Հիշել նախագիծը
«ԿԱՄԱՎՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 425 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 18.07.2022 17:35:27 | Առաջարկում են նախագծի հավելվածի 1-ին կետից հանել «, իսկ դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը` դատարանի որոշմամբ» բառերը։ Նախագծի հավելվածի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձինք:» բառերով՝ մինչև անգործունակության համակարգի լրիվ վերացումը Հայաստանի Հանրապետությունում։ Բժշկական բոլոր միջամտություններին պետք է նախորդի շահագրգիռ անձի լիարժեք և ազատ իրազեկ համաձայնությունը (Regional Office for Europe, World Health Organization (WHO), Declaration on the Promotion of Patients’ Rights in Europe, 1994, art. 3.1. https://www.who.int/genomics/public/eu_declaration1994.pdf): Այս կանոնը միանշանակորեն ընդունվել է մարդու իրավունքների բոլոր միջազգային կառույցների, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (Glass v. The United Kingdom, no. 61827/00, 9 March 2004; Y.F. v. Turkey, no. 24209/94, 22 July 2003): Իրազեկ համաձայնության իրավունքը շատ կարևոր է, երբ խոսքը վերաբերում է բժշկական միջամտություններին, որոնք այնպիսի ծանր ազդեցություն են ունենում անձնական կյանքի վրա, ինչպիսիք են հղիության ընդհատումները կամ ամլացումը (Human Rights Committee, General Comment no. 28, Equality of rights between men and women, 2000, CCPR/C/21/Rev. 1/Add.10, § 11, Concluding Observations: CCPR/CO/70/PER, § 21; CCPR/CZE/CO/2, § 10; CEDAW Committee, Concluding Observations: CEDAW C/CZE/CO/3, § 23-24; CEDAW/C/CZE/CO/5, § 34-35; CEDAW/C/HUN/CO/6 (2007), § 8-9; Committee against Torture, Concluding Observations: CAT/C/PER/CO/4, § 23; CAT/C/CR/32/2, § 5-6; UN CRPD Committee, Concluding Observations CRPD/C/MEX/CO/1, § 37; CRPD/C/ESP/CO/1, § 37-38; CRPD/C/CHN/CO/1, § 33-34): Թեև իրազեկ համաձայնության կանոնը թույլ է տալիս բացառություններ արտակարգ իրավիճակների դեպքում, հղիության ընդհատումները և ամլացումը սովորաբար չեն դասվում այդ կատեգորիային (Wayne Martin and Sándor Gurbai, “Surveying the Geneva impasse: Coercive care and human rights.” International Journal of Law and Psychiatry 64 (2019) 117-128): Նույնիսկ եթե հղիությունը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդգծում է, որ կանայք իրավունք ունեն կայացնելու «կամավոր, տեղեկացված, լավ կշռադատված որոշումներ հակաբեղմնավորման վերաբերյալ» և որ «անհրաժեշտ է իրազեկ համաձայնություն» (WHO, Female Sterilisation: a Guide to Provision of Services, 1992. http://whqlibdoc.who.int/publications/1992/9241544341_(part1).pdf. FIGO, the International Federation of Gynecology and Obstetrics emphasises that “sterilization for prevention of future pregnancy cannot be ethically justified on grounds of medical emergency,”): Այս սկզբունքները վճռորոշ նշանակություն ունեն մտավոր և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես կանանց համար: Ինչպես ընդգծել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «Հարկադիր ստերիլիզացումներին և կաստրացիաներին վերջ դնելու մասին» իր բանաձևում (թիվ 1945(2013), հաշմանդամություն ունեցող կանայք պատկանում են Եվրոպայի այն սակավաթիվ բնակչությանը, որոնք դեռևս ենթակա են ոչ հոժարական ամլացման: Զեկույցում հստակորեն ասվում է, որ «21-րդ դարում ոչ հոժարական կամ հարկադիր ամլացումները կամ կաստրացիաները որևէ կերպ չեն կարող օրինականացվել. դրանք պետք է դադարեցվեն»: Առողջապահության ամենաբարձր հասանելի չափանիշների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը (Paul Hunt, Report of the Special Rapporteur on the Right of Everyone to the Enjoyment of the Highest Attainable Standard of Physical and Mental Health, E/CN.4/2005/51, 2005, § 87) շեշտում է, որ «բուժման համաձայնությունը հոգեկան հաշմանդամությանը վերաբերող մարդու իրավունքների ամենակարևոր խնդիրներից մեկն է», և, համապատասխանաբար, «հատկապես կարևոր է, որ իրազեկ համաձայնության իրավունքը պաշտպանող ընթացակարգային երաշխիքները լինեն և՛անքննելի, և՛ խստորեն կիրառվեն»։ Հաշմանդամությունը երբեք չի կարող պատճառ հանդիսանալ բժշկական միջամտություններին իրազեկ համաձայնության իրավունքից հրաժարվելու համար: Միավորված ազգերի կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որը վավերացվել է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների կողմից, սահմանում է օրենքի առաջ հավասար ճանաչման իրավունքը, որը ենթադրում է գործունակությունից օգտվել այլոց հետ հավասար հիմունքներով: ՄԱԿ-ի կոնվենցիան թույլ չի տալիս փոխարինող որոշումների կայացման որևէ ձև, ոչ էլ բացառություններ լրիվ և հավասար գործունակության սկզբունքից, որոնք կապված են անձի հաշմանդամության կամ «մտավոր կարողությունների» հետ: ՄԱԿ-ի կոնվենցիան հաստատապես նշում է, որ ոչ մի երրորդ կողմի համաձայնությունը, լինի դա խնամակալի, դատարանի կամ մասնագիտացված հանձնաժողովի համաձայնությունը, չի կարող արդարացնել հղիության արհեստական ընդհատումը կամ ամլացումը առանց հաշմանդամություն ունեցող անձի տեղեկացված համաձայնության (UN CRPD General Comment No. 1, Equal recognition before the law, CRPD/C/GC/1, 2014, § 8): Փոխարենը, անձինք պետք է աջակցություն ստանան որոշումներ կայացնելու հարցում և տրամադրվեն խելամիտ հարմարեցումներ։ 2014 թվականին ընդունված «Ոչ հոժարակամ, հարկադիր և այլ կերպ հարկադիր ամլացումը վերացնելը» միջգերատեսչական հայտարարությունը (UN Interagency statement, “Eliminating forced, coercive and otherwise involuntary sterilization: an interagency statement”, op. cit., fn. 16, p. 5-7) վերահաստատեց Կոնվենցիայի վրա հիմնված մոտեցումը։ Կարևորելով վերարտադրողական առողջության ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկ համաձայնության իրավունքը՝ գործակալությունները նաև հայտարարեցին, որ այդ իրավունքի խախտումը բռնության և խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ձև է։ Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը պարզաբանել է, որ կնոջ նկատմամբ հաշմանդամության, ներառյալ «անգործունակության» պատճառով կատարված ոչ հոժարակամ ամլացումը բավարարում է խոշտանգումների բոլոր բաղկացուցիչ տարրերը (United Nations Special Rapporteur on Torture A/HRC/22/53, 2013, fn. 27, § 64: “Forced interventions [including involuntary sterilization], often wrongfully justified by theories of incapacity and therapeutic necessity inconsistent with the Convention on the Rights of Persons with Disabilities, are legitimized under national laws, and may enjoy wide public support as being in the alleged “best interest” of the person concerned. Nevertheless, to the extent that they inflict severe pain and suffering, they violate the absolute prohibition of torture and cruel, inhuman and degrading treatment.”): Մարդու իրավունքների տարբեր մարմիններ այն հետևողականորեն ներկայացնում են որպես բռնության, խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի այլ ձևերի օրինակ: ՄԱԿ-ի այլ մարմիններ (Committee against Torture, Concluding observations: CAT/C/PER/CO/5-6, § 15; CAT/C/CZE/CO/4-5, § 12; CAT/C/SVK/CO/2, § 14; UN Interagency statement, “Eliminating forced, coercive and otherwise involuntary sterilization: an interagency statement”, op. cit., fn. 16, p. 5-6) դրանք որակում են որպես առողջության իրավունքի (Special Rapporteur on the Right to Health, Report E/CN.4/2005/51, 2005, §§ 38, 48-50), ընտանեկան կյանքի իրավունքի (CESCR, General Comment No. 5, Persons with disabilities, E/1995/22, 1994, §§ 30-31) և անձի անձեռնմխելիության իրավունքի (UN CRPD, General Comment No. 1, Equal recognition before the law, CRPD/C/GC/1, 2014, § 42) խախտում: | Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը կխմբագրվի | |
2 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 21.07.2022 09:56:58 | Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, կամավոր բժշկական ամլացումը վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի հարկադրական ամլացումից պաշտպանված լինելու իրավունք: Անձի ամլացումը՝ առանց վերջինիս նախնական և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության նաև քրեորեն պատժելի արարք է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն: Մինչդեռ Նախագծի Հավելվածի 1-ին կետի համաձայն, դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը կարող է իրականացվել դատարանի որոշմամբ, այսինքն առանց անձի իրազեկված համաձայնության: Գինեկոլոգների և մանկաբարձների միջազգային ֆեդերացիան բժշկական ամլացման մասին իր ուղեցույցում ոչ էթիկական է համարում բժշկական անձնակազմի կողմից ամլացման իրականացումը, եթե պետության քաղաքականությամբ և օրենսդրությամբ այն հիմնված չէ ամլացման կամավորության սկզբունքի վրա ( https://bit.ly/3RUym6X) : Դատարանի որոշմամբ անգործունակ (հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձիք) և սահմանափակ գործունակ (քիմիական կամ ոչ քիմիական կախվածություն ունեցող անձիք) ճանաչված կինը՝ մատչելի ինֆորմացիայի տրամադրման դեպքում կարող է իրազեկված որոշում կայացնել սեփական մարմնի և վերարտադրողական առողջության վերաբերյալ: Անգործունակության ինստիտուտի խնդիրների և հաշմանդամություն ունեցող անձանց՝ բժշկական միջամտության համար համաձայնության խնդիրներին անդրադարձել են ինչպես միջազգային մարդու իրավունքների մարմինները (https://bit.ly/3RLybuj), այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանը (https://bit.ly/3zb15Nk)` համարելով նման համաձայնության բացակայությամբ կատարված միջամտությունները ՀՀ սահմանադրության 25֊րդ հոդվածի խախտում: Ավելին, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՄԱԿ֊ի կոմիտեն իր դիտարկումներում (https://bit.ly/3o9KrHt) բազմիցս նշել է, որ դատարանը ևս իրավասու չէ անձի փոխարեն նման որոշումներ կայացնել: Ուստի առաջարկում ենք Նախագծից հանել Հավելվածի 1-ին կետի հետևյալ պարբերությունը՝ «իսկ դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց` բժշկական ցուցումներով ամլացումը` դատարանի որոշմամբ»: | Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը կխմբագրվի | |
3 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 21.07.2022 10:24:04 | Նախագծի հավելվածի 8-րդ կետում ներկայացված են այն դեպքերը, երբ ամլացումը կատարվում է անձի ցանկությամբ: Թվարկված բոլոր դեպքերը վերաբերում են միայն կանանց: Միևնույն ժամանակ, Նախագծի հավելվածի 3-րդ կետը վերաբերում է տղամարդկանց ամլացմանը, ուստի նախագիծը կարգավորում է նաև տղամարդկանց ամլացման դեպքերը: Նախագծի տառացի մեկնաբանությունից կարելի է եզրակացնել, որ տղամարդիկ չեն կարող սեփական ցանկությամբ բժշկական ամլացում իրականացնել: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավական որոշակիության և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության սկզբունքներից ելնելով, առաջարկում ենք հստակեցնել նաև այն դեպքերը, երբ տղամարդիկ կարող են իրականացնել բժշկական ամլացում՝ առաջներոդվելով նույն չափորոշիչներով, որոնք սահմանված են կանանց համար (տարիք, երեխաների քանակ): | Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը կխմբագրվի | |
4 | Հռիփսիմե Սահակյան 24.07.2022 09:39:25 | Առաջարկում եմ օրենքից հանել " դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց, այսինքն հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերվող կետը։ Ինչ անենք, տղայիս վերցնեմ փախնեմ իմ երկրից առանց ետ նայելու։ Առանց դա էլ չենք ապրում, գոյատևում ենք։ Ինչ եք ուզում մեր հաշմանդամ երեխեքից։Անիծվեք դուք | Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը կխմբագրվի |