Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սյուզաննա Մանուկյան 02.08.2022 17:04:23 Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգում առաջարկում եմ ավելացնել ևս մեկ ենթակետ,որտեղ կնշվի ,թե ինչպես է տնային ուսուցման պայմաններում ՝Հաստատությունը կազմակերպելու պետական ավարտական քննությունները ։ Շնորհակալություն Ընդունվել է ի գիտություն:
2 Յուրա Գանջալյան 05.08.2022 10:22:21 Քննարկում ենք «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգը» Աշխարհում ընդունված մանկավարժական տերմիններ են Ամերիկայում օգտագործվող «տնային ուսուցումը» և եվրոպական երկրներում օգտագործվող «տնային կրթությունը»: Աշխարհի բոլոր առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում տնային ուսուցումը (կրթությունը) դիտվում է որպես այլընտրանք դպրոցական կրթությանը՝ միանգամայն անկախ դպրոցից, նրանում գործող առարկայական ծրագրերից ու տարբեր թեմաների ուսուցման ժամանակացույցից և ուսուցչի դեր են կատարում ծնողներն ու կրկնուսույցները: Այդուհանդերձ, քննարկվող կարգում տնային ուսուցում է առաջարկվում, բայց մեծ կախվածությամբ դպրոցից՝ նրա ուսումնական պլանից, առարկայական ծրագրերից, թեմաների ուսուցման օրացույցային ժամանակացույցից: Այդպես չի լինում: Դրա համար կա հեռավար կրթությունը: Համավարակի ժամանակ նույնիսկ հեռավար ուսուցումը շատ դեպքերում փոխարինվում էր տնային ուսուցմամբ, քանի որ ծնողները նույնպես տանն էին և հնարավոր էր ամբողջությամբ նվիրվել երեխաների ուսումնառության գործընթացին: Այդպիսի մի այլոց փորձի ուսումնասիրություն արեցի 2020 թվականի գարնանը՝ «Ընտանեկան կրթություն. Ինչու տանը սովորելը պետք է լինի ավելի շատ ինքնակարգված և ավելի քիչ՝ կառուցվածքային»: Ո՞ր դեպքերում են ծնողները նախընտրում տնային ուսուցումը իրենց երեխաների համար կրթական առաջադեմ համակարգեր ունեցող երկրներում: 1. Երբ ծնողներին չի բավարարում հանրակրթական դպրոցի ուսումնական համակարգը: 1.1 Ծնողները իրենց երեխաների կրթության համար տանը ավելի մեծ հնարավորություններ են տեսնում, քան դպրոցում նրան կարող են տալ: 1.2 Ծնողները ավելի լավ են ճանաչում իրենց երեխաների թույլ և ուժեղ կողմերը, նախասիրությունները և կրկնուսույցների ու ծնողների միասնական ջանքերով կազմվում են սովորողների անհատական ուսումնական պլաններ, որոնք ճշգրտորեն համապատասխանում են սովորողի անհատական պահանջներին, նորը ընկալելու ռիթմին՝ ըստ օժտվածության աստիճանի: 1.3 Ծնողները կարծում են, որ իրենց երեխան տանը ավելի լավ կպատրաստվի հետագայում ինքնուրույն ապրելու և աշխատելու համար: 1.4 Տնային ուսուցումն ընտրած երեխաները զերծ են մնում դպրոցական ուսումնական գործընթացի մարտահրավեր հիշեցնող մրցավազքից, հաճախակի սթրեսային թեստավորումներից, որոշ ոչ գրավիչ ուսումնական առարկաների հոգնեցուցիչ առաջադրանքներից և ավելի շատ ժամանակ է մնում նախասիրած ուսումնական առարկաների ուսումնասիրության համար: 1.5 Նրբազգաց, գերօժտված կամ էլ կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաներն էլ զերծ են մնում իրենց հասակակիցների ահաբեկումներից (bullying): 2. Երբ իրենց աշխատանքի բերումով ծնողները հաճախ են փոխում իրենց բնակության վայրը, կամ էլ՝ երկիրը: 3. Երբ ծնողը ընտրում է տնային ուսուցումը երեխայի հիվանդության պատճառով: Այսպիսով պարզեցինք, որ տնային ուսուցման անցնելու պատճառների երեք հիմնական կետերից և 5 ենթակետերից միայն մեկն է վերաբերում երեխայի հիվանդությանը: Պետք է ասել, որ 2-րդ և 3-րդ հիմնական կետերը կարող են բավարարվել նաև հեռավար ուսուցմամբ, բայց ներկայացված կարգի նախագծով հենց միայն 3-րդ կետը անհեթեթ ձևով պարտադրվում է, որ պետք է լինի տնային ուսուցմամբ՝ ոտնահարելով տնային ուսուցման միջազգայնորեն ընդունված նորմերը՝ դպրոցից անկախ լինելը: Անհեթեթություն է նաև այս միտքը, որը գրված է կարգի նախագծի ընդհանուր դրույթների առաջին կետում. « … սովորողների (այսուհետև՝ սովորող) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային (այսուհետ՝ տնային պայմաններ) իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերությունները»։ Որքան էլ թեթև լինի նախագիծը կազմողի ձեռքը, ինչպե՞ս են հավասարեցնում ու նույնացնում հիվանդանոցային և տնային պայմանները: Այսինքն, յուրաքանչյուր գրված միտք ու դրույթ վերաբերում է նաև հիվանդանոցային պայմաններում բուժվող երեխային: Ինչպե՞ս է հնարավոր հիվանդանոցային պայմաններում պահպանել ուսումնական գործընթացի օրացույցային ժամանակացույցը: Ես չեմ ուզում մանրամասն դիտարկել ու քննարկել կարգի նախագծի ձևական պահանջները՝ պայմանագրի կնքումը, ժամկետները և այլ ոչ բովանդակային բաներ: Ինձ համար հետաքրքիր է 16-րդ կետը իր 9 ենթակետերով, որոնք վերաբերում են բուն ուսումնական գործընթացին: Երկրորդ ենթակետում գրված է. « … ապահովվում է սովորողների ուսումնառության իրականացումը տանը՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը»: Այստեղ ճիշտ կլիներ, որ գրված լիներ «առցանց և հեռավար ուսուցման…», քանի որ հեռավար ուսուցումն էլ էլեկտրոնային է՝ էլեկտրոնային նամակների և ուսումնական բլոգների միջոցով: Պատկերացնու՞մ եք առցանց կամ հեռավար ուսուցում հիվանդանոցային պայմաններում: Առաձին կետում նույնացվել էին հիվանդանոցային և տնային պայմանները: Այսուհանդերձ, իմ ասելիքի շեշտադրումն այլ է: Ինչու՞ են նախագիծը կազմողները խուսափել «առցանց, հեռավար ուսուցում-ուսումնառություն» տերմիններից: Չէ՞ որ կրթական ծառայություն մատուցելու այս ձևերը ուղղակիորեն կապված են դպրոցի հետ, ինչը ընդունված է նաև միջազգայնորեն, աշխարհի շատ երկրներում: Իսկ հանրակրթության առցանց և հեռավար կազմակերպման կարգ մշակե՞լ է նախարարությունը: Ես նկատի չունեմ համավարակի ժամանակ ժամանակավորապես ընդունված ուղեցույցները: Չէ՞ որ հեռավար ուսուցման կարիք ունեցողները ավելի շատ են, քան հիվանդության պատճառով առկա ուսուցումից հրաժարվողները: Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն Ձեր հետազոտության արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրելու համար:
3 Անի Մելիքսեթյան 06.08.2022 10:01:01 1. Առաջարկվում է կարգի 1-ին կետի 2-րդ եթակետում շեշտադրել «առկա ձևաչով ուսուցումը իրականացնելու անհնարինության դեպքում» մոտեցումը՝ հետագայում այս կետի շահարկումից խուսափելու նպատակով: Ընդունվել է ի գիտություն:
4 Անի Մելիքսեթյան 06.08.2022 10:01:01 2, Առաջարկվում է կարգի1-ին կետի 5-րդ ենթակետում ավելացնել ժամանակային կարգավորում, որտեղ կնշվի այն հաշվետու ժամանակահատվածը, երբ հաստատությունը կներկայացնի հաշվետվություն սովորողի ուսուցումը դպրոցում իրականացնելու համար նախաձեռնած քայլերի վերաբերյալ: Ընդունվել է ի գիտություն:
5 Անի Մելիքսեթյան 06.08.2022 10:01:01 3, Առաջարկվում է կարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետում մասնավորեցնել Անհատական ուսումնական պլաններ հատվածը: Արդյո՞ք դրանց մեջ մտնում է «Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլանը»: Եթե սովորողն ունի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և ծանր կամ խորը մտավոր հետամնացություն, այս պարագայում ինչպես է իրականացվելու տնային ուսուցումը. ըստ ԱՈՒՊ-ի, որը կազված է դպրոցի ընդհանուր ուսումնական պլանի, թե՞ «Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլանի» հիման վրա: Լավ կլինի հետագայում վերանայել «չափավոր» ձևակերպումը, որի գործածումն այսօր ժամանակավրեպ է: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ կքննարկվի: Հարկ է նշել, որ նախագծում նման ձևակերպում առկա չէ:
6 Սերյոժա Գյուլազյան 07.08.2022 10:00:36 Սերյոժա գյուլազյան, Լոռի ՇՊ Նախաձեռնող խմբի հիմնադիր անդամ։ Հայտնում եմ իմ մտահոգությունը այն մասին՝ թե արդյոք այս նախագիծը. "Հաշմանդամություն ունեցող անձանց" չի տանի մեկուսացման, այլ ոչ թե ներառական կրթության ապահովման։ Տնային ուսուցումը ինչքան էլ բարձր մակարդակով փորցեն կազմակերպել, հաշմանդամություն ունեցող անձանց կրթության համար, միևնույն է հետագայում բախվելու է միջավայրի խնդիրներին, դա լինի հանրակրթական միջավայրի ընտելացում, շփում, ինչպես նաև այն գիտելիքներն իրացնելու ժամանակ ևս խնդիրներ է առաջանալու։ Տնային ուսուցման կարգը վերաբերում է ոչ միայն հաշմանդամություն ունեցողներին, այլ առողջական վիճակի պատճառներով Հաստատություն հաճախել չկարողացող, հետևաբար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին: Հարկ է նշել, որ տնային ուսուցման կազմակերպումը կրում է ժամանակավոր բնույթ, և տնային ուսուցման ժամանակահատվածում Հաստատությունն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ սովորողին դասարանային պայմաններում կրթության մեջ ընդգրկելու համար։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:51:44 Առաջարկվում է Հավելվածի 1-ին կետի «պատճառներով» բառը փոխել «և բուժման պատճառով» բառերով։
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:52:02 2. Առաջարկվում է Հավելվածի 1-ին կետի «հիվանդանոցային» բառից հետո լրացնել «,այդ թվում՝ արտերկրում հիվանդանոցային բուժումը, պայմաններում» բառերով։ Առաջարկն ընդունելու դեպքում ստորակետ նախատեսել փակագծից հետո։
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:53:40 3. Առաջարկվում է Հավելվածի 4-րդ կետի «եզրակացությունը» բառը փոխել «տեղեկանքը սովորողի առողջության և (կամ) բուժման կազմակերպման ձևի մասին» բառերով։
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:53:54 4. Առաջարկվում է Հավելվածի 5-րդ կետից հանել «նախապատրաստական» բառերը՝ խուսափելու համար անմատչելիության պատճառով տնային կրթությունը դիտարկելու դեպքերից։
11 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:54:33 5. Առաջարկվում է Հավելված 5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Տնային ուսուցման համար չի կարող հիմք հանդիսանալ ֆիզիկական միջավայի անմատչելիությունը։»։
12 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:54:47 6. Առաջարկվում է նախագծի 5-րդ կետի « Տնային ուսուցման կազմակերպումը կրում է ժամանակավոր բնույթ, և տնային ուսուցման ժամանակահատվածում» բառերից հետո ավելացնել՝ «ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով՝ բացառությամբ բուժման համար ժամկետով պայմանավորված դեպքերի» բառերը։
13 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:55:00 7. Առաջարկվում է Հավելվածի 6-րդ կետի «երկարացնել միայն» բառերից հետո լրացնել «երեխայի առողջության պահպանման տեսանկյունից Հաստատություն հաճախելու անհնարինության դեպքում» բառերը։
14 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:55:13 8. Առաջարկվում է Հավելվածի 6-րդ կետի «բժշկական եզրակացության» բառերը փոխել «առողջության վերաբերյալ տեղեկանքի» բառերով։
15 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:55:29 9. Առաջարկվում է Հավելվածի 6-րդ կետից հետո լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Սովորողի՝ տնային ուսուցումը կազմակերպելու մասին Հաստատությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին։»։
16 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:55:50 10. Առաջարկվում է նախագծի 6-րդ կետը «Տնային ուսուցում կազմակերպելու համար պայմանագիրը կնքվում է առավելագույնը 2 տարի ժամկետով և կարող է երկարացվել միայն հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և բժշկական եզրակացության հիման վրա։» պարբերությունը շարադրել հետևյալ խմբնագրությամբ՝ «Տնային ուսուցում կազմակերպելու համար պայմանագիրը կնքվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով և կարող է երկարացվել միայն բժշական եզրակացության, սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի, մանկավարժահոգեբանական գնահատման արդյունքների և ԱՈՒՊ-ի կրթական ծրագրի իրականացման վիճակի, ծնողի համաձայնությամբ և դիմումի հիման վրա։»
17 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:56:03 11. Առաջարկվում է Հավելվածի 8-րդ կետից հանել «իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար՝ համաձայն» բառերը։ Առաջարկն ընդունելու դեպքում «(ասյուհետև՝ ԱՈՒՊ) բառերից հետո լրացնել «համաձայն» բառով։
18 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:56:16 12. Առաջարկվում է Հավելվածի 9-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «3) հիվանդանոցային պայմաններում կազմակերպելու դեպքում՝ տեղեկանք հիվանդանոցային բուժման մասին բժշկական հաստատությունից։»։
19 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:56:28 13. Առաջարկվում է նախագծի 14-րդ կետում հանել «բժշկական եզրակացության և» բառերը։
20 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:56:42 14. Առաջարկվում է նախագծի 16-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «1) ապահովում է տնային ուսուցում ստացող սովորողների կրթության իրավունքը հաստատություն հաճախող սովորողների հետ հավասար հիմունքներով.»։
21 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:56:58 15. Առաջարկվում է նախագծի Հաստատությունը ուսման ընթացքում՝16-րդ կետում ավելացնել ․ապահովում է, որպեսզի տնային ուսուցում ստացող սովորողները ստանան հավասար կրթություն, կրթական հաստատություն հաճախող սովորողների հետ հավասար կերպով։
22 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:57:10 16. Առաջարկվում է նախագծի 20-րդ կետի 2-րդ ենթակետից «ապահովում է» բառերից առաջ լրացնել «տնային ուսուցում իրականացնող ուսուցչի (մանկավարժական աշխատողի) առաջարկով և (կամ) հեռավար կազմակերպման դեպքում» բառերով։ Առաջարկի ընդունման դեպքում հանել «՝ անհրաժեշտության դեպքում» բառերը։
23 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:57:24 17. Առաջարկվում է նախագծի 20-րդ կետի 4-րդ ենթակետի «հիվանդության պատճառով» բառերը փոխել «առողջական վիճակով պայմանավորված» բառերով։
24 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:57:40 18. Առաջարկվում է նախագծի 20-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «5) հնգօրյա ժամկետում տեղեկացնել տնային ուսուցման կազմակերպման համար հիմքերի (սովորողի առողջական վիճակի կամ բուժման) փոփոխության կամ վերացման վերաբերյալ։»։
25 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 10.08.2022 19:58:00 19. Առաջարկվում է հանել նախագծի 20-րդ կետի 3-րդ մասը «վերահսկում և հետևում է սովորողի տնային աշխատանքների կատարմանը,»։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվախով սահմանված են ծնողի իրավունքները և պատրականությունները։ Բացի օրենքով սահմանված լինելու անհրաժեշտությունից առաջարկում ենք տնային ուսուցման պարագայում ծնողի լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ սահմանել միայն այն դեպքում, երբ դրանք խիստ առնչվում են տնային ուսուցում ստանալու իրավիճակին։