Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆՏՐԱՆՍՊՈՐՏԻՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>  ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ծրագրի «Տրանսպորտ, կապ և ՏՀՏ-ի ոլորտ» բաժնի 4-րդ կետի «գ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1105-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 27-րդ կետի կատարման ապահովմամբ:

 

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հանրապետությունում տաքսի ծառայություններ են մատուցում 190 կազմակերպություններ, որոնցից 52-ը 1-4 ավտոմոբիլով և վճարում են լիցենզիայի համար տարեկան 100000 դրամ պետական տուրք, իսկ 138-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Այսինքն անհավասար պայմաններ են ստեղծվում տարբեր մեքենաքանակով նույն գործունեությունն իրականացնողների համար լիցենզավորման պետական տուրքի մասով:

Ներկայումս օրենսդրորեն կարգավորված չէ նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցման ոլորտը, որը գործող օրենսդրությամբ լիցենզավորման ենթակա չէ և ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչպես նաև նպաստում է ոլորտում անօրինական փոխադրումների կազմակերպմանը:

Ներկայումս ոլորտում ծառայություն են մատուցում ֆիզիկապես և բարոյապես մաշված տրանսպորտային միջոցներով, որոնք ուղևորների արդարացի դժգոհությունն են առաջացնում և չեն ապահովում ուղևորափոխադրումների սպասարկման պատշաճ որակն ու անվտանգությունը:

Բացի այդ, ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չէ տաքսամոտորային փոխադրումների հսկիչ վերահսկողության իրականացումը ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից, որը խոչընդոտում է ոլորտի լիարժեք վերահսկողությունը:

 

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է հանել ֆիզիկական անձանց կողմից տաքսի ծառայությունների մատուցման պահանջը, քանի որ ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվել իրականացնել տաքսի ծառայություններ, որի արդյունքում նրանք հայտնվել են նույն ծառայությունը մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հարկային արտոնյալ պայմաններում: Միաժամանակ ներկայումս տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք գործունեություն կիրականացնեն մինչև իրենց լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը: Նախատեսվում է, որ այսուհետ տաքսի ծառայություններ կարող են մատուցել միայն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց համար արդեն իսկ սահմանված են հարկային հավասար պարտավորություններ: Ոլորտի անվտանգությունն ու սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է սահմանափակել տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տարիքը:

 Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը նույնպես անհավասար պայմաններ է ստեղծում տաքսի ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաև դուրս է մնում վերահսկողությունից, քանի որ ցանկակած անձ կարող է միանալ ծրագրին և իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ առանց հարկային պարտավորությունները կատարելու և չապահովելով անվտանգության պահանջները: Էլեկտրոնային հարթակով աշխատող կազմակերպությունները չեն կարող դիտվել զուտ միջնորդ վարորդների և ուղևորների միջև, ինչպես վկայում են ՀՀ-ում ներկայումս գործող կազմակերպությունները, քանի որ ուղևորները և վարորդները կապակցված են միամյանց հետ էլեկտրոնային միջոցներով և նրանցից որևիցէ մեկը անկախ չէ: Հետևաբար նման ծառայությունը չի կարող դասակարգվել որպես տեղեկատվության տրամադրում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսպորտի մատակարարումը կազմում է տնտեսական տեսանկյունից հիմնական բաղադրիչը, միևնույն ժամանակ ուղևորներին և վարորդներին սմարթֆոնի միջոցով միմյանց կապող ծառայությունը երկրորդական բաղադրիչ է հանդիսանում, ուստի էլեկտրոնային հարթակով ծառայությունների մատուցողների կողմից առաջարկվող ծառայությունը պետք է դասկարգել որպես տաքսի ծառայություն:

Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսվարողների գործունեությունը կհամարվի աշխատանքային ստաժ, ինչը ներկայումս չի տարածվում ֆիզիկական անձանց վրա և առաջացնում է նրանց արդարացի դժգոհությունը, նրանք կվճարեն պարտադիր սոցվճար, ինչը հետագայում կհաշվարկվի նրանց կենսաթոշակի անցնելիս: Բացի այդ, նրանք հնարավորություն կստանան ապառիկ կարգով ապրանքների ձեռք բերել:

Կկատարելագործվի տաքսամոտորային փոխադրումների ոլորտում վերահսկողության մեխանիզմը: ՀՀ տրանսպորտային տեսչության տեսուչներին հնարավորություն կտրվի հսկիչ գնման միջոցով վերահսկողություն իրականացնել ոլորտում գործունեություն իրականացնողների նկատմամբ, բացառելու անօրինական տաքսամոտորային փոխադրումները, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջների խախտումները:

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների կատարման, ինչպես նաև hաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման նպատակով նախատեսվում է 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունների համար սահմանել 1 հատ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված մարդատար տաքսի ավտոմեքենաների պարտադիր պահանջը: Հաշվարկը իրականացվել է հաշվի առնելով, որ ներկայումս ոլորտում գործունեություն իրականացնող 22 կազմակերպություններ ունեն 30 և ավելի տրանսպորտային միջոցներ, որը բավարար կլինի հաշմանդամություն ունեցող անձանց պահանջարկը բավարարելու համար: Ավելի փոքրաթիվ տրանսպորտային պարկ ունեցող կազմակերպությունների համար նման պահանջ սահմանելը նպատակահարմար չէ և կհանգեցնի ֆինանսական լրացուցիչ մեծ ծախսերի: 

 

2.Կարգավորման առարկան  

1.Օրենքի ընդունումից հետո մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք այլևս չեն լիցենզավորվի:

2.Այն Ֆիզիկական անձինք, որոնց տրամադրված է եղել մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնելու լիցենզիա շարունակելու են մատուցել ծառայություններ մինչև նոր օրենքով լիցենզիայի գործողության դադարեցումը (լիցենզիային զրկում կամ հանձնում):

3.Ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը հավասարեցված են տաքսի ծառայություն մատուցողներին և ենթակա են պարտադիր լիցենզավորման:

4.Տաքսոմետրին է հավասարեցված ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոնները, պլանշետները կամ այլ էլեկտրոնային սարքերը:

5.Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:

6.Սահմանվել է, որ նոր լիցենզավորված կազմակերպությունները պետք է ներկայացնեն մինչև 6 տարեկան տրանսպորտային միջոցներ, իսկ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը բոլորը պարտավոր են փոխարինել տրանսպորտային միջոցները:

7.Լիցենզիայի տուրքը յուրաքանչյուր մեքենայի համար սահմանվել է տարեկան 10000 դրամի չափով (կազմակերպությունների և անհատ ձեռներեցների համար), իսկ հաշմանդամների համար նախատեսված մեքենաները ազատվում են տուրքից:

8.Վարչական իրավախախտումներով տուգանքը սահմանվել է ոչ թե կազմակերպությանը, այլ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար:

  1. Սահմանվում է ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից վերահսկվող և ստուգվող անձանց՝ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտավորությունների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների կատարմանն ուղղված հuկիչ գնման իրականացման կարգը:
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փաթեթով կվերացվեն տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի առկա բացերը, հավասար պայմաններ կսահմանվեն տաքսու ծառայություններ մատուցողների համար, կկանոնակարգվի էլեկտրոնային հարթակներով տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա ոլորտի վերահսկողությունը, անվտանգությունն ու սպասարկման որակը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>  ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը. ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն մեջ:
  2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը. ՀՀ օրենքների նախագծերի գործողությունը միջազգային պայմանագրերին չի հակասում:
  3. Այլ տեղեկություններ. Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>  ՀՀ օրենքների նախագծերի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը. Օրենքների նախագծերը տեղադրվել են համացանցում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  www.mtcit.am կայքում և https://brisk-cms.e-draft.am կայքում:

 

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին. Նախագծերի մշակման փուլում կազմակերպվել են քննարկումներ հասարակական կազմակերպությունների և տաքսի ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնողների ներկայացուցիչների հետ:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>  ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (n-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

n +1

n +2

n +3

Ըստ n-րդ տարվա պետական բյուջեի 

Փոխությունը n-րդ տարվա պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

 

 

 

 

 

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

 

 

 

 

 

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

 

 

 

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի մուտքերի ավելացում:

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

  • Քննարկվել է

    08.10.2017 - 27.10.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13905

Տպել

Առաջարկներ`

Արսո էլեկտրոնիկս ՍՊԸ

27.10.2017

2) 2-րդ մասի <<ա>> կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` <<ա) տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված սակաչափիչով (տաքսոմետրով) կամ համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոններ, պլանշետներ, կամ այլ էլեկտրոնային սարքեր>>, <<գ>> կետում <<կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի>> բառերը հանել: այս կետում նշված /համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոններ, պլանշետներ, կամ այլ էլեկտրոնային սարքեր/ բառերը բերում են նրան որ այդ սարքերը կարող են հանդիսանալ որպես չափման միգոց , սակայն դա սխալ կլինի մի քանի պատճառով 1.այդ սարքերը ցանկացած ժամանակ կարող են ներբեռնել իրենց ուզած ծրագիրը առանց որևե մեկին տեղյակ պահելու 2.այդ սարքերը նախատեսված չեն մեքենաների մեջ երկար աշխատելու ոչ նորմալ ջերմաստիճանային և վիբրացիայի պայմաններում 3.այդ սարքերը ֆիզիկապես կապ չունեն մեքենայի աշխատանքի հետ և հետևաբար դրանք չեն կարող ճիշտ աշխատել ,հետևաբար չեն կարող ստուգաչափվել

Gor Hovhannisyan

17.10.2017

Իսկ 6 տարին ինչքանով է խելամիտ

Տեսնել ավելին