Հիշել նախագիծը

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

50%50%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.08.2022 20:07:06 1․Առաջարկվում է հոդված 9-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Բնակչության պատսպարումն իրականացվում է պաշտպանական կառույցներում» բառերից հետո ավելացնել «, որոնք պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար» բառերը։
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 05.08.2022 20:07:52 2․Առաջարկվում է հոդված 9-ի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Բնակչության պատսպարումն իրականացվում է ազդարարման միջոցով» բառերից հետո ավելացնել «, լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում օգտագործելով հաղորդագրություններ ուղարկելու տարբերակը » բառերը։