Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի N 1295-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ վարչապետի 2021 թվականի հուլիսի 30-ի թիվ 02/10.3/25869-2021 հանձնարարականից ելնելով։ Նախագիծը շրջանառվել էր դեռևս 2021 թվականի սեպտեմբերին, սակայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախագծի առնչությամբ 2021 թվականի նոյեմբերին տրամադրված եզրակացությամբ նշվել էր լիազորող նորմի բացակայության հանգամանքի խնդրահարույց լինելու փաստը։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել էր գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Սույն որոշման համար լիազորող նորմն ամրագրվել էր «Երեխայի իրավունքների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում (այսուհետ՝ Օրենքի նախագիծ), սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ քննարկման, ինչպես նաև 2022 թվականի մայիսի 31-ի Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/156-2022 արձանագրության 3-րդ կետի առաջին ենթակետի համաձայն հանվեց օրենքի նախագծից։ Վերը նշվածի հաշվի առնմամբ՝ սույն Նախագծով ամրագրվում է նաև վարչապետի որոշման համար լիազորող նորմ։ |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 1295-Ն որոշմամբ ստեղծված երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը գումարվող նիստերի միջոցով քննարկում է գործառույթներից բխող ոլորտային հարցրեր։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված պետական գերատեսչությունները որոշ դեպքերում ներկայացնում են ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչը արդյունավետ է աշխատանքների կազմակերպման և իրականացման բուն գործընթացքում ընդգրկված ներկայացուցիչների միջև քննարկում ունենալու հնարավորության տեսանկյունից, մինչդեռ ոչ այդքան արդյունավետ է որոշումների կայացման տեսանկյունից։ Շատ հաճախ հանձնաժողովի տվյալ անդամաները ի պաշտոնե իրավասու չեն լինում այս կամ այն հարցի առնչությամբ առաջարկություն կամ դիտարկում ներակայցնելու, ինչը ձգձգում է հանձնաժողովի աշխատանքները՝ մինչև վերջիններիս կողմից քննարկում իրականացնելը և հաջորդ նիստին ներկայացնելը։ Կարևորելով ստորաբաժանումների ղեկավարների ակտիվ մասնակցությունը ևս՝ նախագծի հեղինակները գտնում են, որ վերջիններս կարող են մասնակություն ունենալ ընդգրկվելով հանձնաժողովին կից աշխատանքային խմբերում, ինչի ստեղծման հնարավորություն արդեն իսկ ամրագրված է գործող որոշմամբ։ Բացի այդ ներկայացուցչականության փոփոխությամբ՝ քաղաքականության մշակման գործընթացում որոշում կայացնողների անմիջական ուշադրությունը կսևեռվի առկա խնդիրներին։ Վերը նշվածից զատ՝ կարևորելով երեխաների մասնակցությունը իրենց վերաբերելի հարցերում՝ սույն նախագծով հնարավորություն է ստեղծվում ունենալ հարթակ՝ որտեղ երեխաները կկարողանան խորհրդում ընդգրկվելու միջոցով իրենց ձայնը լսելի դարձնել ինչի իրավունքը վերջիններս ունեն ՀՀ Սահմանադրության Հոդված 37-ի 1-ին և 2-րդ մասերի համաձայն։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Նախագծի ընդունման նպատակն է՝ փոփոխություն իրականացնել աշխատանքային խմբի կազմում՝ այն դարձնելով ոչ անվանական, փոփոխել ներկայացուցականությունը՝ սահմանելով առավել բարձր պաշտոն զբաղեցնող անձանց ընդգրկման պահանջ, հանձնաժողովին կից հնարավորություն տալ ստեղծել երեխաների մասնակցությամբ խորհուրդ և ապահովելով լիազորող նորմի ամրագրումը։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագծում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման արդյունքում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովն իր գործունեությունը կծավալվի նոր կազմով, որոշումների կայացման տեսանկյունից առավել արդյունավետ, ինչպես նաև կստեղծի ևս մեկ հնարավորություն՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար։ |
6. |
Նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին |
|
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում: |
7․ |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարությունից։ |
-
Քննարկվել է
20.07.2022 - 04.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3201
Տպել