Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

  • Քննարկվել է

    14.06.2022 - 29.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3576

Տպել

Առաջարկներ`

Արթուր Արզականյան

15.06.2022

Որոշումը ոլորտների (Subjects) վերաբերյալ գուցե արդարացված է, քանի որ շատ անհայտ համալսարանների դիմորդը զուտ ինչ որ առարկայի համար համարվում էր նշանակալի ձեռքբերում ունեցող։ Բայց կոնկրետ թոփ 50 համալսարանները կրճատել ու 25 թողնելը արդարացված չէ։ Աշխարհում գոյություն ունի 18,400 համալսարան, սա միայն համալսարան՝ դեռ չենք խոսում դրան հավասարեցված այլ բուհերի մասին։ Ու եթե դիտարկում ենք միայն այս 18,400 համալսարանը, ապա թոփ 50-ը դրա մեջ իրականում ներկայացնում է ոսկե սերուցքը՝ դա այդ համալսարանների ոչ 1%-ն է, ոչ էլ 0,1%, այլ 0,00027%-ը ․․․ չափազանց աննշան մասը։ Այսինքն իրավմամբ ԹՈՓ 50-է ու բնականաբար նման համալսարաններում ուսանող մեր երիտասարդները երկրի ապագա ողնաշարն են։ Այնպիսի ակադեմիական վարկանիշավորման մասին ենք խոսում, որում մեր երկրի որևէ համալսարան երբևէ չի եղել՝ նույնիսկ ոչ թե այդ դասակարգման մեջ, այլ նրանց ընդհանուր կայքում ընդհանրապես մեր երկրի անունը որևէ կերպ նշված չի եղել երբևէ, ու իհարկե մեզ բոլորիս համար երազելի բան կլիներ եթե գոնե առաջիկա հիսնամյակում մեր որևէ համալսարան հայտնվեր այդ դասակարգման թեկուզ ամենավերջին տողում, ու նման ցանկի առաջին թոփ 50-ում ուսանելը չհամարել նշանակալի ձեռքբերում՝ մեղմ ասած անհասկանալի է։ Առաջարկում եմ կոնկրետ համալսարանների մասով՝ Academic Ranking of World Universities, առաջին հինգ տասնյակում ուսանելը թողնել անփոփոխ՝ չկրճատել դարձնել առաջին 25 համալսարանը։

Տեսնել ավելին