«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի.
1) 49-րդ կետում «կառուցման տարածքից» բառերից հետո լրացնել «գետի հունից» բառերը.
2) 50-րդ կետում «կամ ջրամբարների» բառերից հետո լրացնել «կամ գետերի հունի արգելապատնեշների» բառերը.
Հոդված 2. 48.2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերում, 4-րդ մասի 4-րդ կետում և 6-րդ մասի 3-րդ կետում «կամ ջրամբարների» բառերից հետո լրացնել «կամ գետերի հունի արգելապատնեշների» բառերը:
Հոդված 3. 48.4-րդ հոդվածի 1-ին մասում «կամ ջրամբարների» բառերից հետո լրացնել «կամ գետերի հունի արգելապատնեշների» բառերը:
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:
-
Քննարկվել է
04.07.2022 - 19.07.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2418
Տպել