Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 17-ի N178-Ն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2018 թվականի մարտի 19-ի N66-Ն համատեղ հրամանի մեջ փոփոխություն կատարելու մասին» համատեղ հրամանի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է 05.2022թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքի ընդունմամբ։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 05.2022թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 179-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում և 7-րդ մասում կատարված փոփոխություններով՝ արտադրող-իրացնողների կողմից հաշվարկված բնապահպանական հարկի գումարներից ՀՀ մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման նպատակով հանվել է այդ գումարների մատակարարներին վճարված լինելու պահանջը։

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է 04.05.2022թ. ՀՕ-111-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 179-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում և 7-րդ մասում կատարված փոփոխություններին համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 17.03.2018թ. N178-Ն և ՀՀ բնապահպանության նախարարի 19.03.2018թ. N66-Ն համատեղ հրամանի N1 հավելվածով հաստատված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետում։

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 17.03.2018թ. N178-Ն և ՀՀ բնապահպանության նախարարի 19.03.2018թ. N66-Ն համատեղ հրամանի N1 հավելվածն է։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 17.03.2018թ. N178-Ն և ՀՀ բնապահպանության նախարարի 19.03.2018թ. N66-Ն համատեղ հրամանի N1 հավելվածով հաստատված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգը համապատասխանեցնել 04.05.2022թ. ՀՕ-111-Ն օրենքով կատարված փոփոխությանը։

 

  • Քննարկվել է

    07.07.2022 - 22.07.2022

  • Տեսակ

    Համատեղ հրաման

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3328

Տպել