Հիշել նախագիծը

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝ 6-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

  1. 1-ին մասի 5-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝

«Սույն օրենքի իմաստով՝ ցանցային օպերատոր են համարվում նաև ցանցային օպերատորների ենթակառուցվածքների կամ համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածողները (OTT օպերատոր):»:

  1. 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր՝ Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողների և օտարերկրյա հեռարձակողների հետ պայմանագրի հիման վրա տարածման նպատակով օպերատորին տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.»:

  1. 1-ին մասի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28) էթիկայի կանոնագիր՝ Հեռարձակողի կողմից միջազգային չափանիշների համաձայն ինքնուրույն կազմված փաստաթուղթ սեփական էթիկական նորմերի վերաբերյալ կամ տեսալսողական մեդիա ոլորտում գործող այնպիսի կազմակերպության կամ մարմնի կողմից կազմված փաստաթուղթ էթիկական նորմերի վերաբերյալ, որին անդամակցում է Հեռարձակողը և անվերապահորեն տվել է իր համաձայնությունը այդ կազմակերպության կամ մարմնի կողմից կազմված փաստաթղթի իր կողմից իրավապարտադիր կիրառմանը.»:

  1. 1-ին մասը լրացնել նոր 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ՝

«29) ռադիոհաճախականություն (այսուհետ՝ հաճախականություն)՝ էլեկտրամագնիսական տատանումների հաճախականություն, որը նախատեսված է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից հաստատած ռադիոհաճախականությունների տիրույթի միավոր բաղադրիչը նշելու համար.»:

30) պաշտոնական հաղորդագրություն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պաշտոնապես ներկայացված պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.»:

31) ապակոդավորման միջոց՝ Հեռարձակողի կամ ցանցային օպերատորի կողմից տրամադրված ծրագրային ապահովում, սարքավորում կամ որևէ այլ միջոց, որը հնարավորություն է տալիս սպառողին իր ընդունիչ սարքավորման միջոցով նույնականացնել և ընդունել գծային տեսալսողական տեղեկատվության ազդանշանը.»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ՝

«3. Պայմանագրային կարգով տրամադրվող տեսալսողական տեղեկատվությունը ստանալու համար ապակոդավորման միջոցները տրամադրվում են ապառողներին համապատասխան բաժանորդային պայմանագրերի հիման վրա  բոլոր վճարների գանձումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասի 2-րդ կետում «կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով» բառերը հանել:
  2. 4-րդ մասում «արտադրում» բառը փոխարինել «ներկայացում» բառով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում տեղեկացվել է ենթադրյալ իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:»:

  1. 8-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Հեղինակային իրավունքի պաշտպանության համար դիմում կարող է ներկայացնել միայն հեղինակը կամ իրավատերը:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հեղինակազորված Հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը՝ ապահովելով սույն մասում նշված յուրաքանչյուր թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների հեռարձակում շաբաթական կտրվածքով:»

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «վարչապետին» բառը փոխարինել «վարչապետին կամ վարչապետի լիազորած՝ Կառավարության այլ անդամին» բառերով:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Հեռարձակողները, օպերատորները և դիստրիբյուտորները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդ տարվա իրենց հասույթի (այսուհետ՝ Հասույթ) չափը։ Սույն օրենքով Հասույթի հիման վրա հաշվարկ կատարելու պահին կարգավորող պետական մարմինը հիմք է ընդունում Հասույթի չափի մասին ներկայացված վերջին տեղեկատվությունը:»:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի՝

  1. 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հանրային հեռարձակողը հանրային մուլտիպլեքսի միջոցով հավելյալ ծրագիր սփռելու ցանկության դեպքում հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման համար մասնակցում է մրցույթի սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի՝

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է կարգավորող պետական մարմինը՝ վեց տարի ժամկետով:»:

  1. 6-րդ մասի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Սույն կետով սահմանված գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված նկարագրությանը համապատասխող աշխատանքը։»:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի՝

  1. 7-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին և հրապարակում իր պաշտոնական կայքէջում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գաղտնիք պարունակող որոշումների:»:

  1. 8-րդ մասի 2-րդ նախադասության մեջ «Խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների» բառերից հետո լրացնել «հիմնական» բառը։

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի`

  1. 22-րդ մասում «վարչապետը» բառը փոխարինել «կարգավորող պետական մարմինը» բառերով:
  2. 24-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24. Խորհրդի անդամների լիազորությունները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող դադարեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ խորհրդի անդամը՝»:

  1. Լրացնել նոր 25-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

«25. Խորհրդի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցվում են կարգավորող պետական մարմնի կողմից առանձին որոշմամբ լիազորությունների համապատասխան հիմքի առկայության մասին տեղեկանալուց հետո 30 օրվա ընթացքում: Հրաժարական տալու վերաբերյալ դիմումը խորհրդի անդամի կողմից ներկայացվում է կարգավորող պետական մարմնին:»:

Հոդված 13.  Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Խորհուրդն իր կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ մինչև վերջինիս՝ որպես խորհրդի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը, բայց ոչ ավել, քան 4 տարի ժամկետով․»:

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) սահմանում է Հանրային հեռարձակողի տեսալսողական հաղորդումների ընդհանուր տևողությունը և տեսալսողական ծրագրերի թիվը»:

  1. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16) Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ Հանրային հեռարձակողի կողմից Խորհրդին տրամադրված հաշվետվությունը Խորհուրդը ներկայացնում է կարգավորող պետական մարմին։»

  1. 2-րդ մասում «պատճառաբանված» բառը փոխարինել «հիմնավորված» բառով:

 Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`

«3. Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենը կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված կարգով Խորհրդին է ներկայացնում Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն։»:

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հանրային հեռարձակողը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը Խորհրդին է ներկայացնում Հանրային հեռարձակողի նախորդ տարվա գործունեության (ներառյալ` ծրագրային և ֆինանսական), ինչպես նաև սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթների կատարման վերաբերյալ հաղորդում:»: 

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 8-րդ կետում «լիցենզիայում նշված պայմանների» բառերը փոխարինել «լիցենզիայի պայմանների» բառերով:
  2. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և գործողության մեջ դրված ստանդարտներին․»:

  1. լրացնել նոր 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ՝

«27) հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է հաճախականություն.

28) իրականացնում է հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթը.»:

29) ստուգում է Ապակոդավորման միջոցների ձեռքբերման և Սպառողներին տրամադրվող փաստաթղթերը:»:

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածի 19-րդ մասում «իրականացման» բառը փոխարինել «արդյունքների» բառով:

Հոդված 19. Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերն իրենց վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքներին համապատասխան համաժամանակյա տարածման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց` անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը  սկսվում է հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերից հետևյալ հերթականությամբ՝ Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրեր (առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի գործող Հեռարձակողների), հան                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        րապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր, մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր, միջպետական պայմանագրի հիման վրա Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր և հեղինակազորված Հեռարձակողների տեսալսողական ծրագրեր:

Հոդված 20. Օրենքի 46-րդ հոդվածի՝

  1. 3-րդ մասը լրացնել նոր 8-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«8) Տեղեկանք հանրային մուլտիպլեքսը շահագործողից՝ ժամկետանց պարտքեր և պարտականություններ չունենալու մասին:»:

  1. 5-րդ մասում «մարզային» բառից առաջ լրացնել «միևնույն ժամանակ հայտարարված» բառերը:

Հոդված 21. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«4) Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան ցանցի նախագիծ, եթե գործունեությունն իրականցնելու է սեփական ցանցով.»:

Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «5. Ցանցային օպերատորները կարգավորող պետական մարմին տեղեկություն են ներկայացնում իրենց ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի կամ դրանց փոփոխության մասին՝ տասնօրյա ժամկետում։»:

Հոդված 23. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենքի 54-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը գործում է օրենսդրության համաձայն կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելուց և այդ ծանուցումը հաստատվելուց հետո:»:

  1. 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Իսկ ներկայացված տեսալսողական ծրագրեի հետ կապված յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ պարտավոր է տեղեկացնել կարգավորող պետական մարմին».

  1. 3-րդ մասի 1-ին կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(ծրագրի անվանումը, լոգոն և այլ էական տվյալներ).» բառերը:
  2. լրացնել նոր 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

«6. Դիստրիբյուտորը պարտավորվում է տեսալսողական տեղեկատվություն տարածողների հետ խտրական պայմաններով պայմանագրեր չկնքել, չկատարել այնպիսի գործողություններ, որոնք անհավասար մրցակցային պայմաններ կստեղծեն ցանցային օպերատորների համար:»:

Հոդված 25.Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ բաժնի՝

  1. 9.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.6. տեսալսողական և լսողական հաղորդումների հեռարձակման համար այդ թվում՝»:

2.9.6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.6.1. տեսալսողական հաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար՝»:

  1. 9.6.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.6.2. լսողական հաղորդումների հեռարձակման համար»:

  1. 9.6.2.4-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միաժամանակ, տեսալսողական հաղորդումների և լսողական հաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:»

  1. 9.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.7. Տեսալսողական և լսողական հաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար՝ այդ թվում՝»:

  1. 9.7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.7.1. թվային հեռարձակման ցանցի միջոցով տեսալսողական հաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար՝»:

  1. 9.7.2֊րդ կետում «ռադիոհաղորդումների» բառը փոխարինել «լսողական հաղորդումների» բառերով:
  2. 9.7.3-րդ կետում «հեռուստահաղորդումների» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդումների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի`

  1. 2-րդ մասում «ազգային» բառը հանել:
  2. 2-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տեսալսողական հաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասում «ազգային» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում «10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ» բաժնի՝

  1. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.

Լսողական և տեսալսողական հաղորդումների հեռարձակում 

ՀՌՀ

 

-

-

Մ

-

-

Վ»:

 

  1. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.

Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեություն

ՀՌՀ

 

-

Փ

Մ

-

Հ

Վ»:

 

  1. 4-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՀՌՀ-Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

   ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի թիվ ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  9-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ լսողական հաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ տեսալսողական հաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջում)»:

  1. 2-րդ մասում «ռադիոհեռուստատեսային» բառը փոխարինել «լսողական և տեսալսողական» բառերով:
  2. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3.1 Արգելվում է գովազդի հեռարձակումը վերահեռարձակող տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողերի և Հանրային հեռարձակողի հոգևոր-մշակութային ուղղվածության հեռուստաալիքի կողմից, բացառությամբ վերահեռարձակվող օտարերկրյա տեսալսողական ծրագրում ներառված գովազդի:»:

  1. 5-րդ մասում «ռադիոհեռուստատեսային» բառը փոխարինել «լսողական և տեսալսողական» բառերով:
  2. 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․.

«6. Տեսալսողական հաղորդումների և լսողական հաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը տեսալսողական հաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաև տեսալսողական և լսողական հաղորդումների ազդին նախորդող և (կամ) հաջորդող տվյալ տեսալսողական և լսողական հաղորդումների հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկատվության հեռարձակումը  համարվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոհեռուստահաղորդումներում» բառը փոխարինել «լսողական և տեսալասողական հաղորդումներում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի՝

1) 2-րդ և 3-րդ պարբերություններում «հեռուստահաղորդմամբ» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդմամբ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում  «ազգային» բառը հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«-տեսալսողական հաղորդմամբ»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տեսալսողական հեռարձակման լիցենզավորումն իրականացվում է տեսալսողական մեդիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Տեսալսողական հաղորդմամբ տարածվող լրատվության միջոցի թողարկման տվյալները ներկայցվում են տեսալսողական մեդիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում՝

  1. «ռադիոընկերություններ և հեռուստաընկերություններ» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «լսողական և տեսալսողական մեդիածառայություն մատուցողներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
  2. «ռադիոհաղորդումներ և հեռուստահաղորդումներ» բառերն իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «լսողական և տեսալսողական հաղորդումներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի ամբողջ տեքստում  «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետում «հեռուստառադիոհաղորդումների» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդումների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի բ. ենթակետում «Հեռուստառադիոընկերությունների» բառը փոխարինել «Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» 2006 թվականի հունիսի 15-ին ՀՕ-142-Ն օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մասում «ռադիոհեռուստատեսային» բառը փոխարինել «լսողական և տեսալսողական» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

 

 

  • Քննարկվել է

    21.07.2022 - 05.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4200

Տպել