Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի թիվ 1051-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1051-Ն որոշումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման նպատակն ու բնույթը.
ՀՀ քերական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 01.07.2022թ., ուստի 25.06.2020թ. N 1051-Ն որոշման դրույթները համապատասխանեցվել են օրենքին: Մասնավորապես «քրեական գործ» հասկացությունը փոխարինվել է «քրեական վարույթ» հասկացությունով, հանվել է «կասկածյալ» տերմինը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի թիվ 1051-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- 6. Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունման արդյունքում կապահովվի ենթաօրենսդրական ակտի համապատասխանությունը օրենքին:
-
Քննարկվել է
17.06.2022 - 02.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3708
Տպել