«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 641-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակը «Մաքսային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված ռոտացիայի սկզբունքով մաքսային ծառայության կազմակերպման ապահովումն է։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս, Որոշմամբ նախատեսված է, որ ռոտացիան կազմակերպվում է մաքսային ծառայությունում համապատասխանաբար իրար հաջորդող երկամյա աշխատանքային փուլերով: Ռոտացիան իրականացվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով: Վերադաս մաքսային մարմնի ղեկավարը ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ ամիս առաջ: Միաժամանակ, որոշմամբ նախատեսված են այն ստորաբաժանումները, որի համապատասխան պաշտոնատար անձինք ենթակա են ռոտացիայի։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է ստորաբաժանումների անվանումները համապատասխանեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործող կառուցվածքին։ Միաժամանակ, նախատեսվում է առնվազն մեկ ամիս առաջ ռոտացիայի որոշման ընդունման դրույթը փոխարինել առնվազն հինգ աշխատանքային օր առաջ համապատասխան որոշման ընդունման դրույթով։ Վերոնշյալը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, վարչարարության բարելավման տեսանկյունից մեկամսյա ժամկետը շատ երկար ժամանակահատված է, մինչդեռ մաքսային ծառայությունում նախատեսվում է աշխատանքները ռոտացիայի միջոցով կազմակերպելով աշխատակիցներին ըստ անհրաժեշտության տեղափոխել մեկ մաքսային մարմնից մեկ այլ մաքսային մարմին՝ դրանով բարձրացնելով թե աշխատանքների իրականացման արդյունավետությունը, և թե կանխարգելելով երկար ժամկետով մեկ մաքսային մարմնում աշխատելու ընթացքում մասնավոր սուբյեկտների հետ հնարավոր կապերի ձևավորումը։ Ընդ որում, այդ նպատակից ելնելով նախատեսվում է ռոտացիան երկամյա փուլերով իրականացնելու դրույթը փոխարինել ռոտացիան մինչև մեկ տարի ժամկետով իրականացնելու դրույթով։ Միաժամանակ, ռոտացիայի որոշման ընդունման ժամկետի կրճատման համար, որպես կողմնորոշիչ ժամկետ, ընտրվել է քաղաքացիական ծառայության ոլորտում քաղծառայողների տեղափոխության իրականացման համար որոշմամբ ամրագրված հինգ աշխատանքային օրվա ժամկետը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և
անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ մաքսային ծառայությունը կկազմակերպվի ռոտացիայի սկզբունքով՝ նպաստելով վարչարարության բարելավմանն ու արագությանը, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի մշակումը անուղղակիորեն կապված է ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի «2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» նպատակի «2.1. Հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի 2.1.4-րդ միջոցառման հետ։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 641-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
15.06.2022 - 30.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3066
Տպել