Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն ուսանողներին 2022 թվականին կրթական մրցանակներ շնորհելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լուսինե Հախվերդյան 19.07.2022 14:49:10 | Առաջարկում ենք ընտրող հանձնաժողովի կողմից ներկայացվող հիմնավորումն առավել ընգրկուն ներկայացնել և հրապարակայնացնել, բարձրացնելու համար մյուս ուսանողների մոտիվացիան : | Ընդունվել է ի գիտություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների շնորհման հետ կապված գործընթացը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» N 675-Ն որոշմամբ սահմանված պահանջներին ու պայմաններին և հանձնաժողովի աշխատակարգի դրույթներին համապատասխան: Միաժամանակ գործընթացի իրականացման և մրցանակաբաշխության հետ կապված նախարարության կայքէջում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն: |