ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2020 թվականի մայիսի 6-ին ընդունված ՀՕ-268-Ն օրենքով «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի արդյունքում օրենքի հոդվածները շարադրվել են նախկինից տարբերվող համարների տակ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 1286 որոշման լիազորող նորմը չի համապատասխանում ներկայում գործող օրենքի համապատասխան հղում պարունակող հոդվածին, ինչն էլ վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1286 որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին:
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1286 որոշման նախաբանը շարադրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1286 որոշման նախաբանում նշված հղումը համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասին:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
6. Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ
Առաջարկվող նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
11.07.2022 - 26.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3480
Տպել