմանում է մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները, մասնավոր մեղադրանքով վարույթները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը.»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դիմում է Կառավարությանը սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետի գործերի (այսուհետ՝ մասնավոր մեղադրանքով վարույթ) քննության համար դատավորների թվակազմը՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ դատարանների և նստավայրերի, ինչպես նաև ըստ անհրաժեշտության վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ ավելացնելու համար համաձայնություն ստանալու նպատակով: Կառավարության համաձայնությունը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնում է դատավորների թվակազմը:
- Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը մեկ շաբաթվա ընթացքում որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի, ինչպես նաև դատավորների առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության և իրականացման կարգի մասին՝ այն հաշվառմամբ, որ թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
- Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թափուր պաշտոնների համալրման պահից՝ մեկ ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է տվյալ գործերի քննությունն իրականացնող դատավորների՝ ըստ նստավայրերի բաշխումն ու թվակազմը:
-
Քննարկվել է
29.07.2022 - 14.08.2022
-
Տեսակ
Սահմանադրական օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3719
Տպել