Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը - «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետականտուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրքերի մատչելի դրույքաչափեր սահմանելու անհրաժեշտությամբ։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին կետով սահմանված է, որ թորած ալկոհոլային խմիչքների արտադրությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է և այդ գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար «Պետականտուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5-րդ կետով սահմանված է տարեկան 15.0 մլն դրամ պետական տուրք։ Սահմանված տարեկան պետական տուրքի բարձր դրույքաչափը խոչընդոտում է մի շարք ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, կոկտեյլ, ջին, բալզամ, ռաքիա և այլն) արտադրության կազմակերպմանը, քանի որ դրանց արտադրությունը կրելու է փորձնական բնույթ, արտադրվելու են փոքր ծավալներ և սահմանված 15.0 մլն դրամ տարեկան պետական տուրքի վճարումը տնտեսապես շահավետ չէ դրանց արտադրություն սկսելու համար։
  3. Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետականտուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝

       1) թորած ալկոհոլային խմիչքներից առանձնացվում է վիսկիների, ռոմի  և սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, կոկտեյլ, ջին, բալզամ, ռաքիա և այլն) արտադրությունը և դրանք սահմանվում են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ։ Վիսկիների արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 5.0 մլն դրամ տարեկան պետական տուրք,

      2) ռոմի արտադրության գործունեությունը միավորվում է 2208 70 ծածկագրին դասվող լիկյորների և 2208 90 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեություններին և դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 0.5 մլն դրամ տարեկան պետական տուրք՝ սահմանված 1.0 մլն դրամ տարեկան պետական տուրքի փոխարեն,

3) խաղողի, պտղահատապտղային և մեղրի օղիների արտադրության գործունեությունը միավորվում է սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, կոկտեյլ, ջին, բալզամ, ռաքիա և այլն) արտադրության գործունությանը և դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50.0 հազար դրամ տարեկան պետական տուրք,

     4) գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեությունը միավոևվում է խմորման ենթարկված այլ խմիչքների (օրինակ՝ խնձորի սիդր, պերրի կամ տանձի սիդր, մեղրաըմպելիք և այլն) արտադրության գործունեությանը և դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 25.0 հազար դրամ տարեկան պետական տուրք։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծերը մշակվել են Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ մասնավոր հատվածի առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
  2. Ակնկալվող արդյունքը – Սույն նախագծերի ընդունման արդյունքում կհիմնվեն նոր արտադրություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները և պետական բյուջեի մուտքերը։
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - Սույն նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական նվազեցում չի առաջանում, քանի որ ծանուցման ենթակա գործունեության նոր սահմանվող տեսականերով, ըստ էության ներկայումս զբաղվում են այն տնտեսավարողները, որոնք արդեն իսկ վճարել են սահմանված 15.0 մլն դրամ տարեկան պետական տուրքը, մինչդեռ ակնկալվում է, որ նոր արտադրություններ սկսելու հնարավորություն տրամադրելու արդյունքում որոշակիորեն կարող են ավելանալ պետական բյուջեի մուտքերը՝ լրացուցիչ տուրքերի և այլ հարկերի հաշվին։
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ- Սույն նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի «Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում» մեգանպատակի «07 Կայացնենք բարձր ավելացված արժեքով, մրցունակ վերջնական արտադրանք և զանգվածային նոր աշխատատեղեր ստեղծող, արտաքին շուկաներում ընդլայնվող և այդ շուկաների փոփոխվող պահանջներին արձագանքող մշակող արդյունաբերություն» լուծումից (հղում` https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 61-րդ էջ) և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառումից (հղում` https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։
  • Քննարկվել է

    29.06.2022 - 15.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3232

Տպել