Հիշել նախագիծը

««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Անհրաժեշտությունը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը վարժական հավաքներից ազատման դրույթների ամրագրումն է:

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում զորահավաքային ամրագրման կազմակերպման և իրականացման նոր կարգի մշակման շրջանակներում որոշվել է ամրագրված պաշտոններ ունենալու հնարավորություն տալ պետական, պետական կառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններին, ըստ այդմ կատարվել է համապատասխան փոփոխություն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում: Ուստի հաշվի առնելով այն, որ բազմաթիվ կազմակերպություններ չեն կարող ունենալ զորահավաքային առաջադրանքներ, իսկ եռամսյա վարժական հավաքները լուրջ խոչընդոտներ կստեղծեն այն կազմակերպությունների համար, որոնց առանցքային մասնագետները կներգրավվեն եռամսյա վարժական հավաքներին, խաղաղ ժամանակ տնտեսության բնականոն գործունեությունը և կազմակերպությունների անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում ստեղծել իրավական հենք «Վարժական հավաքներից ազատման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում մշակելու նպատակով, որով զորահավաքային առաջադրանքներ չունեցող կազմակերպությունների համար կարևոր աշխատակիցները կազատվեն եռամսյա վարժական հավաքներից: Այս կարգավորմամբ լուծվում է մի շարք խնդիրներ. նախ և առաջ էականորեն կկրճատվի ամրագրված պաշտոնների թիվը և ամրագրումը կիրականացվի զուտ զորահավաքային առաջադրանքների կատարումը ապահովելու նպատակով, կազմակերպությունների կարևոր մասնագետներին վարժական հավաքներից ազատում տրամադրելով կնվազեցվի խաղաղ ժամանակ կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելը, սակայն միևնույն ժամանակ կապահովվի վարժական հավաքներից ազատված պահեստազորայինների մասնագիտական և կրակային պատրաստությունը՝ մինչև 10 օր տևողությամբ զինվորական վարժանքներին և զորավարժություններին վերջիններիս ներգրավմամբ: Զինվորական վարժանքներն անցկացվում են պահեստազորայինների պատրաստման և վերապատրաստման ձևաչափով, մինչև 10 օր տևողությամբ, յուրաքանչյուր տարի ոչ ավել քան 2 անգամ, յուրաքանչյուր պահեստազորայինի համար: Ըստ այդմ նշված ձևաչափով կապահովենք վարժական հավաքներից ազատված պահեստազորայինների թե՛ մասնագիտական՝ ըստ ԶՀՄ-ների, թե՛ ընդհանուր կրակային պատրաստությունը՝ զորավարժությունների միջոցով: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայինների մասով գործատուն պահպանում է միայն աշխատատեղը, ուստի այս ձևաչափով հնարավորություն կստեղծվի վարժական հավանքներից ազատված պահեստազորայինների մասով լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդնել կազմակերպությունների վրա (քանի որ շատ դեպքերում, գործատուն պահպանում է աշխատավարձը, փաստացի կրելով ֆինանսական դժվարություններ), միևնույն ժամանակ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցության դեպքում՝ կպահպանվեն մասնակից պահեստազորայինների աշխատավարձերը, ըստ այդմ չի նվազի ՀՀ պետական բյուջե մուծվող եկամտահարկը (ինչպես նաև այլ վճարները) և պահեստազորայինը չի կրի ֆինանսական դժվարություններ՝ զինվորական վարժանքներին և զորավարժություններին մասնակցելու ընթացքում:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խաղաղ ժամանակ հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի (իր ենթակառուցվածքներով), ներառյալ ռադիոհաճախականության ռեսուրսի գործունեությունն իրականացվում է՝ հաշվի առնելով պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնահերթությունը, և համակարգի զարգացումը ՀՀ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի պետական լիազոր մարմնի միջոցով համաձայնեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Այս դրույթի մասով անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն տեղեկատվությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից, ուստի այս հասկացության մասով գործունեության իրականացումը չի վերաբերում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքականության մշակման ուղղություններին կամ իրականացվող գործառույթներին: Խաղաղ ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման պլանավորումն իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի համաձայն:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն զորահավաքային մարմինների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, մինչդեռ այն մասնավոր կազմակերպությունները, որոնք ունեն զորահավաքային առաջադրանքներ, ստեղծում են զորահավաքային մարմիններ, որոնց ֆինանսավորումն իրականացնում են իրենց սեփական միջոցների հաշվին: Այս իմաստով վերոնշյալ դրույթը պետության համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն:

Նախագծով առաջարկվում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ 13-րդ հոդվածի 3-րդ մասից,  24-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունից, 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի առաջին նախադասությունից և 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ե. ենթակետից հանել «կապի և տեղեկատվության համակարգի» բառերը, քանի որ կապի համակարգի գործունեության փոխադրումը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ իրականացվում է համաձայն արդեն իսկ հաստատված համապատասխան պլանների և անհրաժեշտություն չկա նոր պլան կամ կարգ մշակելու:

Նախագծով առաջարկվում է նաև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «կապի և տեղեկատվության համակարգերի» բառերը փոխարինել «պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների» բառերով, իսկ «պատերազմական ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «ռազմական դրության» բառերով՝ վերոնշյալ հիմնավորմամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, հաշվի առնելով զորահավաքային նախապատրաստության միջոցառումների կարևորությունը, նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, ովքեր սահմանված կարգի խախտմամբ կիրականացնեն զորահավաքային ամրագրման և աշխատող պահեստազորայինների վերաբերյալ տվյալները ՀՀ ՊՆ ԶևԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ սահմանված կարգով չներկայացնելու գործընթացները:

Միևնույն ժամանակ սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ վարժական հավաքաներից ազատման կարգի պահանջների խախտման դեպքում, քանի որ վարժական հավաքներից ազատման գործընթացը որոշակի առումով կապված է զորահավաքային ռեսուրսների ճիշտ պլանավորման գործընթացի հետ:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Խաղաղ ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով անցկացվում են եռամսյա վարժական հավաքները: Վարժական հավաքներին շատ հաճախ ընդգրկվում են աշխատող պահեստազորայիններ, որոնք կարևոր և առանցքային դեր ունեն կազմակերպությունների համար, և դա խաթարում է կազմակերպությունների ընթացիկ և բնականոն գործունեությունը: Բացի այդ բարձր որակավորում ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող աշխատակիցները, կամ ղեկավար աշխատակիցները, ովքեր ապահովում են կազմակերպությունների ընդհանուր ղեկավարումը, ստանում են բարձր աշխատավարձեր, և գործատուն ստիպված է լինում պահպանել վերջիններիս վարձատրությունը, ըստ այդմ կրելով ֆինանսական մեծ կորուստներ:

2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած, ոլորտային տարբեր կազմակերպություններից ամրագրման ենթակա պաշտոնների վերաբերյալ ներկայացված որոշ դիմումներում, առանցքային մասնագետների ամրագրման անհրաժեշտությունը և պատճառը եռամսյա վարժական հավաքներն են եղել:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

4.

Ակնկալվող արդյունքը 

Վարժական հավաքներից ազատման կազմակերպման և իրականացման կարգի մշակում:

Խաղաղ ժամանակ անցկացվող վարժական հավաքների ժամանակ ընկերությունների գործունեության անընդհատության ապահովում, միևնույն ժամանակ զորավարժություններին և զինվորական վարժանքներին՝ ազատման իրավունք ստացած պահեստազորայինների մասնակցության ապահովում:

Վարչական պատասխանատվության մեխանիզմների կիրարկման արդյունքում կբարձրացվի կազմակերպությունների կողմից զորահավաքային նախապատրաստության ոլորտի պարտականությունների կատարման պատասխանատվությունը և որի արդյունքում նաև զորահավաքային նախապատրաստության միջոցառումների արդյունավետությունը:

5.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) -

6.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050-ից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որոշակի իմաստով (ամրագրման գործընթացի հստակեցում) բխում է ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցից:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

 ««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, ««ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանարպետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում մշակել «Վարժական հավաքներից ազատման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:

 

 

  • Քննարկվել է

    21.06.2022 - 07.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7616

Տպել

Առաջարկներ`

Ռուբեն Հարությունյան

06.07.2022

Հաճախ տնտեսության բնական գործունեությունը չխաթարելու համար նպատակահարմար է ոչ թե ազատել վարժական հավաքներից, այլ տրամադրել տարկետում, քանի որ վարժական հավաքների անցկացման ժամանակահատվածը տնտեսվարող սուբյեկտների, անհատ ձեռնարկատերերի կամ քաղաքացիների համար կարող է համընկնել գործունեության որևէ ժամանակաշրջանի հետ, որը վերջիններիս համար կարող է ունենալ էական բացասական հետևանքներ։ Օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների համար, երբ վարժական հավաքները կարող են համընկնել սեզոնային աշխատանքների հետ կամ ուսանող ու այլ կրթական հաստատությունների (օրինակ` ՀՀ Արդարադատության ակադեմիա, ՀՀ Փաստաբանական դպրոց, Հայաստանի դիվանագիտական դպրոց և այլն) ունկնդիրների դեպքում, որոնց եռամսյա վարժական հավաքներում ուսումնական շրջանում ընդգրկվելու դեպքում փաստացի 1 ամբողջ տարի ընդհատվում է ուսումնական պրոցեսը և այլն։ (Ի դեպ գործող կարգավորումներով 1 տարի անց նրանք գործնականում կարող են նորից կանչվել եռամսյա վարժական հավաքների (տես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 59-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Առաջարկում եմ վարժական հավաքներից ազատումից զատ հնարավորություն տալ 15 օրացուցային օրը գերազանցող վարժական հավաքների կանչվելու դեպքում պահեստազորայիններին հնարավորություն տալ ստանալ 1 տարի ժամկետով տարկետում՝ վարժական հավաքներին մասնակցությունը 3 ամիս ժամկետով պայմանագրային զինվորական փոխարինելու տեսքով։ Տարկետումը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու տեսքով իրականացնելը նպատակահարմար է նաև այն պատճառով, որ Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն, որը յուրաքանչյուր տարվա համար կարող է տարբերվել, ինչը գործնականում հնարավորություն չի տալիս տարկետում տրամադրել ըստ վարժական հավաքների, մինչդեռ պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինումը զինված ուժերին հնարավորություն կտա համապատասխան կերպով իրականացնել պլանավորում, ներառյալ տարկետման հետ կապված։ Հարկ է ընդգծել, որ Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն «․․․Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը կնքվում են 3-12 ամիս կամ երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով,․․․», հետևաբար առաջարկվող 3 ամիս ժամկետը չի հակասում և համապատասխանում է գործող օրենսդրությանը։ Միաժամանակ նախագծի վերաբերյալ առաջարկվում են լրացումներ, որոնք բխում են տարկետման առաջարկից, ներառյալ պայմանագրի կնքման, ծառայությունից արձակման, սահմանային տարիքի, պաշտոնի նշանակման, արձակուրդի, կոչումների շնորհման, ծառայության սկզբի և ավարտի, բժշկական փորձաքննության, նախագծով առաջարկվող դեպքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող պահեստազորայինների համար պայմանագրային զինծառայողներին վերաբերող մի շարք դրույթների կիրառելի չլինելու և մի շարք այլ լրացումերի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում եմ նախագծի վերաբերյալ իմ կողմից առաջարկվող լրացումները ներառող խմբագրությունը․ ՀՀ օրենքը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Գ) ենթակետ․ «գ) վարժական հավաքներին մասնակցությունը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացրած քաղաքացիների համար»․։ Հոդված 2․ Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասում «իրականացվող ծառայությունը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վարժական հավաքը եռամսյա պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինված ծառայությունը։» բառերը։ Հոդված 3․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ներկայանալու օրը․» բառերից հետո լրացնել «։ Վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները»։ Հոդված 4․ Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասում «ներգրավված զինծառայողներին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի գ) ենթակետով սահմանված դեպքի)»։ Հոդված 5․ Օրենքի 17-րդ հովածի 3-րդ մասի՝ 1․ 8-րդ կետում «վարժական հավաքի» բառերից հետո լրացնել «կամ վարժական հավաքին փոխարինած պայմանագրային զինվորական ծառայության» բառերը․ 2․ 9-րդ կետում «վարժական հավաքի» բառերից հետո լրացնել «կամ վարժական հավաքին փոխարինած պայմանագրային զինվորական ծառայության» բառերը․ Հոդված 6․ Օրենքի 30-րդ հոդվածի՝ 1․ 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով՝ «4) սույն օրենքով սահմանված կարգով վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացրած պահեստազորայինները․» 2․ 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով՝ «7) վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դեպքում կիրառվում է սույն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանային տարիքը․»։ Հոդված 7․ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ նոր» բառերից հետո լրացնել «կամ վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ։» բառերը, «անցնելու դեպքում կնքվող պայմանագիրը։» բառերից հետո լրացնել «Վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ պայմանագրեր են համարվում սույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված դեպքում կնքված պայմանագրերը»։ Հոդված 8․ Օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասում «կամ նոր» բառերից հետո լրացնել «կամ վարժական հավաքները պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ» բառերով։ Հոդված 9․ Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետ․ «4․ Վարժական հավաքները 3 ամիս ժամկետով պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինած պայմանագրային զինծառայողի համար պայմանագրի գործողության ընթացքում 7 օրացուցային օր։ »։ Հոդված 10․ Օրենքի 59-րդ հոդվածում՝ 1․ վերնագրում «ժամկետները» բառից հետո լրացնել «, վարժական հավաքներից ազատումը և տարկետումը․ 2․ 4-րդ մասում «սահմանված ընդհանուր ժամկետները:» բառերից հետո լրացնել «Սույն մասով նախատեսված դրույթները տարածվում են վարժական հավաքներին մասնակցությունը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դեպքում։» բառերը։ 3․ լրացնել նոր 11-րդ և 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ. «11. Վարժական հավաքներից ազատումն կամ տարկետումը իրականացվում է՝ խաղաղ ժամանակ տնտեսության բնականոն գործունեությունը և գործունեության կանխատեսելի միջավայր ապահովելու, կազմակերպությունների անխափան աշխատանքը չխաթարելու, կրթական պրոցեսում գտնվող պահեստազորայինների ուսման անընդհատությունը ապահովելու նպատակով: 12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վարժական հավաքներից կարող են ազատվել կազմակերպությունում (բացառությամբ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների) աշխատող, համապատասխան մասնագիտություն ունեցող կամ պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիները, որոնց մասնակցությունը վարժական հավաքներին կխաթարի կազմակերպության բնականոն գործունեությունը: 13. Պետական կառավարման համակարգի մարմինները` 1) հավաքագրում և հաստատում են իրենց կառավարմանը կամ համակարգմանը հանձնված կամ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացված վարժական հավաքներից ազատման ենթակա պաշտոնների և մասնագիտությունների ցանկերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան, 2) հսկողություն են իրականացնում վարժական հավաքներից ազատման գործընթացի նկատմամբ: 14. Կազմակերպությունների ղեկավարները՝ 1) ղեկավարում և հսկում են վարժական հավաքներից ազատման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով. 2) պատասխանատվություն են կրում վարժական հավաքներից ազատման գործընթացի պատշաճ կատարման համար: 15. Վարժական հավաքներից տարկետումը իրականացվում է վարժական հավաքին մասնակցությունը 3 ամիս ժամկետով պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու միջոցով, որի համաձայն վարժական հավաքների կանչված պահեստազորայինը պարտավորվում է տարկետում ստանալու դիմումը ներկայացնելու պահից 1 օրացուցային տարվա ընթացքում կնքել պայմանագրային զիվորական ծառայության անցնելու վերաբերյալ պայմանագիր։ Վարժական հավաքներից տարկետումը կիրառվում է 15 օրացուցային օրը գերազանցող վարժական հավաքների դեպքում։ Անկախ վարժական հավաքի տևողությունից, որին կանչվել է պահեստազորայինը, վարժական հավաքը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու դեպքում պայմանագրի ժամկետը կազմում է 3 ամիս։ Վարժական հավաքներից տարկետումը տրվում է վարժական հավաքի կանչված պահեստազորայինի դիմումի համաձայն, սույն հոդվածի 6-րդ մասով մասով սահմանված կարգով ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմելու դեպքում։ Տարկետում ստացած պահեստազորայինի հետ պայմանագրային զինվորական ծառայության անցնլու պայմանագիրը կնքվում է այդ նպատակով զինկոմիսարիատ ներկայանալու օրը, որը ուժի մեջ է մտնում 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ծառայությունից արձակման ժամանակ կիրառվում են սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դրույթները։ Սույն հոդվածով նախատեսված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության անցնող պահեստազորայինի նշանակումը իրականացվում է ըստ ծառայողական անհրաժեշտության, իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի և/կամ անհրաժեշտության դեպքում դասընթացների։ Սույն հոդվածով նախատեսված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության անցնող պահեստազորայինների համար կիրառելի չեն սույն օրենքի 8-րդ, 9-րդ և 10-րդ (բացառությամբ սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 50-րդ հոդվածի) գլուխները։ Սույն հոդվածով նախատեսված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը), եթե գործատուն տվել է իր գրավոր համաձայնությունը պահեստազորայինի կողմից վարժական հավաքին մասնակցությունը պայմանագրային զինվորական ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ։ Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Տարկետում ստանալու դեպքում պայմանագրային զիվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքելուց խուսափելը առաջացնում է սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված պատասխանատվություն։»: Հոդված 11․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեսնել ավելին