Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետություն այլ երկրներից ներմուծվող նոր արտադրատեսակների առկայությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ։

Միաժամանակ, հարցի հրատապությունից, տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև գործարարար միջավայրին աջակցելու նպատակով՝ որոշման նախագծի 3-րդ կետով նախատեսվել է անմիջապես գործողության մեջ դնել արտադրանքի ցուցանիշներին վերաբերող որոշ դրույթներ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   Տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ ներմուծվող բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների ուսումասիրության արդունքում պարզվել է, որ ամրանային ձողերի որոշ դասերի համար սահմանված քիմիական ցուցանիշները և դրանց որոշման մեթոդիկաները չեն համապատասխանում ինչպես արդի պահանջներին, այնպես էլ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին։

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման հավելվածի պահանջներն արդիականացնել՝ համապատասխանեցնելով ԱՏԳ ԱԱ նոր ծածկագրերով նախատեսված արտադրանքներին։

4Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներին համապատասխան ցուցանիշների և դրույթների սահմանումն է:

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

 

  • Քննարկվել է

    08.07.2022 - 29.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3519

Տպել