ՆԱՐԵԿ ԱՐՄԵՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
15 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՆԱՐԵԿ ԱՐՄԵՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Նարեկ Արմենի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Նարեկ Արմենի Սուքիասյանը (ծնվ.՝ 16.05.1996 թ., հաշվառման հասցեն՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Շիրկացի փ․ 58 գ․ բն․ 22) 2002-2005 թթ սովորել է Գյումրիի «Արագած» վարժարանում, 2002-2014 սովորել և գերազանցությամբ ավարտել է Գյումրիի «Բալատոն» ավագ դպրոցը։
2012-2013 թթ․ արժանացել է FLEX ամերիկյան փոխանակման ծրագրի կրթաթոշակի և մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ Նյու Յորքի Նահանգի Սեքեթս Հարբոր կենտրոնական դպրոցում։ 2014 թ․ արժանացել է ՀՀ ԿԳՆ Հայատանի Հանրապետության և Ռումինիայի միջև գործող միջկառավարական կրթաթոշակին։ 2014-2015 թթ․ Բուխարեստի համալսարանում անցել է ռումիներեն լեզվի դիպլոմավորված դասընթաց։ 2015-2018 թթ․ սովորել և գրազանցությամբ ավարտել է է Ռումինիայի Բաբեշ-Բոյոյ համալսարանի Եվրոպագիտության ֆակուլտետի Միջազգային հարաբերություններ և Եվրոպագիտություն բակալավրի ծրագիրը։ Ուսման ընթացքում երկու անգամ արժանացել է «Երազմուս» շարժունակության կրթաթոշակին՝ և մեկական կիսամյակ բարձր առաջադիմությամբ ուսանել Գերմանայի Դույզբուրգ-Էսսեն համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում և Չեխիայի հանրապետության Կորլովի համալսարանի Սոցիալական գիտությունների ֆակուլտետում։ 2018-2020 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը։ 2020-2022 թ․ սովորել է նույն ֆակուլտետի Քաղաքական ինտիտուտներ գործընթացներ ամբիոնում՝ որպես ասպիրանտ։ Ն. Սուքիասյանը ՀՀ կառավարության 13 օգոստոսի 2020 թվականի N 1337-Ա որոշմամբ ստացել է տարկետում:
Նարեկ Սուքիասյանը գիտական ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս բակալավրում ուսումնառության ժամանակ՝ այդ ընթացքում հրատարակելով գիտական երկու հոդված և զեկույց ունենալով միջազգային գիտաժողովում։ Մագիստրատուրայի ուսումնառության ընթացքում Նարեկ Սուքիասյանը հրատարակել է երեք գիտական հոդված և զեկույցներով հանդեղ եկել երեք տեղական և արտասահմանյան միջազգային գիտաժողովներում։
Ներկայումս աշխատում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում՝ որպես հետազոտող։ Ն․ Սուքիասյանը դասավանդում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հետազոտական մեթոդների աշխատաժողովներում։
Ն․ Սուքիասյանը որպես երիտասարդ գիտնական ունի տպագրված 12 գիտական հոդված (որոնցից 9-ը հաստատված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից, 3-ը՝ արտերկրա գիտահետազոտական կենտրոններում)։
2018 թ․-ին աշխատել է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնում՝ որպես ծրագրի օգնական։ 2019-2020 թթ․-ին աշխատել է Ընտրությունների մշտադիտարկման եվրոպական կազմակերպությունների ցանցում որպես միջազգային երկարաժամկետ դիտորդ Մոլդովայի և Ուկրաինայի տեղական, օրենսդիր և գործադիր մարմինների ընտրություններում։ 2020 թ․ դասավանդել է ԵՊՀ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագրում։ Նախագծել, ղեկավարել և դասավնադել է «Youthink EcoArmenia» և «Քաղաքացի 2017» քաղաքացիական կրթության ծրագրերում։
2022թ․-ի ապրիլի 7-ին կայացել է Ն․ Սուքիասյանի «Կառուցվածքային և կոնստրուկտիվիստական չափումների էվոլյուցիան ՀՀ արտաքին քաղաքականության մեջ (հայ-ռուսական հարաբերությունների օրինակով, 2008-2020 թթ․)» թեմայով ատենախոսության պաշտպանությունը․ մայիսի 12-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» - 056 մասնագիտական խորհրդի որոշմամբ Ն․ Սուքիասյանին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ակնկալվող արդյունքը.
«Նարեկ Արմենի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Սուքիասյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Նարեկ Արմենի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Նարեկ Արմենի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
16.06.2022 - 01.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3613
Տպել