Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020

ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1786-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ սահմանել, որ ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում։

          2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս կառավարության քննարկվող որոշման համաձայն Քննչական մարմնում քննիչի պաշտոնի համար՝ մինչև նշանակումը դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 1 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ: Նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը։

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

          6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կնախատեսվի քննչական մարմնում առկա թափուր հաստիքները համալրել՝ ապահովելով քննչական մարմնի բնականոն գործունեությունը։

  1. 7. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.07.2022 - 21.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3399

Տպել