Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1236-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2022 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1236-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 1236-Ն որոշումը։
- Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը իր բնակարանային պայմանների բարելավման նպատակով համապատասխան դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե: Տվյալ դեպքում բնակարանային պայմանների բարելավման գործընթացը իրականացվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող ընթացակարգով։
- 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
04.07.2022 - 22.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 3684
Տպել