Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում քննչական մարմնի ղեկավարի լիազորությունների հստակեցումը:
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) Նախագծով առաջարկվում է խմբագրել Օրենսգրքի 40-րդ (քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները) հոդվածը:
Սույն հոդվածի 1-ին մասը սահմանում է քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները, որտեղ ի թիվս այլնի ամրագրված է, որ նախաքննության պատշաճ կազմակերպումը, այդ թվում` դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով քննչական մարմնի ղեկավարը՝
- վարույթն իր ենթակայության ներքո գործող մի քննիչից որոշմամբ հանձնում է մյուսին.
- եթե դա կարող է հանգեցնել նախաքննության կատարման վայրի փոփոխության, ապա վարույթը մի քննիչից մյուսին հանձնելը կարող է տեղի ունենալ միայն համապատասխան վերադաս դատախազի գրավոր համաձայնությամբ:
Նշված կարգավորման հետ կապված հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ սահմանադրության 178-րդ հոդվածի համաձայն'
«1) Քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը:
2) Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:»:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ քննչական կոմիտեի լիազորություններն են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը:
Նկատի ունենալով, որ Օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նախաքննության մարմնի և մարմնի ղեկավարի պարտականությունն է նախաքննության արդյունավետ կազմակերպումը, կարծում ենք, որ անտեղին է սահմանված այն կարգավորումը, որ եթե դա կարող է հանգեցնել նախաքննության կատարման վայրի փոփոխության, ապա վարույթը մի քննիչից մյուսին հանձնելը կարող է տեղի ունենալ միայն համապատասխան վերադաս դատախազի գրավոր համաձայնությամբ:
Պետք է հստակ արձանագրել, որ անկախ նրանից, թե որ վայրում է կատարվելու նախաքննությունը միևնույնն է այդ վարույթը գտնվելու է դատախազության հսկողության տակ, ուստի նման ձևակերպման պայմաններում որևէ կերպ հիմնավորված չէ որպես նախաքննության անմիջական կազմակերպիչ և արդյունավետության ապահովող, սահմանափակել քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները, այն պայմաններում, որ տարիներ շարունակ (1999թ.-ից) գործող օրենքով քննչական մարմնի ղեկավարին վերապահված որևէ կերպ չձախողված հայեցողականությունը, առավելագույնս նպաստել է նախաքննության կազմակերպման արդյունավետությանը:
Եթե քննչական մարմնի ղեկավարը նախաքննության կատարումը հանձնարարում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին, ապա ինչպե՞ս կարող է հանգեցնել նախաքննության կատարման վայրի փոփոխության: Ինչ վերաբերում է առավել բարդ, բազմադրվագ կամ հասարակական հնչեղություն ստացած վարույթներով նախաքննություն իրականացնելու համար քննչական մարմնում օրենքով սահմանված կարգով ստեղծված հատուկ ստորաբաժանումները (օրինակ՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը, ծանր հանցագործությունների քննության վարչությունը) հանձնարարվելուն, ապա այս դեպքում անհասկանալի է հսկող դատախազի համաձայություն նախատեսելը, քանզի պետության կողմից առանձնացվել է ստորաբաժանում վերը նշված կատեգորիայի վարույթների քննության համար:
Այսպես՝ եթե քննչական մարմնի ղեկավարը նախաքննության կատարումը հանձնարարում է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին (տարիներ շարունակ) առանց որոշման (իրավակիրառ պրակտիկայում' հիմնականում մակագրությամբ), ապա որն է տրամաբանությունը վարույթն իր ենթակայության ներքո գործող մի քննիչից մյուսին որոշմամբ հանձնելու պահանջը:
Ի դեպ օրինակ՝
- 2021թ.-ին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմվել է 83.4, իսկ քրեական գործերով և նյութերով՝ 87,
- 2020թ՝-ին. քրեական գործերով՝ 69, քրեական գործերով և նյութերով՝ 73:
Եթե մեկ քննիչի վարույթում, ինչպես նկատում ենք առկա են նման քանակի գործերի աճ, որը պայմանավորված է ընդհանուր վարույթների քանակի աճով, ապա սույն դինամիկան, որը համադրված է եղել նախորդ տարիների գրանցած ցուցանիշների հետ, հիմք է տալիս կանխատեսումներ կատարելու, որ նշված ցուցանիշը տարեց տարի ևս կգրանցի աճ:
Այսինքն, պետք է նկատի ունենալ, որ քրեական գործերի գրանցված քանակի փաստացի աճով պայմանավորված, բացի քննիչի բովանդակային ծանրաբեռնվածությունը, յուրաքանչյուր դեպքով, երբ օրինակ՝ առողջական պատճառներով աշխատանքի չի կարողանալու ներկայանալ, գտնվելու է արձակուրդում կամ գործուղման մեջ կամ այլ կազմակերպչական պատճառներով պայմանավորված՝ ստացվելու է, որ գործերի բովանդակային ծանրաբեռնվածությունից զատ, լրացուցիչ այլ անհարկի դատավարական որոշում կայացնելու անհրաժեշտություն է սահմանվել Օրենսգրքով: Եվ նմանօրինակ հանգամանքերը որոշման մեջ արտացոլելը որքանո՞վ է համարվելու տրամաբանական:
Փաստորեն կազմակերպչական-տեխնիկական բնույթի հարցի կապակցությամբ քննչական մարմնի ղեկավարը կայացնելու է դատավարական բնույթի որոշում, որն էլ ենթակա է հսկող դատախազին անհապաղ ուղարկելու:
Սույն պահանջը տրամաբանական չէ, անհարկի միջոցների և ժամանակի վատնում է ենթադրում, այլ հարց է քննչական խումբ կազմելը որոշմամբ նախատեսելը, քանզի դրանում պետք է պատճառաբանվի օրենքով սահմանված՝ գործի բարդությունը և մեծ ծավալի լինելը, մյուս առումներով պատճառաբանելու անհրաժեշտություն չկա, քանի որ, ի տարբերություն առաջին դեպքի, օրենքը ոչ մի պայման չի նախատեսում նախաքննությունը քննիչից մյուսին հանձնելու համար, հետևաբար բավարար կլինի վարույթին կցել նախորդ քննիչի վերաբերյալ հրամանի պատճենը կամ վարույթից քննիչին հեռացնելու վերաբերյալ որոշումը:
Ավելին, պետք է արձանագրել, որ վարույթն իր ենթակայության ներքո գործող մի քննիչից մյուսին հանձնելը (փոխանցելը) որոշ դեպքերում նաև մի ստորաբաժանման քննիչից մյուս ստորաբաժանման քննիչին հանձնելը հաճախ կատարվում է գիշերային, երբեմն նաև ոչ աշխատանքային ժամերի և օրերի, ինչի պայմաններում գործնականում խնդիրներ կարող են առաջանալ որոշում կայացնելու իմաստով: Օրինակ՝ հաճախ հանդիպում են դեպքեր, երբ բարդ, ծանր, բազմադրվագ, հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերը Քննչական կոմիտեի ղեկավար կազմի հանձնարարությամբ մի ստորաբաժանումից հանձնվում է մեկ այլ ստորաբաժանման, կամ ինչպես վերը նշվեց հանձնարարվում է դրանցով քննության իրականացումը Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը, ծանր հանցագործությունների քննության վարչությունը կամ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությանը, որի շրջանակներում նշված ստորաբաժանումների քննիչները մեկնում են որևէ մարզ և շարունակում նախաքննության իրականացումը: Բարդ է պատկերացնել նման դեպքերում և նմանօրինակ պայմաններում որոշման կայացման գործընթացը:
Նույն պատճառաբանությամբ և հիմնավորմամբ բարդ է պատկերացնել նաև նման դեպքերում և պայմաններում համապատասխան վերադաս դատախազի գրավոր համաձայնությունը ստանալու գործընթացը: Բացի այդ, օրենսդրությամբ չկա որևէ իրավանորմ որով դատախազը կրում է նախաքննության պատշաճ կազմակերպման, այդ թվում՝ դրա արդյունավետությունն ապահովելու համար պատասխանատվություն կամ պարտականություն: Օրենքով այն վերապահված է՝ քննչական մարմնի ղեկավարին, հետևապես նրանից է ակնկալվում այդ արդյունավետության ապահովումը, ուստի նման դեպքերում վերադաս դատախազի գրավոր համաձայնության անհրաժեշտությունը կամ սահմանումը բացակայում է: Ենթադրվում է, որ «վերադաս դատախազի գրավոր համաձայնության» օրենսդրական պահանջի նպատակն այն է, որ դատախազը չզրկվի իրեն վերապահված հսկողություն իրականացնելու գործառույթից: Այդ իմաստով խնդիրը լուծելի է անգամ մեխանիկական գործընթացքով, քանի որ երբ իրականացվում է մի ստորաբաժանման քննիչի կողմից մյուս ստորաբաժանում գործը հանձնելու գործընթաց, ապա քննիչը հսկող դատախազին ուղարկում է որոշման պատճե, իսկ մյուս քննիչը ով քրեական գործն ընդունում է իր վարույթ հսկող դատախազին է ուղարկում այդ որոշումը, որպեսզի պայմաններում չի խզվում դատախազական հսկողությունը և այդ կերպ ապահովվում է դատախազական հսկողության շարունակականությունը:
Վերոգրյալ հիմնավորումներով պայմանավորված, առաջարկվում է Նախագծում կատարել փոփոխություններ և սահմանել, որ նախաքննության պատշաճ կազմակերպումը, այդ թվում` դրա արդյունավետությունն ապահովելու նպատակով քննչական մարմնի ղեկավարը՝ վարույթն իր ենթակայության ներքո գործող մի քննիչից հանձնում է մյուսին, առանց որոշում կայացնելու, ավելին բացառելով դրա իրականացման համար համապատասխան վերադաս դատախազի գրավոր համաձայնության առկայությունը:
-
Քննարկվել է
27.06.2022 - 12.07.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3237
Տպել