Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 648-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------- 2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 30-Ի N 648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 18.2-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը սահմանելու մասին» N 648-Ն որոշման հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևից հանել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«____»_______2022թ.
ք.Երևան
-
Քննարկվել է
20.06.2022 - 05.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3927
Տպել