Հիշել նախագիծը

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 7-րդ մասում «Նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:

 

Հոդված 2.  Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Զինված ուժերից և այլ զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում կամ այլ զորքերում կամ այլ մարմիններում տվյալ կոչումով զինվորական կամ այլ ծառայության ժամկետը:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասից հանել ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1)  1-ին մասի աղյուսակի 2-4-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Ենթասպայական կազմ
ենթասպա, ավագ ենթասպա

52

Սպայական կազմ
Կրտսեր սպայական կազմ
լեյտենանտ,
ավագ լեյտենանտ, կապիտան

52

Ավագ սպայական կազմ

մայոր, փոխգնդապետ

 

գնդապետ

 

52

 

57

»,

2) 2-րդ մասը «դասախոսական կազմինը» բառերից հետո լրացնել «, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2․1․ Պետական պահպանության ծառայության պետ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբացեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում։»:  

2) 4-րդ մասը «ծառայելուց հետո» բառերից հետո լրացնել «, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը» բառերով,

3) 6-րդ մասում՝

ա․ առաջին պարբերությունից «միմիայն» բառը հանել,

բ․ երկրորդ պարբերությունում «խմբերի» բառը փոխարինել «խմբի» բառով,

4) 6.1-ին մասում «պահեստազորի սպաներ» բառերը փոխարինել «նախկին ծառայողներ» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում.

6) եթե «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել նոր կարգապահական խախտում:»,

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալուց կամ կարգապահական տույժը հանվելուց հետո:»:

 

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման տևողությունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները.

1) 6 ամիս` թափուր պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում,

2) 4 ամիս` զբաղեցված պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում:

Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներով:

Ծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են ոչ թափուր պաշտոնի պարտականությունների կատարող` պաշտոնն զբաղեցնողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի ընթացքում:»,

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում, պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը երկարաձգում և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա.  1-ին կետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում» բառերով,

բ. 3-րդ կետում «և այլ զորքերից» բառերը փոխարինել «, այլ զորքերից կամ այլ մարմիններից» բառերով,

գ. 6-րդ կետում «նախածննդյան և հետծննդյան կամ երեխայի խնամքի» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով,

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:

 

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) այլ պաշտոնի նշանակվելու վերաբերյալ իր դիմումի համաձայն.»:

 

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1)  4-րդ մասի «Նախածննդյան, հետծննդյան կամ երեխայի խնամքի» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա ատեստավորումը կարող է անցկացվել նաև արտահերթ՝ մինչև սույն հոդվածի 4-րդ մասի 1-ի կետով սահմանված ժամկետի ավարտը։»:

 

Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 14. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1)  վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը»,

2) 1-ին մասում «նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան» բառերով,

3) 2-րդ մասում՝

ա. 1-ին պարբերությունում «Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան» բառերով,

բ. 2-րդ պարբերությունում «Երեխայի» բառը փոխարինել «Մինչև երեք տարեկան երեխայի» բառերով,

4) 3-րդ մասում «Նախածննդյան և հետծննդյան» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության» բառերով, իսկ «երեխայի» բառից առաջ լրացնել «մինչև երեք տարեկան» բառերը:

 

Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը «կազմակերպության անդամ» բառերից հետո լրացնել «կամ աշխատող» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում»,

բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 11-րդ կետում «հիմնավորած զեկուցագրով`» բառերը փոխարինել «զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝» բառերով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Լիազոր մարմնի ղեկավարն իրավունք ունի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով:»: 

 

Հոդված 17. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 53.

Ազգային անվտանգության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք

Ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի են ընդունվում նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվա­կանի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում և ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։»:

Հոդված 2․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ե» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով․

«զ) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովում։»։

Հոդված 3․ Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբա­գրությամբ․

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության գաղտնիությունը, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։»։

Հոդված 4Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14․1-ին հոդվածով․

«Հոդված 14․1․ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովումը

1․ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովումն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին համապատասխան։»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 60-րդ կետում «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «բացահայտման և կանխման» բառերը փոխարինել «հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման» բառերով,

2) 5-րդ մասում «Պետական մարմինները և կազմակերպությունները» բառերը փոխարինել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները» բառերով,

3) 6-րդ մասում «օպերատիվ-տեխնիկական» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական» բառերով։

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ)» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,

2) 6-րդ մասում «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Քննարկվել է

    18.07.2022 - 02.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4630

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

18.07.2022

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ հաշմանդամություն ունեցող երեխա ունեցողներին), 2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:»: Առաջարկության նպատակն է նախագիծը համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև շտկել օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ միայն տղամարդ ծառայողներին վերաբերելու վրիպակը։

Տեսնել ավելին