Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի`

1) 6-րդ մասում «7-րդ մասով» բառերից հետո լրացնել «և 8-րդ մասի երրորդ պարբերությամբ» բառերը,
2) 8-րդ մասի առաջին պարբերության վերջին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել և նույն մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն մասի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում՝

1)   եթե սույն պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատար­վում է այլ կազմակերպության միջոցով),

2)  բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն մասով սահմանված այնպիսի գույ­­քա­յին միավորների օտարման գործարքների դեպ­­քում, որոնց նկատմամբ բանկի կամ վար­կա­­յին կազմակերպության գրավի իրավունքը գրանց­վել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկ­ման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատ­ման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազ­մա­կեր­­պու­թյանը սեփականության իրավունքով փոխանց­­վել է հարկադիր կամ սնանկության աճուր­դում գնման արդյունքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «ժդ.» ենթակետում «լիզինգային պայմանագրի» բառերից առաջ լրացնել «ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ և 27-րդ կետեր.

«26) ներդրումային ընկերության՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնե­տոմ­սերի, բաժ­նե­­­մասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող եկամուտները.

27) շահութահարկ վճարողի (բացառությամբ ներդրումային ընկերության)՝ այլ կազ­մա­կեր­պու­թյունում ունեցած բաժ­­նե­տոմ­սերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտա­րու­մից ստաց­վող եկա­մուտ­ները, եթե բաժնե­տոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատար­վում է բաժ­նետոմսը, բաժ­նե­­­­մասը կամ փայա­բաժինը ձեռք բերելու օրը ներառող հար­կա­յին տարվան հաջոր­դող երեք հար­կա­յին տարի­ները լրա­նա­լուց հետո:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետի ա. և բ. ենթակետերի երկրորդ պարբերություններից հանել «, և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով» բառերը,

2) 1-ին մասի վերջին պարբերությունը շարա­դրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասի դրույթները չեն կիրառվում՝

1) եթե սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհա­տույց օգտագործման հանձնելու գոր­ծարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գոր­ծարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով),

2) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն մասով սահմանված այնպիսի գույ­քային միավորների օտարման գործարքների դեպ­­քում, որոնց նկատմամբ բանկի կամ վար­կա­յին կազմակերպության գրավի իրավունքը գրանց­վել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկ­ման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատ­ման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազ­մա­կեր­­պու­թյանը սեփականության իրավունքով փոխանց­վել է հարկադիր կամ սնանկության աճուր­դում գնման արդյունքում,

3) եթե բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ սույն մասով սահմանված՝ գրավ դրված գույքային միավորները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, օտարվում են այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին,

4) լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզին­գա­ռուին սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման գործարքների նկատմամբ,

5) Կառա­վա­րութ­յան որոշումների հիման վրա սույն մասով սահ­ման­ված գույքային միավոր­ների օտարման կամ վարձակալության հանձնման գործարքների նկատմամբ։»,

3) 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Հարկադիր կամ սնանկության աճուր­դում գնման արդյունքում բանկին կամ վարկային կազ­­մա­կեր­պու­թյանը սեփականության իրավունքով փոխանցված՝ սույն հոդվածի 1-ին մասով սահ­մանված գույքային միավորների օտարումից եկամուտը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով գոր­­­ծարքի փաստացի գինը (առանց՝ ԱԱՀ-ի), բայց ոչ պակաս, քան հարկադիր կամ սնանկու­թյան աճուր­դում այդ գույքի ձեռք բերման գինը (առանց՝ ԱԱՀ-ի): Սույն մասով սահմանված կար­գա­­­վորումները կիրառվում են միայն այն գույքային միավորների օտարման գործարքների մասով, որոնց նկատմամբ բանկի կամ վար­կա­յին կազմակերպության գրավի իրավունքը գրանց­­վել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկ­ման նպատակով անշարժ գույքի շուկայական արժե­քին մոտարկված կադաստրային գնահատ­ման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքի ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ և 21-րդ կետեր.

«20) ներդրումային ընկերության՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնե­­տոմսերի, բաժ­նե­­­մասերի կամ փայաբաժինների օտարման դեպքում այդ բաժնե­տոմսերի, բաժ­նե­մասերի կամ փայա­բաժինների հաշվեկշռային արժեքը.

21) շահութահարկ վճարողի (բացառությամբ ներդրումային ընկերության)՝ այլ կազ­մա­կեր­պու­թյունում ունեցած բաժ­նե­տոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշ­վե­կշռա­յին արժեք­ները, եթե բաժնե­տոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժ­նե­տոմսը, բաժնե­­մասը կամ փայա­­բաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջոր­դող երեք հարկային տարի­ները լրանալուց հետո:»:

Հոդված 6. Օրենսգրքի 121-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի առաջին պարբերության 1-ին կետի բ. և գ. ենթակետերում «սույն հոդ­վածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերից հետո լրացնել «և 2-րդ մասով» բառերը,

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսերը՝ որպես կապի­տալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր, դասակարգելու համար գործառնական վարձա­կա­լու­թյամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմ­նա­կան միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեք­ներ են ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամա­դրողի (բացա­ռությամբ, եթե վարձատու կամ լիզինգատու կամ անհատույց օգտագործման տրա­մադ­րող է հադիսանում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաս­տանի Հանրապետությունում հաշ­վառ­ված մշտա­կան հաստատություն չունեցող ոչ ռեզի­դենտ կազ­մակերպությունը) մոտ հաշ­վառ­ված՝ համա­պատասխանաբար սկզբնական և (կամ) հաշ­վե­կշռա­յին արժեքները, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաս­տաթղ­թում։ Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզի­կա­կան անձից կամ Հայաստանի Հանրա­պե­տությունում հաշվառված մշտա­կան հաստա­տու­թյուն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վար­­ձա­կա­լու­թյամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերց­ված հիմ­նա­կան միջոց­ների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և հաշվեկշռային արժեքները որոշ­վում են տվյալ գույքի ձեռք բերման փաստաթղթերում նշված ձեռք բերման արժեքի չափով։

Սույն կետով սահմանված փաստաթղթերում սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեք­ների բացակայության դեպքում (բացառությամբ՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անա­վարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզին­գով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործար­քների դեպ­­­քերի) այդ արժեքները համարվում են զրո, իսկ շենքերի, շինությունների (այդ թվում` անա­վարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզին­գով (տարա­տեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործար­քների դեպ­քե­րում սկզբնա­կան արժեքները և հաշվեկշռային արժեքները որոշվում են Օրենս­գրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով.»,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհա­տույց օգտա­գործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատար­ված կապի­տալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվա­զագույն ժամ­կետ է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով սահմանված ժամ­կետը, իսկ որպես մնա­ցորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում վար­ձա­տուի կամ լիզին­գա­տուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի (բացա­ռությամբ, եթե վարձատու կամ լիզին­գատու կամ անհա­տույց օգտագործման տրա­մա­դրող է հադիսանում անհատ ձեռնար­կա­տեր և նոտար չհանդիսացող ֆիզի­կական անձը կամ Հայաստանի Հան­րա­պետու­թյունում հաշ­վառ­ված մշտական հաս­տա­տու­թյուն չունեցող ոչ ռեզիդենտ կազ­մակեր­պու­թյունը) մոտ հաշվառ­ված մնացորդային ամոր­տի­­զացիոն ժամանակահատվածը, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայ­մա­նագ­րում կամ հանձնման-ընդունման փաս­տաթղ­թում: Դրանցում մնա­ցոր­դա­յին ամորտի­զա­ցիոն ժամանակահատվածի բացակայության դեպ­քում որպես մնացորդային ամոր­տիզացիոն ժամա­նակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով սահ­ման­ված ժամ­կետը:

Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հան­­րապետությունում հաշվառված մշտական հաս­­­­տա­տություն չունեցող ոչ ռեզիդենտ կազ­մա­կեր­­պությունից գործառնական վար­ձա­կա­լու­թյամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմ­նա­­կան միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատար­ված կապիտալ բնույթի ծախ­սերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվա­զագույն և մնացորդային ժամա­նա­կահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետը.»,

3) 5-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությամբ սահմանված դեպքերում։»։

Հոդված 7. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «զրո տոկոս» բառերից հետո լրացնել «, իսկ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ 18 տոկոս» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-րդ կետ.

«42) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օտարումից բանկերից և վար­կա­յին կազմակերպություններից ստացվող եկամուտները, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրվում է լիզինգով (տարա­տեսակ­նե­րով).»

Հոդված 9. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հոդվածների:
  2. Սույն օրենքի 1-ին, 4-րդ և 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարա­բե­րու­թյուն­ների վրա։
  • Քննարկվել է

    26.07.2022 - 10.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5067

Տպել