Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ _________________ 2022___ թվականի N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                                                                                       

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Ակտը կազմվում է առնվազն 4 օրինակից, որից մեկական օրինակ տրամադրվում է կազմակերպությանը, հայտարարատուին, «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով լրացված հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի պաշտոնատար անձին և լիազոր մարմնին:».

2) Որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված N 7 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Եզրակացություն ստանալու նպատակով հայտարարատուն փոստային առաքմամբ կամ առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ կցելով ոչնչացում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը, մասնավորապես՝

1) ֆիզիկական անձանց կողմից բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար ոչնչացման ենթակա արտադրանքի` ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները, ձեռք բերման փաստաթղթերը կամ մաքսային ծառայության կողմից տրված բեռի զննման վերաբերյալ տեղեկանքը.

2) առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծում իրականացնելիս կամ օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրերի շրջանակներում ներմուծում իրականացնելու դեպքում կամ արտադրանքի պետական գրանցման, գիտաժողովների, ցուցահանդեսների և այլ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված նմուշները ներմուծելու դեպքում կամ արտադրանքի կլինիկական հետազոտությունների համար նախատեսված նմուշների ներմուծում իրականացնելու դեպքում՝ ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները, ձեռքբերման փաստաթղթերը կամ մաքսային ծառայության կողմից տրված բեռի զննման վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև դեղագործական արտադրանքի տվյալ խմբաքանակի նմուշառման ակտը, փորձագիտական եզրակացությունը, դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիրը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված դեղերի ներմուծումը մերժելու մասին հրամանը (բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշառում չի իրականացվում, չի տրամադրվում փորձագիտական եզրակացություն և դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր)։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

              Վարչապետ                                                                                 Ն. Փաշինյան

       2022թ.

       Երևան

  • Քննարկվել է

    29.06.2022 - 14.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3302

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ