Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________ հոկտեմբերի 2017 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայականի ձևը և տալու կարգը հաստատելու մասին» N 285-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման հավելված N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման հավելված N 2-ի`
ա. 2-րդ կետը «կառավարման» բառից հետո լրացնել «և զարգացման» բառերով.
բ. 7-րդ կետի 1-ին ենթակետից «հայրանունը», 2-րդ ենթակետից «վայրը,» բառերը հանել, իսկ 6-րդ ենթակետում «վայրը» բառը փոխարինել «հասցեն» բառով.
գ. 7-րդ կետի 4-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
03.10.2017 - 19.10.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 9048
Տպել