ՀՀ կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (735, 1442, 821, 1268, 1465, 200) և Սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
- #1268,
- #1442,
- #1465,
- #735,
- #821,
- #առանձինդեպքեր,
- #մեկկանգառ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Օտարերկացիների մասնի» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալուև մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին N 1268-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման նախաբանում «8-րդ հոդվածի» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 6-րդ մասի, 8-րդ հոդվածի» բառերով, իսկ «պահանջների» բառը՝ «, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների» բառերով․
- Որոշման N 1 Հավելվածի՝
ա․ 1-ին կետում «օտարերկրացին» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի)» բառերը․
բ․ 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզան տրամադրում են ազգային անվտանգության մարմինները։»․
- Որոշման N 2 հավելվածի՝
ա․ 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմինները, իսկ պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։»․
բ․ 2-րդ կետում «իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում` անձնագրային և վիզաների վարչություն կամ դրա համապատասխան ստորաբաժանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմիններ, իսկ պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում` անձնագրային և վիզաների վարչություն կամ դրա համապատասխան ստորաբաժանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերով․
գ․ 6-րդ կետում «անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանման» բառերը փոխարինել «ազգային անվտանգության մարմինների» բառերով․
դ․ 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած և մուտքի վիզայի մերժում ստացած օտարերկրացուն սահմանային հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով վերադարձնում է իր ծագման պետություն, կամ այն պետություն, որտեղից քաղաքացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն:»․
4) Որոշման N 3 Հավելվածի՝
ա․ 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների» բառերը․
բ․ 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության» բառերից առաջ լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմինների կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 30 մմ արտաքին շրջանագծով, 20 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի համապատասխան կոդը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER TROOPS» բառերը»։
գ․ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում խմբակային մուտքի վիզա ստացած օտարերկրացու անձնագրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրված մուտքի վիզաները հաստատվում են 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզան տրամադրող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER TROOPS» բառերը, ապա` « N________ կոդ, code___», «տրվել է խմբակային մուտքի վիզա մինչև», «given group viza until» «___ ______ 20 թ.» գրառումը (N 2 ձև):»։
դ․ 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության» բառերից առաջ լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ազգային անվտանգության մարմինների կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքների վրա նշված են «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER TROOPS»:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 200 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 200 որոշումը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշման`
1) Կանոնադրության 6-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «պետական սահմանի անցման կետերում՝ ազգային անվտանգության մարմինների, Հայաստանի Հանրապետության՝ պետական սահմանի անցման կետ չհանդիսացող տարածքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով․
2) Կանոնադրության 15.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15.1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կարող է կատարել ավելի կարճ ժամկետում։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2022 թ. № --------- Ն
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները եվ առանձին դեպքերը` համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված
ՀՀ կառավարության 2022թ․ ___________-Ն որոշման
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐԸ
- Սույն կարգով կարգավորվում են սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգի, ժամկետների և նշված մարմիններին պետական սահմանում տեղակայելու առանձին դեպքերը սահմանելու հետ կապված հարաբերությունները։
- Կառավարության որոշմամբ սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել պետական մարմիններ հետևյալ առանձին դեպքերում՝
- Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում․
- Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում․
- արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի ժամանակ կարանտին սահմանելու դեպքում․
- արտակարգ իրավիճակների դեպքում։
- Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պետական սահմանի անցման կետերում պետական մարմինները կարող են տեղակայվել կառավարության որոշմամբ սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու, կարանտին սահմանելու ժամկետները կամ այն ժամկետը, որն անհրաժեշտ է սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում համապատասխան հետևանքների վերացման համար։
- Պետական մարմինների ժամանակավորապես տեղակայումն իրականացվում է պետական սահմանի անցման կետերում հատուկ առանձնացված վայրերում։ Նշված վայերը համաձայնեցվում են ազգային անվտանգության մարմինների և մաքսային մարմինների հետ։
- Պետական մարմինների ժամանակավորապես տեղակայումը պետական սահմանի անցման կետերում իրականացվում է այնպես, որպեսզի անխոչընդոտ իրականացվի ազգային անվտանգության և մաքսային մարմինների աշխատանքները, միաժամանակ ապահովվի պետական մարմնի տեղակայման արդյունավետությունը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտտրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտտրամադրելու (փոխանակելու), ժամկետները, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայության մատուցման պայմանագրերի ձևերը հաստատելու մասին N 1465-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
1) նախաբանում «30.2-րդ հոդվածի 3-րդ մասերի» բառերից հետո լրացնել «, Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի» բառերով․
2) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցակետերում գործող ստորաբաժանումների կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից» բառերով․
3) N 2 Հավելվածի Ձև N 2 Պայմանագրի նախաբանում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինը» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, 25-րդ հոդվածը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-րդ հոդվածի 3-րդ մասը, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի Հայաստանի Հանրապետության պետական սահմանումսահմանայինռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին N 735-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման N2 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետում «Սահմանային, սանիտարական- կարանտինային, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն և մաքսային հսկողություն» բառերը փոխարինել «Սահմանային վերահսկողություն, մաքսային հսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն» բառերով․
2) Հավելվածի 3-րդ կետից հանել «սահմանային, մաքսային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական, ցամաքային տրանսպորտային անվտանգության ստորաբաժանումների կողմից անմիջապես» բառերը.
3) Հավելվածի 4-րդ կետում սահմանապահ զորքերի» բառերից հետո լրացնել և մաքսային մարմինների» բառերը․
4) Հավելվածը լրացնել 4.1-րդ և 4.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը պետական սահմանի անցման կետերի տարածքում կազմակերպվում է այնպես, որպեսզի հնարավոր լինի
սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության աշխատանքները սահմանապահ զորքեր և մաքսային մարմինների կողմից կազմակերպել համատեղ։
4.2. Սույն հավելվածի 4.1-րդ կետով նախատեսված աշխատանքները համատեղ կազմակերպելու նպատակով սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետերում, բացառությամբ օդային տարածքը հատելու դեպքերի, տեղակայվում են նաև մաքսային մարմինները։ Ազգային անվտանգության և մաքսային մարմինների փոխադարձ համաձայնությամբ համատեղ հրամանով կարող են սահմանվել սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների համատեղ տեղակայման այլ վայրեր։
4.3. Սույն հավելվածի 4.1-րդ կետով նախատեսված աշխատանքների համատեղ կազմակերպում է հանդիսանում անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության աշխատանքների միաժամանակյա իրականացումը։»:
5) Հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի «անցման կետերում անձանց և տրանսպորտային միջոցների վերահսկողություն և հսկողություն իրականացնող ծառայությունների, ինչպես նաև» բառերը հանել․
6) Հավելվածը լրացնել 6.1-րդ և 6.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«6.1. Սույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը), բացառությամբ օդանավակայաններում գտնվող անցման կետերի, թույլատրելիս սահմանապահ զորքերը օրենքով նախատեսված դեպքերում տալիս են այցելության մուտքի վիզա, տարանցիկ մուտքի վիզա կամ անձնագրերում հատուկ նշում կատարելու հետ կապված գործառույթներ։
6.2. Սույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական սահմանի անցման կետ (ռեժիմային գոտիներ) մուտքը (ելքը), բացառությամբ օդանավակայաններում գտնվող անցման կետերի, թույլատրելիս սահմանապահ զորքերը, քննում և իրականացնում են տեխնիկական միջոցներով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթ, եթե այդ իրավախախտումը կատարվել է օտարերկրացի համարվող անձանց կողմից։ Ընդ որում, սահմանապահ զորքերը օտարերկացուն հանձնում են իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը։»:
7) Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու տեխնոլոգիական սխեման և նկարագիրը, այդ թվում՝ ազգային անվտանգության և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից գործողությունների իրականացման հերթականությունը սահմանվում է ազգային անվտանգության և մաքսային մարմինների ղեկավարների համատեղ հրամանով։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
1) նախաբանում «և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել ««Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով․
2) վերնագրում «կարգը» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից պետական սահմանային վերահսկողության իրականացման» բառերը։
- Որոշման հավելվածում՝
1) 6-րդ կետում «սահմանային հսկիչ կետերի (այսուհետ՝ հսկիչ կետ) և մարզային կենտրոնների (այսուհետ՝ մարզային կենտրոն) միջոցով» բառերը փոխարինել «տարածքային ստորաբաժանումների միջոցով՝ բացառությամբ պետական սահմանի անցման կետերի։ Պետական սահմանի անցման կետերում օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողությունն իրականացնում են մաքսային մարմինները․
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7. Բեռների ներմուծման կամ արտահանման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով։»․
3) 8-րդ կետից հանել առաջին նախադասությունը․
4) 9-րդ կետում «հսկիչ կետում» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից» բառերով․
5) 9.1-րդ կետում «հսկիչ կետի» բառերը փոխարինել «մաքսային մարմնի»․
6) 10-րդ կետում «հսկիչ կետում» բառերը հանել․
7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12. Պետական սահմանի անցման կետում օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողությունը մաքսային մարմինների կողմից իրականացվում է ներմուծվող բեռի փաստաթղթային ուսումնասիրման, փաստաթղթային ստուգման, ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման միջոցով բեռի նույնականացման ձեվով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:
8) լրացնել 12.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«12.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով ներմուծվող բեռի նմուշառման կամ լաբորատոր փորձաքննության միջոցով բեռի անվտանգությունը որոշելու անհրաժեշտության դեպքում պետական սահմանի անցման կետում մաքսային մարմինների կողմից բեռը կապարակնքվում է, կազմվում է ներմուծվող բեռի տնօրինումն արգելելու մասին կարգադրագիր, և թույլատրվում է բեռի մուտքը ՀՀ տարածք լիազոր մարմնի կողմից նշված նմուշառման վայր տեղափոխելու նպատակով։»․
9) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13. Բեռի ներմուծումը մաքսային մարմինների կողմից չի թույլատրվում, եթե լիազոր մարմնի կողմից կատարված նմուշառման և լաբորատոր հետազոտության արդյունքներով բեռը ճանաչվել է վտանգավոր, կամ տվյալ բեռի ներմուծումը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կողմից, կամ բացակայում են սույն կարգի 5-րդ կետերով նախատեսված բեռն ուղեկցող փաստաթղթերը: Լիազոր մարմինը սույն կետով նախատեսված նմուշառման և լաբորատոր հետազոտության արդյունքներն անհապաղ տրամադրում է մաքսային մարմիններին։»․
10) 16-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․
11) 21-րդ կետում «հսկիչ կետում» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից» բառերով․
12) 22-րդ կետում «հսկիչ կետում» բառերը փոխարինել «պետական սահմանի անցման կետում մաքսային մարմնի կողմից» բառերով․
13) 25-րդ կետում «Հսկիչ կետը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով․
14) 27-րդ կետում «առձեռն կամ» և «կամ փոստային» բառերը հանել․
15) 29-րդ կետում «թղթային կամ» բառերը հանել․
16) 29.2-րդ կետում «գրավոր կամ» բառերը հանել․
17) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«31. Լիազոր մարմինը արտահանողին համապատասխանության տեղեկանքը, իսկ կենդանիների դեպքում՝ առողջությունը հավաստող փաստաթուղթը, տոհմային կենդանիների և բեղմնավորիչ նյութերի դեպքում՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը տրամադրելու նույն օրը արտահանողին էլեկտրոնային եղանակով տրամադրում է նաև արտահանման համար տրվող համապատասխան սերտիֆիկատ։
18) 33-րդ կետում՝
ա․ «Հսկիչ կետը և մարզային կենտրոնը վարում են» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը վարում է» բառերով․
բ․ լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․
«Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում առկայության դեպքում լիազոր մարմնին տրամադրվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգ լիազոր մարմնին դիտման նպատակով մուտքի հնարավորություն տալու եղանակով։»․
19) 35-րդ և 36-րդ կետերում «հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով» բառերով․
20) 37-րդ կետում «սահմանային հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի» բառերը հանել․
21) 42-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․
22) 44-րդ կետի 1-ին ենթակետը և 45-րդ կետը ճանաչել ուժը կորցրած
23) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքերում մաքսային մարմինը արգելում է բեռի տարանցիկ փոխադրումը»․
24) 47-րդ կետում «Բեռի մաքսային ձեվակերպումը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
06.07.2022 - 21.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2954
Տպել